Մի դրամի ուժը. 3.945.010 դրամ ուղղվել է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին
Լուրեր |
Իդրամն ու IDBank-ը ամփոփում են «Մի դրամի ուժը» նախաձեռնության դեկտեմբեր ամսվա ծրագիրը։ Դեկտեմբերին ընկերությունների հաճախորդների կատարած վճարումների դիմաց կուտակված 3.945.010 դրամ «մի դրամները» այս ամիս ուղղվում են Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին։
Տարին ամփոփելով՝ IDBank-ի եւ Իդրամի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը նշել է, որ հասցրել են աջակցել մեկ տասնյակից ավելի նախաձեռնության ու հիմնադրամի.
«Միայն 2023 թվականի ընթացքում ավելի քան 40 միլիոն դրամ ուղղել ենք ամենատարբեր նախաձեռնություններին՝ առողջապահական, կրթական ծրագրերի, ինչպես նաեւ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցության նախաձեռնությունների»։
Ինչպես հայտնել են ընկերությունից, 2024 թվականի հունվար ամսվա ընթացքում կուտակված «մի դրամները» կուղղվեն «Հայ մայրեր» հիմնադրամին։
«Մեր եւ Իդրամի համագործակցությունն ունի տարիների պատմություն եւ շատ ուրախ ենք, որ այս ամիս նույնպես հնարավորություն ընձեռնվեց աշխատել մեր գործընկերների հետ՝ հանուն հարյուրավոր երեխաների առողջական խնդիրների բարելավման։ Ծրագիրը մեզ համար չափազանց կարեւոր է, որովհետեւ այս տարի վերականգնողական բուժմանը նաեւ ներգրավել ենք Արցախից բռնի տեղահանված հաշմանդամություն ունեցող երեխաներին, որոնք նույնպես ունեն վերականգնողական բուժման կարիք։ «Երազի տուն 1» եւ «Երազի տուն 2» մանկական վերականգնողական կենտրոններում նրանք անվճար կստանան վերականգնողական թերապիաներ»,- ասել է Հիմնադրամի տնօրեն Նարինե Մանուկյանը:
Յուրաքանչյուրը կարող է դառնալ բարի կամքի դեսպան՝ առանց լրացուցիչ գումար ծախսելու։ Դրա համար պետք է բոլոր վճարումները կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով, Իդրամի եւ բանկի տերմինալներով, եւ յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն բարի գործերին։
«Մի դրամի ուժն» իր գործունեության ողջ ընթացքում մի քանի տասնյակ նախաձեռնության է ուղղել ավելի քան 150 մլն դրամ՝ նպաստելով Հայաստանի ամենատարբեր ոլորտների զարգացմանն ու մարդկանց համար ավելի որակյալ ապագա կառուցելուն։
2023 թվականին «Մի դրամի ուժը» ուղղվել է․
• «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Տալենտում» ծրագրին՝ 3․008․215 դրամ
• Արեւային ջրաջեռուցիչներ Արցախի գյուղական համայնքներին՝ 6․463․511 դրամ
• Պատերազմի մասնակիցների ներուժի բացահայտման ծրագրին՝ 3․389․788 դրամ
• Կյանքի ճանապարհ հասարակական կազմակերպությանը՝ 3․520․698 դրամ
• Հայորդի ճամբարին՝ 3․482․779 դրամ
• Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամին՝ 3․480․466 դրամ
• ՍՕՍ - Մանկական գյուղերին՝ 3.500.572 դրամ
• Հայքն՝ Աշխարհին նախաձեռնությանը՝ 3․397․784 դրամ
• Հայորդի Արցախ նախաձեռնությանը՝ 3.580.216 դրամ
• Սյունիքում ջերմոցների կառուցման ծրագրին՝ 3․588․848 դրամ
• Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին՝ 3.945.010 դրամ
Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին
2026/05/06/ 17:31 -
Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ (տեսանյութ)
2026/05/06/ 17:26 -
«Էպիկական զայրույթ» թե՞ վերջնական խաղաղություն. Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին
2026/05/06/ 17:25 -
Apple-ի «խելացի» ձախողումը. ընկերությունը 250 միլիոն դոլար կվճարի iPhone-ի օգտատերերին՝ AI-ի գովազդային ստի համար
2026/05/06/ 17:22 -
Երկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10
2026/05/06/ 17:21 -
Օդի աղտոտվածության պատկերը Հայաստանում
2026/05/06/ 17:12 -
Եվրոպական ներդրումային բանկը ընդլայնում է ներկայությունը Հայաստանում
2026/05/06/ 17:10 -
Մոսկվան հրավիրել է Նիկոլ Փաշինյանին՝ Մայիսի 9-ի շքերթին. Երևանը դեռ լռում է
2026/05/06/ 17:06 -
Հայաստանում երկրորդ տարին անընդմեջ գրանցվում է կոռուպցիոն հանցագործությունների թվի նվազում․ Դատախազություն
2026/05/06/ 16:27 -
Հայաստանում դատական գործերի թիվը կրկնապատկվել է
2026/05/06/ 16:15
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․