Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ

Քարի գնահատված արժեքը չի հայտարարվել։

Մյանմայում գտել են 2,2 կգ (11 հազար կարատ) քաշով հսկայական սուտակ: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով երկրի տեղեկատվության նախարարությանը։

Նախարարությունը ծիրանակարմիր գույնի քարը բնութագրել է որպես «բացառիկ խոշոր, հազվագյուտ և դժվար հայտնաբերվող»։

Իր գույնի և որակի շնորհիվ այն համարվում է ավելի արժեքավոր, քան 1996 թվականին հայտնաբերված 21,45 հազար կարատ քաշով սուտակը։

Քարի գնահատված արժեքը չի հայտարարվել։