Ամերիկացի դերասանուհի Միշել Պֆայֆերը պրոդյուսերել է և գլխավոր դերը ստանձնել «Մեդիսոն» 6 մասանոց ֆիլմում։ Ֆիլմը պատմում է Նյու-Յորքում ապրող, ապահոված մի կնոջ մասին, որը հանկարծ այրի է դառնում։ Նրա ամուսինը, որ հոգնել էր Մանհեթենի անվերջանալի վազքից, մեկնել էր Մոնտանա նահանգ՝ բնության գրկում ապրելու, եղբոր հետ ձկնորսելու և թարմ օդին մտածելու համար։ Բայց զոհվում է ավիավթարից։Դեռ 2000-ականների սկզբին նյու-յորքցի Ջոան Դիդիոնը, իր ամուսնու հանկարծակի մահից հետո գրեց 21-րդ դարի լավագույն կենսագրական գրքերից մեկը՝ «Մոգական մտքերի տարին», որտեղ մոգական էին ոչ այնքան հիշողությունները, որքան առևտուրը պատմության հետ. Ի՞նչ կլիներ, եթե...իսկ գուցե պե՞տք էր կանխել...իսկ հնարավո՞ր էր արդյոք խուսափել։«Մեդիսոնում» հերոսուհին ընդունում է մահը հենց առաջին պահից։ Չէր կարող չընդունել։ Նրան ստիպում են դիահերձարանում պաշտոնապես իդենտիֆիկացնել ամուսնու մարմինը։ Պֆայֆերի հերոսուհին, «մոգական մտքերով» չի տարվում, բայց նաև չի կարողանում ապրել. Ինչպե՞ս ապրել, երբ մեկ օրում անհետացել է իր 35 տարվա ոչ թե ամուսինը, այլ իր գոյության, ապրելու համակարգի կենտրոնը։ Ինչպե՞ս կարելի է մխիթարվել։ Հերոսուհին, իր դստրերին ստիպելով, որոշում է ապրել այն տնակում, որտեղ ամուսինը անցկացրել է իր վերջին օրերը։ Կարդալ նրա օրագիրը, ձուկ որսալ նրա պես, հասկանալ. գետի ափին ապրելը որևէ կերպ կտա՞ հարցի պատասխանը. Ինչ անել։ Մոնտանայում, հերոսուհու ամուսնալուծված ավագ դուստրը հանդիպում է շերիֆի համակրելի օգնականին, որը պարզվում է նույնպես այրի է։ Նյու-յորքցի միայնակ մայրը այդ հմայիչ ռենջերի մեջ տեսնում է շանս նորից սկսելու, կամ գուցե վերջապես սեքսով զբաղվելու։ Բայց պարզվում է. արևահարված դեմքի ու անմեղ ժպիտի հետևում, չնայած ռենջերների մասին բոլոր կարծրատիպերին, իրականության խորն ընկալմամբ մարդ է, որի մերժումը ոչ այնքան ուղղված էր հենց Պֆայֆերի դստերը, որքան երկու տարբեր աշխարհների անհաղթահարելի տարբերությանը։ Հենց այդպես էլ ասում է՝ ես ամիսը վաստակում եմ 3000 դոլար, ձի եմ պահում, երբեք չեմ պատրաստվում ճանապարհորդել, հոկտեմբերին էլ մեկ ամսով ձիերին տանելու եմ սար։ Ունեմ 12.000 դոլար բանկային հաշվիս, որից 6000-ով շուտով մի նոր ձի կգնեմ։Գլխավոր հերոսուհու երկրորդ՝ կրտսեր դուստրը, որ Մոնտանա է եկել ամուսնու հետ, պետք է, բայց հավանաբար այդպես էլ չի կարողանում հաղթահարել ամենակարևորը. Նա ամեն ինչ անում էր հանուն կամ ի հեճուկս հոր։ Հիմա, երբ այդ չափման միավորը չկա, նա թելերից պոկված խաղալիք է, որին նույնիսկ առանց երևակայության, բայց և առանց տարօրինակության, ոչ հարուստ, բայց ոչ էլ աղքատ, ոչ տգեղ, բայց ոչ էլ սիրուն, մի խոսքով, միջին վիճակագրական, նորմալ ամուսինը չի կարողանում օգնել։ «Մեդիսոնը» դասական դրամա չէ, արագ չէ։ Այն դանդաղ նայելու սերիալ է։ Վայելելու երկխոսությունները, հասկանալու, որ մարդիկ տարբեր են։ Որ կարող են տարբեր կերպ զգալ կորուստը։ Որ չհաշտվելը՝ ՕԿ է։ Որ չարանալը՝ նորմալ է։ Որ կոմպուսից ընկնելը՝ բնական է։ Միշել Պֆայֆերը իր այս շեքսպիրյան դրամատուրգիական վարպետությամբ ցույց է տալիս հենց այդպիսի այրու՝ խելագար, ծայրահեղ, տարօրինակ, սիրող, կարոտող, վախեցած, ագրեսիվ, ապակողմնորոշված։ Միշելից բացի, իսկապես փայլուն դերասանական անսամբլ է. Ամուսնու դերում Կուրտ Ռասելն է, կրտսեր աղջկա ամուսնու դերում՝ Պատրիկ Ադամսը՝ Suits-ից, ամուսնու եղբոր դերում՝ Մեթյու Ֆոքսը՝ Lost-ից, նյու-յորքյան հոգեբանի դերում խզարել է Ուիլ Առնետը՝ Arrested Development-ից։ Իսկ սերիալի շոու-ռաներն է ամերիկյան սարերի ու վայրի արևմուտքի հոլիվուդյան գլխավոր գիտակը, Yellowstone-ի հեղինակ Թեյլոր Շերիդանը։ Ի վերջո, որտեղ է իր սփոփանքը գտնում Միշելի հերոսուհին, այնքան կարևոր չէ։ Ֆիլմը դեպի այդ հանգրվան հասնելու դժվար ուղու մասին է։ Ուղու, որ հիմնականում անցնում է ցավոտ։ Ու դա անխուսափելի է։
Արտակ Ալեքսանյան. Newmag ընկերության գործադիր տնօրեն
ABNews
Ինչպե՞ս ապրել, երբ կյանքդ մեկ օրում փլվում է. Արտակ Ալեքսանյան
Լուրեր | 2026/04/02 13:00

Ես սովորաբար ռևուներ չեմ գրում, բայց սա այն դեպքն է, երբ գուցե սերիալը օգնի շատերին, հատկապես նրանց, ովքեր սիրելի են կորցել՝ կորոնավիրուսին, պատերազմին կամ դրանից հետո։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/06/27 20:20
Հունիսի 26-ի կարևոր լուրերը
Ռեպորտաժն ընդգրկում է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, միջազգային դատարաններում հայկական կողմի հաջողություններին, Երևանի ավագանու սկանդալային նիստին, ինչպես նաև արտակարգ իրավիճակների կառավարման համակարգի բացերին ու տեղի ունեցած վթարներին վերաբերող իրադարձություններ։

Լուրեր | 2026/06/27 14:39
Հեռավոր գյուղում երիտասարդ զույգի հաջողության բանաձևը
Երևանից Տավուշի Նորաշեն գյուղ տեղափոխված Գարիկ Փայտյանն ու Էսթեր Զաքարյանը որոշեցին ապացուցել, որ գյուղական կյանքը կարող է լինել ոչ միայն խաղաղ, այլև ստեղծագործական ու հաջողության հնարավորություններով լի։Երևանի պետական համալսարանի շրջանավարտներ Գարիկն ու Էսթերը ամուսնությունից հետո վերադարձան Գարիկի հայրենի գյուղ՝ Նորաշեն՝ սեփական գործը սկսելու նպատակով։ Սկզբնական փուլում դժվարությունները բազմաթիվ...

Լուրեր | 2026/06/27 10:00
Ինչպե՞ս են մեծ առաջնորդները վերանայում կյանքի հիմնական սկզբունքները
Աշխարհը փոխած առաջնորդները երբեք չեն հարմարվել պատրաստի կանոններին։ Այն, ինչ սովորական մարդկանց համար անփոփոխ ճշմարտություն է կամ «դարերով ընդունված կարգ», մեծ առաջնորդների համար ընդամենը հիպոթեզ է, որը պետք է ստուգել։Նրանց գլխավոր ուժը ոչ թե պատասխաններ իմանալու, այլ ամենահիմնարար հարցերը տալու մեջ է։ Նրանք կարողանում են վերանայել անգամ կյանքի ու բիզնեսի ամենակայուն սկզբունքները։ Տեսնենք, թե ինչպ...

Լուրեր | 2026/06/26 22:26
Եվրոպական անշարժ գույքի հնարավորությունները՝ հայ ներդրողների համար. Real Estate Roadshow
Երևանում անցկացվում է My Space անշարժ գույքի ընկերության և BS Cosmo գործարարների միության կազմակերպած հինգերորդ միջազգային Real Estate Roadshow-ն, որը մեկ հարթակում համախմբել է Հունաստանի, Կիպրոսի և Դուբայի առաջատար կառուցապատողներին, իրավաբանական ու ֆինանսական գործընկերներին։ Այս տարի միջոցառման առանցքում հատկապես Հունաստանի ներդրումային հնարավորություններն էին։Այցելուները հնարավորություն ունեն ա...
