Հայաստանում դատական գործերի թիվը կրկնապատկվել է
Լուրեր |
2025 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 957-ով կամ 9,7%-ով ավելի գործ, քան 2024 թվականին:
2025 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 10.787 քրեական գործ՝ 11.457 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 9830 գործ՝ 10.691 անձի վերաբերյալ, 2023 թվականին՝ 5080 գործ՝ 5485 անձի վերաբերյալ): Այդ մասին խորհրդարանում, Հայաստանի Հանրապետության դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդման ժամանակ, տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդատյանը:
Նրա խոսքով՝ 2025 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 957-ով կամ 9,7%-ով ավելի գործ, քան 2024 թվականին:
2025 թվականին դատարաններում քննված և ավարտված` 11.457 անձի վերաբերյալ 10.787 քրեական գործից 7998-ը կամ 74,1%-ը եղել է ոչ մեծ ծանրության՝ 8136 անձի նկատմամբ (71%), 1771-ը կամ 16,5%-ը՝ միջին ծանրության՝ 2014 անձի նկատմամբ (17,6%), 855-ը կամ 7,9%-ը՝ ծանր՝ 1115 անձի նկատմամբ (9,7%) և 163-ը կամ 1,5%-ը՝ առանձնապես ծանր՝ 192 անձի նկատմամբ (1,7%): Նշված քրեական գործերից 9879-ով դատապարտվել է 10.348 անձ (2024 թվականին՝ 8660 գործով՝ 9224 անձ, 2023 թվականին՝ 4163 գործով՝ 4419 անձ):
2025 թվականին ոչ մեծ ծանրության հանցագործությունների համար դատապարտված անձանց թիվը, 2024 թվականի համեմատ, աճել է 1028-ով կամ 15,5%-ով, միջին ծանրության հանցագործությունների համար դատապարտվածների թիվն աճել է 147-ով կամ 10,3%-ով, ծանր հանցագործությունների համար դատապարտված անձանց թիվը նվազել է 29-ով կամ 2,9%-ով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտված անձանց թիվը նվազել է 22-ով կամ 14,2%-ով:
«2025 թվականին Առաջին ատյանի դատարաններ է ներկայացվել մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին 2559 միջնորդություն, որոնցից ամբողջությամբ բավարարվել է 1566-ը կամ 61,2%-ը, մասնակի բավարարվել՝ 672-ը կամ 26,3%-ը, մերժվել՝ 321-ը կամ 12,5%-ը (2024 թվականին` 2282 միջնորդություն, որոնցից ամբողջությամբ բավարարվել է 1581-ը կամ 69,3%-ը, մասնակի բավարարվել՝ 432-ը կամ 18,9%-ը, մերժվել՝ 269-ը կամ 11,8%-ը):
2023-2025 թվականների ընթացքում արձանագրվել է ինչպես ներկայացված միջնորդությունների, այնպես էլ փաստացի դատարանի կողմից բավարարված միջնորդությունների տեսակարար կշռի նվազման միտում՝ մեղադրյալ ներգրավված անձանց թվի հետ համեմատությամբ:
Վերջին 8 տարիների միջինացված ցուցանիշների հետ համեմատությամբ՝ 2025 թվականին 2,5%-ով նվազել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ դատարան ներկայացված միջնորդությունների տեսակարար կշիռը՝ մեղադրյալների ընդհանուր թվի համեմատությամբ»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազը:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Օդի աղտոտվածության պատկերը Հայաստանում
2026/05/06/ 17:12 -
Եվրոպական ներդրումային բանկը ընդլայնում է ներկայությունը Հայաստանում
2026/05/06/ 17:10 -
Մոսկվան հրավիրել է Նիկոլ Փաշինյանին՝ Մայիսի 9-ի շքերթին. Երևանը դեռ լռում է
2026/05/06/ 17:06 -
Հայաստանում երկրորդ տարին անընդմեջ գրանցվում է կոռուպցիոն հանցագործությունների թվի նվազում․ Դատախազություն
2026/05/06/ 16:27 -
Հայաստանում դատական գործերի թիվը կրկնապատկվել է
2026/05/06/ 16:15 -
Ֆրանսիական ներկայությունը Հայաստանում ընդլայնվում է. ԱԺ-ն վավերացնում է նոր արձանագրություն
2026/05/06/ 16:12 -
Որքա՞ն է համալրվել պետբյուջեն. ապօրինի գույքի բռնագանձման արդյունքները
2026/05/06/ 14:41 -
AmCham Armenia․ տարեկան ժողով ու նոր ղեկավար կազմ
2026/05/06/ 14:31 -
Նորվեգիան 302 մլն դոլար է հատկացրել Ուկրաինային ռшզմական աջակցություն ցուցաբերելու համար
2026/05/06/ 14:25 -
Evocabank-ը և Proparco-AFD-ն ստորագրել են 20 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր
2026/05/06/ 13:38
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․