Նորույթ SAMSUNG ELECTRONICS-ից. Երևանում է Samsung Galaxy S սմարթֆոնների նոր շարքը
Լուրեր |
Samsung Galaxy S սմարթֆոնների նոր շարքն է Դվին համալիրում մեկտեղել բազմաթիվ հայտնի աստղերի, գործարար համայնքի անդամների և ճանաչված «ինֆլյուենսերների»: Samsung Electronics-ը Երևանում ներկայացրել է Galaxy S23 | Galaxy S23+ | Galaxy S23 Ultra մոդելները:
Շնորհանդեսի հյուրերն են ծանոթանում Samsung Galaxy S23 նոր շարքի հնարավորություններին: Աշխարհում այն ներկայացվել է ընդամենը մեկ ամիս առաջ: Հիմա արդեն հայաստանյան սպառողն է համոզվում, որ նորույթներն ունեն բարձր կետայնությամբ ինովացիոն տեսախցիկ, որը թույլ է տալիս ստեղծել կինեմատոգրաֆիկ որակի բովանդակություն նույնիսկ մթության մեջ:
Մութ սենյակում Հիմնական առավելությունը էս 23 ուլտրայի իրա գիշերային ռեժիմի հնարավորությունն ա, որը անհամեմատ ավելի կատարելագործվել ա նոր սենդի հետ, մենք չենք նկարում արդեն ստանդարտ ռեժիմով գիշերային, մտնում ենք կարգավորումներ, դնում ենք գիշերային ռեժիմ, դադարը դում ենք առավելագույնը որակյալ նկարներ ստանալու համար, հանձնում ենք հեռախոսը ձեզ եվ խնդրում ենք ստանալ որակյալ գիշերային նկար
Երեկոյի հյուրերը տեղում հնարավորություն ունեցան տեսնելու, որ Galaxy S23 շարքի սմարթֆոնները թույլ են տալիս բարձրորակ նկարներ, տեսանյութեր և նույնիսկ սելֆիներ անել անգամ թույլ լուսավորության կամ մթության պայմաններում :
Այսքանով ամեն ինչ չի սահմանափակվում: Նորույթներում հաշվողական հզորության համար պատասխանատու է ամենաառաջադեմ բջջային հարթակ Snapdragon® 8 Gen 2-ը , որը մշակվել է բացառապես նոր Galaxy սմարթֆոնների համար, ներառյալ արհեստական ինտելեկտի ոլորտում առաջընթացի վրա հիմնված նոր ֆունկցիաների և ռեժիմների կիրառությունը: Նոր մոդելների միկրոճարտարապետությունը թույլ է տվել Galaxy S23 սերիայի սարքավորումների հաշվողական հզորության 30% աճ՝ նախորդ սերնդի համեմատ։ Իսկ օպտիմիզացված գրաֆիկական պրոցեսորն ապահովում է 41%-ով ավելի արագ աշխատանք, քան Galaxy S22 սերիայի սարքավորումներում:
Նոր մոդելներից Galaxy S23 Ultra-ն ունի ներկառուցված S Pen էլեկտրոնային գրիչ, որն այդքան սիրված է Galaxy Note սմարթֆոնների օգտատերերի կողմից: Դրա միջոցով կարող եք հեշտությամբ աշխատել հավելվածների հետ, նաև կատարել գրառումներ և նկարել էսքիզներ հենց ձեր բջջային սարքավորման էկրանին: Պրոֆեսիոնալ մակարդակի տեսախցիկն հագեցած է նոր 200 մեգապիքսելանոց սենսորով՝ անհավանական դետալներ ֆիքսելու ադապտիվ պիքսելներով:
Samsung Electronics-ի նորույթններն Հայաստանում արդեն հասանելի են: Ընկերությունը վստահ է, որ Հայաստանում սպառողները բարձր կգնահատեն S23 շարքի տեխնոլոգիական գերազանցությունն ու էլեգանտ դիզայնը։
https://www.youtube.com/watch?v=KP2clOr93FM
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/01/30 22:00
Հունվարի 30-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
Լուրեր | 2026/01/30 19:19
Հունվարի 30-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվում Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/01/30 18:32
Մարիամ Փաշինյանը բիզնես է սկսել
Նրա գործընկերը և մյուս 50%-ի սեփականատերը Դիանա Արզումանյանն է։
-
Հունվարի 31-ի կարևոր լուրերը
2026/01/31/ 19:19 -
Ներքին վերափոխում՝ մասնագիտական աճի նպատակով․ ինչից սկսել և ուր գնալ
2026/01/31/ 18:13 -
Սիրտը լուռ չի լինում․ ինչպես ճանաչել վտանգի ազդակները | MedTime 11
2026/01/31/ 12:12 -
Հունվարի 30-ի բիզնես լուրերը
2026/01/30/ 22:00 -
Փաթեթավորումից այն կողմ․ ինչ է իրականում գնում սպառողը
2026/01/30/ 19:27 -
Հունվարի 30-ի կարևոր լուրերը
2026/01/30/ 19:19 -
Մարիամ Փաշինյանը բիզնես է սկսել
2026/01/30/ 18:32 -
Առողջության համընդհանուր ապահովագրություն. կարևոր պարզաբանումներ՝ ԱԺ քննարկումից
2026/01/30/ 17:17 -
Իդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն Հայաստանում
2026/01/30/ 16:20 -
Երեխաների թվային անվտանգությունը՝ նախարարությունում քննարկումների օրակարգում
2026/01/30/ 16:00
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՀՈՒՆՎԱՐԻ 31, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 30, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 30, 2026 Թ․
Իդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն Հայաստանում
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 29, 2026 Թ․