Թանգարանների աշխատողների ատեստավորումը կուղեկցվի աշխատավարձերի աճով
Լուրեր |
Վերջին շրջանում թանգարանները ավելացրել են սեփական եկամուտները։
ԿԳՄՍ նախարարությունը քննարկում է պետական թանգարանային աշխատողների ատեստավորման համակարգի բարեփոխումները։
Քննարկման ընթացքում նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ատեստավորման մեխանիզմը նախատեսվում է որպես մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման փոխկապակցված համակարգ։
Նախարարության տվյալներով՝ համակարգի ներդրմամբ նախատեսվում է միջինում շուրջ 60% աշխատավարձի բարձրացում ոլորտում աշխատող մասնագետների համար։
Ատեստավորման գործընթացը կներառի երկու փուլ՝ գրավոր թեստ և հարցազրույց, և նախատեսված է թանգարանների կառավարչական, գիտահետազոտական և ցուցադրական գործունեություն իրականացնող աշխատակիցների համար։
Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է ատեստավորման կազմակերպումը վերապահել հենց թանգարաններին՝ ապահովելով ավելի ճկուն և մասնագիտական գնահատման մեխանիզմներ։
Միաժամանակ նախատեսվում է հստակեցնել հավելավճարների հաշվարկման կարգը՝ ապահովելով միասնական և կանխատեսելի կիրառություն։
Նախարարության գնահատմամբ՝ մեկ տարվա ընթացքում ոլորտին կուղղվի ավելի քան 500 մլն դրամ լրացուցիչ ֆինանսավորում՝ աշխատավարձերի բարձրացման ապահովման նպատակով։
Նշվում է նաև, որ վերջին շրջանում թանգարանները ավելացրել են սեփական եկամուտները, և նախատեսվում է զարգացնել արտաբյուջետային միջոցների օգտագործման մեխանիզմները՝ ուղղելով դրանք ցուցադրությունների, հավաքածուների համալրման և այլ ծրագրերի իրականացմանը։
Բարեփոխումները նպատակ ունեն բարձրացնել ոլորտի արդյունավետությունը և մասնագիտական կարողությունների զարգացումը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/27 20:20
Ապրիլի 27-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/27 19:19
Ապրիլի 27-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 27-ի կարևոր լուրերը
2026/04/27/ 20:20 -
Ապրիլի 27-ի բիզնես լուրերը
2026/04/27/ 19:19 -
Gucci-ն վերաթողարկում է 90-ականների խորհրդանշական վերնաշապիկը. հայտնի է արժեքը
2026/04/27/ 18:10 -
Մոսկվայում հայտարարվել է եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ
2026/04/27/ 17:54 -
Հայաստանն ու Ադրբեջանը ՀՆԱ-ի համեմատ ամենաբարձր ռազմական ծախսերն ունեցող երկրների շարքում են
2026/04/27/ 17:51 -
Վանաձորի ՔԿՀ-ում կանխվել է թմրամիջոցի փոխանցման փորձ
2026/04/27/ 16:33 -
Մեկ շաբաթում՝ 502 դեպք․ ՆԳՆ 112 կենտրոնի տվյալները
2026/04/27/ 16:30 -
Միլիարդատերերի բունկեր․ որքան է կազմում տարեկան վճարը
2026/04/27/ 16:27 -
Հորմուզի նեղուցով անցել է շուրջ 7 նավ՝ ցածր ակտիվության ֆոնին
2026/04/27/ 16:26 -
Լոնդոնում պատրաստվել է ռեկորդային երկարությամբ տիրամիսու
2026/04/27/ 16:24
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 27, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 27, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 26, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 25, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 24, 2026 Թ․