Հիփոթեքով բնակարան ձեռք բերած սպաները կսուբսիդավորվեն 5%-ի չափով
Լուրեր |
Կառավարությունը հիփոթեքով բնակարան ձեռք բերած սպաներին կսուբսիդավորի 5%-ի չափով, իսկ որպես կանխավճար կտրամադրի ֆիքսված 2.5 միլիոն դրամ։
Համապատասխան որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստում:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասել է, որ 2023-ին առաջարկվել էր պետության կողմից վարկի կանխավճարը սահմանել հաստատուն թվով՝ 2,5 միլիոն դրամ՝ նախկինում վարկի 10%-ի փոխարեն:
«Դրա միջինացված արժեքը կազմում էր 2 մլն 237 հազար 800 դրամ: Վարկի տոկոսների սուբսիդավորումը սահմանվել էր 5%՝ նախկին 3%-ի փոխարեն: Կառավարության որոշմամբ սահմանված է, որ տարեկան 500 զինծառայող կարող է օգտվել նման հնարավորությունից, բայց այս տարի հայտ ներկայացրած 1111 զինծառայողի այդ հնարավորությունն ընձեռել ենք»,- ասել է Սուրեն Պապիկյանը:
Նրա խոսքով՝ 2020 թվականին այս ծրագրով բնակարան ձեռք է բերել 223 զինծառայող, 2021 թվականին՝ 249 զինծառայող, 2022 թվականին՝ 558 զինծառայող.
«Այս պահին ծրագրից օգտվել է շուրջ 1030 զինծառայող, որի մեջ չի մտնում 2023 թվականը»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին նշել է, որ նախկինում զինծառայողները դիմում էին նախարարություն, տեղի էր ունենում վիճակահանություն, որի շրջանակում մարդիկ ձեռք էին բերում բնակարան:
«Արդեն երկրորդ տարին է՝ վիճակահանության հատվածը չենք անում: Բյուջեով նախատեսվածից ավելի շատ մարդ է դիմում բնակարան ձեռք բերելու համար: Նայելով բյուջետային հնարավորությունները, վերաբաշխումների հնարավորությունները՝ բոլորի հայտը բավարարում ենք»,- ասել է Փաշինյանը:
Նա նաեւ նշել է, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա նախորդ տարվանից ընդունված ուսանողները, կուրսանտները, որոնք «ծառայության կանցնեն Զինված ուժերում, կստանան բնակարան, այսինքն՝ ոչ թե հիփոթեկային վարկով, այլ կստանան բնակարան»: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/06 22:00
Փետրվարի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/02/06 19:19
Փետրվարի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Փետրվարի 8-ի կարևոր լուրերը
2026/02/08/ 19:19 -
Բիզնեսի կուլիսներում՝ Արեգ Գևորգյանի հետ
2026/02/08/ 11:00 -
Փետրվարի 7-ի կարևոր լուրերը
2026/02/07/ 19:19 -
Rexus. շքեղ միջավայր, բացառիկ հնարավորություններ
2026/02/06/ 22:25 -
Փետրվարի 6-ի բիզնես լուրերը
2026/02/06/ 22:00 -
Փետրվարի 6-ի կարևոր լուրերը
2026/02/06/ 19:19 -
Արդյո՞ք Թրամփը վերափոխում է աշխարհակարգը
2026/02/06/ 18:00 -
Նորարարությունը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է կրկնօրինակումը․ ստանդարտ մտածողությունից դուրս գալու պահը
2026/02/06/ 17:55 -
ԶՊՄԿ-ում կիրականացվի վերականգնվող էներգիայի ծրագիր
2026/02/06/ 16:25 -
Պատերազմից դեպի տնտեսական հաշվարկ․ Էկոնոմիկայի նախարարի ասուլիսի առանցքային ուղերձները
2026/02/06/ 15:54
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 8, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 7, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 5, 2026 Թ․