Հայաստանը 2024թ․–ին կպահպանի ԱՊՀ+ տարածաշրջանում տնտեսության աճի ամենաբարձր տեմպերից մեկը՝ 6,5%–ի մակարդակում․ Renaissance Capital–ի կանխատեսում
Լուրեր |
Հայաստանը կպահպանի ԱՊՀ+ տարածաշրջանում տնտեսական աճի ամենաբարձր տեմպերից մեկը՝ 2024թ․–ին 6,5% մակարդակում՝ 2023 թվականի 8,1%-ից հետո։ Նման կանխատեսում է ներկայացված Renaissance Capital-ի վերլուծաբանների զեկույցում ԱՊՀ վեց երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի տնտեսությունների վերաբերյալ։
«Հայաստանի տնտեսությունը մնացել է առաջատարը ԱՊՀ+ տարածաշրջանում՝ ստանալով օգուտ կայուն արտաքին ներհոսքերից (այդ թվում՝ Ռուսաստանից) և բարձր ներքին ակտիվությունից՝ դրամավարկային և ֆիսկալ քաղաքականության համադրության պահպանդմամբ», - նշվում է հետազոտության մեջ:
Նշվում է նաև, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը, որն արտացոլում է հիմնական ճյուղերի դինամիկան, 2023 թվականին տարեկան կտրվածքով աճել է 9,4%-ով։ Բարձր աճ է գրանցվել շինարարության (+14,8%), առևտրի և այլ ծառայությունների ոլորտներում (համապատասխանաբար +25,7% և +10,3%)։
«Հայաստանը շարունակում է օգուտ ստանալ Ռուսաստանից ֆիզիկական անձանց և ընկերությունների տեղափոխումից և ֆինանսական ու առևտրային հոսքերի վերակողմնորոշումից: 2023 թվականին ապրանքների արտահանումն ու ներմուծումն աճել են 55%-ով և 40%-ով։ 2023 թվականի կեսերին Ռուսաստանից ստացվող դրամական փոխանցումները կայունացել են բարձր մակարդակի վրա (2021թ․–ի մակարդակից կրկնակի ավելի), թեև նախորդ տարվա գագաթնակետից ցածր», - նշում են վերլուծաբանները։
Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ
Հայաստանի տնտեսական աճը 2024 թվականի պետբյուջեում նախատեսված է 7 տոկոսի սահմանում։ Նախնական տվյալներով՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականին, 2022 թվականի հունվար-դեկտեմբերի համեմատ, աճել է 9,4 տոկոսով։
Կենտրոնական բանկի դեկտեմբերյան կանխատեսմամբ՝ այս տարի Հայաստանի տնտեսությունը կաճի 6,1 տոկոսով։ ԵԱԶԲ-ն Հայաստանի ՀՆԱ-ի աճը կանխատեսում է 5,7% 2024 թվականին և 5,3% 2025 թվականին։ Համաշխարհային բանկն ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 4,7 տոկոսով, իսկ 2025 թվականին՝ 4,5 տոկոսով։ ԱՄՀ-ն 2024 թվականին Հայաստանի տնտեսության համար կանխատեսում է 5 տոկոս աճ։ Fitch Ratings գործակալության կանխատեսման համաձայն՝ 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճը կկազմի 6%, իսկ 2025 թվականին՝ 4,9%։ ՄԱԿ-ն ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 5,2 տոկոս, իսկ 2025 թվականին՝ 4,8 տոկոս։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրական ավտոմեքենաների մաքսատուրքի արտոնությունից օգտվելու նոր ցանկը
2026/02/03/ 16:46 -
Ֆրանսիայում խուզարկություններ են իրականացվում X սոցիալական ցանցի գրասենյակներում
2026/02/03/ 15:23 -
Թոմ Քրուզը վաճառքի է հանել Լոնդոնում գտնվող իր բնակարանը անվտանգության մտահոգությունների ֆոնին
2026/02/03/ 15:01 -
Իրանն առաջարկում է նվազեցնել ուրանի հարստացումը՝ ԱՄՆ-ի հետ հնարավոր պայմանավորվածության շրջանակում
2026/02/03/ 14:58 -
Կոնվերս Բանկը՝ Արմլիզինգի 1 մլրդ ՀՀ դրամ պարտատոմսերի տեղաբաշխող
2026/02/03/ 14:56 -
Էներգետիկա, TRIPP և տարածաշրջանային կապեր․ ՏԿԵ նախարարի ասուլիսի հիմնական շեշտադրումները
2026/02/03/ 14:40 -
Թրամփը Հարվարդի համալսարանից պահանջում է 1 մլրդ դոլարի փոխհատուցում
2026/02/03/ 13:13 -
2025-ին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 5.8 %-ով
2026/02/03/ 13:06 -
ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության դեպք
2026/02/03/ 13:00 -
ՀՀ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխ՝ 6.50 %
2026/02/03/ 12:25
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 2, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 2, 2026 Թ․
Tsaghkadzor Hills․ նոր և ժամանակակից համալիր
ԱրարատԲանկի ռազմավարական գործընկերությամբ՝ 4090 հիմնադրամն ամփոփել է 5-ամյա գործունեությունը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 1, 2026 Թ.