Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հյուրընկալել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Կարլ Նեհամերի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման առանցքում եղել է բանկի դերը Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգում և ԵՄ ինտեգրման գործընթացում։
Կողմերը բարձր են գնահատել ընթացիկ ծրագրերի արդյունավետությունը և քննարկել ներգրավվածության ընդլայնումը երկու ուղղություններով.
Հանրային հատված. Ենթակառուցվածքների, էներգետիկայի և տրանսպորտային հանգույցների զարգացում։
Մասնավոր հատված. Փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) ֆինանսավորում և տեխնոլոգիական նորարարություններ։
Մհեր Գրիգորյանը շեշտել է, որ ԵՆԲ-ն պարզապես ֆինանսական կառույց չէ, այլ Հայաստանի համար առանցքային գործընկեր՝ եվրոպական ստանդարտների ներդրման ճանապարհին։

