Դեկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն փորձնակության ինստիտուտի կարգավորումները
Լուրեր |
ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների շրջանակում դեկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն փորձնակության (internship) ինստիտուտի ներդրման համապատասխան կարգավորումները։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտել են, որ կարգավորումների ներդրման նպատակն է նպաստել կրթություն-աշխատաշուկա կապի արդյունավետությանը, որակյալ աշխատուժի ձեւավորմանն ու աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը։ Դրանք նաեւ միտված են աջակցել երիտասարդներին կամ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող անձանց՝ ծանոթանալու աշխատաշուկայի միտումներին եւ հեշտությամբ ինտեգրվել։
Համապատասխան դրույթներով սահմանվում են գործատուի կողմից փորձնակ ներգրավելու հետ կապված հարաբերությունները։ Ըստ այդմ, փորձնակն այն անձն է, ով նախնական մասնագիտական, միջին մասնագիտական կամ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում սովորելու ընթացքում կամ ավարտելուց հետո 1 տարվա ընթացքում, գործատուի կողմից ներգրավվում է աշխատանքում՝ որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ կամ պաշտոնի անվանմամբ աշխատանքային փորձառություն ձեռքբերելու նպատակով։
Միաժամանակ սահմանվում է, որ՝
• գործատուն իրավունք ունի կազմակերպել աշխատանքային պրակտիկա՝ մինչեւ 2 ամիս ժամկետով, ոչ ավելի քան 1 անգամ՝ պայմանագիր կնքելով փորձնակի հետ՝ առանց երկարաձգման իրավունքի,
• գործատուի մոտ փորձնակների թիվը չի կարող գերազանցել տվյալ պահին աշխատողների թվի 10%-ը,
• փորձնակն աշխատանքի է ներգրավվում եւ աշխատանքային փորձառություն է ձեռք բերում ոչ ավելի, քան շաբաթական 5 օր, օրական 4 ժամ եւ շաբաթական 20 ժամ տեւողությամբ՝ պահպանելով հանգստի եւ սնվելու համար ընդմիջումները,
• գործատուի մոտ աշխատանքային փորձառություն ձեռքբերելու ժամանակահատվածը փորձնակի համար աշխատանքային ստաժ չի համարվում,
• փորձնակի վարձատրության հարցը որոշվում է կողմերի համաձայնությամբ։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51 -
ԵԱՏՄ շրջանակում բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը 3 տարով կերկարաձգվի
2025/12/18/ 14:49 -
Դատախազը պահանջել է ցմահ ազատազրկման դատապարտել Վարդանյանին
2025/12/18/ 14:33 -
Շարժակազմը Ադրբեջանի արտադրության նավթամթերքով գալիս է Հայաստան․ Նիկոլ Փաշինյան
2025/12/18/ 14:28
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․