Արդյո՞ք պատրաստ ենք համընդհանուր ներառական համակարգի ներդրմանը բոլոր մակարդակներում
Լուրեր |
Հայաստանում ներառական կրթության համակարգը որպես ազգային քաղաքականություն, պաշտոնապես ընդունվել է 2003 թ.-ին։ Ապա 2014թ.-ին ՀՀ Ազգային ժողովը ընդունել է «Հանրակրթության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, ըստ որի՝ մինչև 2025թ. օգոստոսի 1-ը հանրապետությունում կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգ։ Հանրակրթական մակարդակում բավական աշխատանքներ են իրականացվել տեղական և միջազգային փորձագետների և կազմակերպությունների կողմից։ Ինչ վերաբերում է նախադպրոցական մակարդակին, ապա ներկայումս համընդհանուր ներառման ուղղությամբ փուլային անցում է կատարվում։
Հարկ է նշել, որ ի սկզբանե ներառական կրթության ներդրման առումով մշակված ճանապարհային քարտեզ չի եղել, ինչը կրթական մոդելի ընկալման և դրա շուրջ կարծիք ձևավորելու տեսանկյունից միանշանակ բացասական ազդեցություն է ունեցել։
Այսօր արդեն հրապարակված զեկույցներ նախադպրոցական և հանրակրթության մակարդակներում կատարված աշխատանքների և արձանագրված հիմնախնդիրների առնչությամբ, որոնք կարծում ենք, որ պետք է ենթադրեն հետագա անելքիների և աշխատանքների քարտեզագրում հետևյալ հարցադրումների ուղղությամբ՝
• Գործնական ի՞նչ քայլեր պետք է նախաձեռնեն մանկավարժներ պատրաստող ուսումնական հաստատությունները։
• Ինչպիսի՞ միջոցառումներ պետք է իրականացվեն մանկավարժների կարողությունների վերանայման և զարգացման ուղղությամբ։
• Ինչպիսի՞ աշխատանքներ պետք է անցկացվեն ընտանիքների, մասնավորապես՝ ծնողների իրազեկվածության և կարողությունների զարգացման տեսանկյունից։
• Ինչպե՞ս պետք է իրականացվի նախադպրոցական և հանրակրթության մակարդակներում սովորող երեխաների ընկալումների վերլուծությունը և դրա ազդեցությունը ներառական կրթության վրա։
Սրանք այն հարցադրումներն են, որոնք արժեքավոր են ներառական կրթական մոդելի համընդհանուր ներդրման հարցում շահառուների շրջանում փոխհամաձայնեցված դրական ընկալում ձևավորելու տեսանկյունից։ Այս առումով մենք կարիք ունենք մշակել համալիր մոտեցումներ, որոնք քննության կենթարկվեն ոչ թե իմպլեմենտացման ավարտին, այլ դրա մեկնարկին ընդառաջ։ Մենք իրավունք չունենք այսօրինակ զգայուն և խոցելի հիմնահարցերը քննարկել և/կամ այդ ուղղությամբ աշխատանքներ տանել առանց նախապես մշակված գործողությունների քարտեզագրման։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/02 19:19
Ապրիլի 2-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 2-ի բիզնես լուրերը
2026/04/02/ 19:19 -
Համայնքային հողերի օտարումը կիրականացվի միայն էլեկտրոնային աճուրդով
2026/04/02/ 17:56 -
Նորարարությունը սկսվում է քեզնից. ինչպես զարգացնել գործնական ստեղծարարությունը
2026/04/02/ 17:18 -
Ինչպե՞ս ապրել, երբ կյանքդ մեկ օրում փլվում է. Արտակ Ալեքսանյան
2026/04/02/ 17:00 -
Թանգարանների աշխատողների ատեստավորումը կուղեկցվի աշխատավարձերի աճով
2026/04/02/ 16:58 -
2026-ի առաջին եռամսյակում հարկային մուտքերը կազմել են 643.4 մլրդ դրամ
2026/04/02/ 16:56 -
Ռուսաստանից բենզինի ներկրման խնդիրների մասին տեղեկություն չկա․ վարչապետ
2026/04/02/ 16:53 -
ԱՊՀ պաշտպանության նախարարները քննարկել են համատեղ ռազմական համակարգերի արդիականացումը
2026/04/02/ 16:17 -
Ալիևը հայտնել է «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացման փուլերի մասին
2026/04/02/ 16:15 -
Մակրոնը քննադատել է Թրամփի հայտարարությունները
2026/04/02/ 16:13
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 2, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 1, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 1, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 31, 2026 Թ.
ՓՈՂ NEWS․ ՄԱՐՏԻ 31, 2026 Թ․