Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն առաջին ուղղակի ներդրումն է կատարել Տելեկոմ Արմենիա ԲԲԸ բաժնետոմսերում
Լուրեր |
«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲ ընկերությունն իր կառավարման ներքո գտնվող Հավասարակշռված և Պահպանողական կուտակային կենսաթոշակային ֆոնդերի ակտիվներից խոշոր ներդրում է կատարել Տելեկոմ Արմենիա ԲԲ ընկերության բաժնետոմսերում՝ առաջնային հրապարակային տեղաբաշխման միջոցով։
Ընկերության ներդրումը կազմում է տեղաբաշխվող բաժնետոմսերի ընդհանուր ծավալի 20%-ը, որը համարժեք է 1 միլիարդ 648 միլիոն ՀՀ դրամին։
Սա նախադեպ է հայաստանյան կուտակային կենսաթոշակային ֆոնդերի շուրջ տասնամյա գործունեության մեջ, երբ ֆոնդերի միջոցներից ուղղակի ներդրում է կատարվում տնտեսության իրական հատվածում՝ ձեռք բերելով հայկական ընկերության բաժնետոմսեր։
«Ամունդի-Ակբայի կողմից իրականացրած ներդրումը ոչ միայն մեծացնում է կենսաթոշակային ֆոնդերի ներդրումների դիվերսիֆիկացիան, այլև հնարավորություն է ընձեռում Հավասարակշռված և Պահպանողական ֆոնդերի շահառուներին դառնալ Տելեկոմ Արմենիա ԲԲ ընկերության անուղղակի բաժնետեր՝ օգտվելով վերջինիս զարգացման հեռանկարներից։ Այս քայլով Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն նպաստում է կապիտալի շուկայի զարգացմանը և կարող է լավ օրինակ հանդիսանալ այլ ընկերությունների համար»,- նշել է Ամունդի-Ակբայի գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը։
Բարձր գնահատելով Ամունդի-Ակբայի ներդրումը հայկական ընկերությունում՝ Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշել է․ «Ամունդի-Ակբայի այս քայլով ֆոնդի մոտ 400 հազար շահառու անուղղակի կերպով դառնում է մեր ընկերության բաժնետեր։ Նման խոշոր միջազգային ֆինանսական կառույցի ներդրումը ցուցիչ է, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղեգծով և մեր երկարաժամկետ ռազմավարական ծրագրերը մշակված են տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը համապատասխան։ Շնորհակալ եմ մեր թիմի հանդեպ ունեցած վստահության համար»։
Team Telecom Armenia-ի բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումն իրականացվելու է մինչև սույն թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ։
«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի բաժնետոմսերի տեղաբաշխողն է «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունը։
Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը հիմնադրվել է 2013թ: Ընկերությունը կառավարում է երեք պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդ՝ 2023թ․ սեպտեմբերի 30-ի դրությամբ կառավարման ներքո ունենալով շուրջ 377 մլրդ դրամ ակտիվներ։ Ընկերության բաժնետերերն են ֆրանսիական Ամունդին, որը Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է՝ 2023թ․ սեպտեմբերի 30-ի դրությամբ շուրջ 2 տրիլիոն եվրո կառավաման ներքո ակտիվներով, և Ակբա Բանկը, որը Հայաստանի խոշոր ֆինանսական հաստատություններից, ներկայացված է երկրի ամբողջ տարածքում, ունի 65 մասնաճյուղ։
Team Telecom Armenia-ն տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ Ընկերությունն առաջին տելեկոմն է, որ իրականացնում է IPO Հայաստանում՝ դառնալով էլ ավելի բաց ու հանրային։
Հանդիսանալով Հայաստանում հեռահաղորդակցության առաջին համակարգի ժառանգորդը՝ Team-ը ժամանակակից տեխնոլոգիաների հետ է համադրում առաջին կապի օպերատորի հարուստ փորձը. 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը, որը կապահովի որակյալ ինտերնետով Հայաստանի բոլոր բնակիչներին։
Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հունվարի 6-ի կարևոր լուրերը
2026/01/06/ 20:20 -
Ուսուցումը՝ ընկերության ռազմավարության կենտրոնում․ աշխատակիցների զարգացումից դեպի բիզնես արդյունք
2026/01/06/ 19:00 -
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են. Ճանապարհային դեպարտամենտ
2026/01/06/ 17:38 -
Վենեսուելայի նավթը՝ ներդրողների ուշադրության կենտրոնում․ ռիսկային խաղ, մեծ սպասումներ
2026/01/06/ 17:10 -
Թրամփը սրում է ճնշումը Ֆեդի վրա․ Փաուելին սպառնում է դատով և արագ հեռացմամբ
2026/01/06/ 17:05 -
The Economist-ը 2025 թվականի լավագույն գործադիր տնօրեն է ճանաչել Rheinmetall-ի ղեկավարին
2026/01/06/ 17:02 -
Չինաստանը հունվարի 6-ից սահմանում է երկակի նշանակության ապրանքների արտահանման էմբարգո դեպի Ճապոնիա
2026/01/06/ 16:51 -
Ռուսաստանի դեպոզիտարիայում արգելափակվել է մոտ 500 մլն դոլարի «Telegram»-ի պարտատոմս
2026/01/06/ 16:25 -
Վենեսուելական նավթատարներ դուրս են եկել ծով՝ շրջանցելով ԱՄՆ սահմանափակումները
2026/01/06/ 14:47 -
Հայաստանը ռուսական շոկոլադի խոշորագույն ներկրողների հնգյակում է
2026/01/06/ 14:36
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 6, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 5, 2026 Թ
C-Quadrat Ampega-ի ներդրումները տնտեսության իրական հատվածում և ենթակառուցվածքներում
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՀՈՒՆՎԱՐԻ 3, 2026 Թ.