«Աշխարհն առանց թափոնների» ծրագրի մեկնարկը
Լուրեր |
#Հավաքի՛ր #Տեսակավորի՛ր #Վերամշակի՛ր
Այսօր մեկնարկեց «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության, «Աշխարհն առանց թափոնների» ծրագրի նոր փուլը։ Այս տարի նախաձեռնությանը միացել են «Թումանյան շաուրմա» արագ սննդի ցանցը, «Կարաս Գրուպ» ՍՊԸ-ն, «ԱրտԼանչ» ընկերությունը, “Ֆուդիտորի”, «Երևան Պարկը», «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրը և «Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի համալիրը։
Նմանատիպ համագործակցությունները դարձել են շարունակական և միտված են բարելավելու Հայաստանում թափոնների կառավարման համակարգերը: Ներգրավելով ավելի շատ կազմակերպություններ՝ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերությունը փորձում է աջակցել թափոնների հավաքագրման և վերամշակման մշակույթի զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում: Թափոնների տեսակավորման մշակույթը կարևոր նշանակություն ունի հասարակության ճիշտ վարքագծի, իրազեկվածության բարձրացման և թափոնների կառավարման համակարգի ձևավորման համար։
Ծրագրի իրականացմանն աջակցում է «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպությունը, որն էլ ստանձնել է ծրագրի շրջանակում տեսակավորման ամանների տեղադրման, թափոնների հավաքագրման և տեսակավորված թափոնների վերամշակման աշխատանքները: Նախաձեռնության շրջանակում տեղադրվելու են ավելի քան 40 տեսակավորման ամաններ, որոնց միջոցով հնարավոր կլինի տարանջատել թուղթը և պլաստիկը։
«Աշխարհն առանց թափոնների հայեցակարգը «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանցքային ուղղություններից մեկն է, քանի որ ընկերությունը մեծապես կարևորում է թափոնների կառավարման և վերամշակման մշակույթի ձևավորումն ու ամրապնդումը Հայաստանում։ Համագործակցությունը մեր գործընկերների հետ ոչ միայն բիզնեսի, այլև ԿՍՊ շրջանակում իրականացվող նմանատիպ նախաձեռնություններում շատ կարևոր են։ Հուսով ենք, որ այս նախաձեռնությունը ավելի կամրապնդի և կընդլայնի համագործակցության շրջանակը։ Մենք շարունակում ենք իրականացնել բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված թափոնների կայուն կառավարմանը և շրջանաձև տնտեսության ձևավորմանը»,- նշեց «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության Հասարակական գործերի և կայունության տնօրեն Էլինա Մարգարյանը։
Այսպիսով, «Աշխարհն առանց թափոնների» ծրագրի մեկնարկը ևս մեկ քայլ է հայ հասարակության շրջանում թափոնների տեսակավորման մշակույթի ձևավորման, կրթելու և մարդկանց իրազեկվածությունը բարձրացնելու տեսանկյունից։ Լիահույս ենք, որ նախաձեռնությունը կստանա դրական արձագանք, և տարբեր բիզնես կազմակերպություններ ևս կունենան վերջինիս միանալու հնարավորություն՝ ընդլայնելով համագործակցության շրջանակը։
https://www.youtube.com/watch?v=nzQ4nqLZR_A
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/11/14 22:00
Նոյեմբերի 14-ի բիզնես լուրերը
Լուրեր | 2025/11/14 20:20
Նոյեմբերի 14-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2025/11/14 16:15
Ամերիաբանկը ներգրավել է 150 միլիոն եվրոյի ֆինանսավորում ՎԶԵԲ-ից
-
Նոյեմբերի 14-ի բիզնես լուրերը
2025/11/14/ 22:00 -
Նոյեմբերի 14-ի կարևոր լուրերը
2025/11/14/ 20:20 -
Լավ բիզնեսը չի ընդլայնվում արագ, այն ընդլայնվում է խելացի․ ինչպես փոքր քայլերով հասնել երկարաժամկետ կայունության
2025/11/14/ 19:00 -
ՊԵԿ-ը ՀԴՄ կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և անկանխիկ գործառնությունների խախտման դեպքեր է արձանագրել
2025/11/14/ 16:52 -
Իդրամը հայտարարում է համագործակցություն WeChat Pay-ի հետ
2025/11/14/ 16:31 -
Ամերիաբանկը ներգրավել է 150 միլիոն եվրոյի ֆինանսավորում ՎԶԵԲ-ից
2025/11/14/ 16:15 -
5 կարեվոր որոշում՝ նոյեմբերի 14-ի Կառավարության նիստից
2025/11/14/ 16:06 -
Հայաստանից ԱՄԷ արտոնյալ պայմաններով արտահանման ծածկույթը կկազմի ընթացիկ արտահանման 95%–ը
2025/11/14/ 15:46 -
Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը 2 մլն դոլար դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին
2025/11/14/ 15:41 -
Քննարկվել է Լոս Անջելես-Երեւան ուղղությամբ ուղիղ թռիչքների հնարավորությունը
2025/11/14/ 15:28
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
ՎԵՐԱԲԱՑՎԵՑ UCOM-Ի ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԿՈՄԻՏԱՍ 8 ՀԱՍՑԵՈՒՄ
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ