Մարտից մինչեւ մայիս ընկած ժամանակահատվածում 71 միլիոն մարդ զարգացող երկրներում հայտնվել է աղքատության մեջ՝ Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության պատճառով պարենի եւ էներգիայի համաշխարհային գների կտրուկ աճի հետեւանքով: Ասված է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կայքում զետեղված զեկույցում: Կազմակերպությունը նշել է, որ ներկա ճգնաժամը շատ ավելի արագ է ազդել աղքատության մակարդակի վրա, քան COVID-19 համավարակը: Գնաճի արագ ավելացումն իր հետ բերում է տոկոսադրույքների բարձրացում, ինչն, իր հերթին, առաջացնում է աղքատության աճի ռիսկ ռեցեսիայի ֆոնին: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրում նշված է, որ դա էլ ավելի կսրի ճգնաժամը, որի պատճառով ամբողջ աշխարհում ավելի շատ մարդիկ կհայտնվեն աղքատության շեմից ցածր վիճակում:
71 մլն մարդ հայտնվել է աղքատության մեջ․ ուկրաինական դեպքերի հետևանքները
Հլս 8, 2022 16:17
143