Apple-ի «խելացի» ձախողումը. ընկերությունը 250 միլիոն դոլար կվճարի iPhone-ի օգտատերերին՝ AI-ի գովազդային ստի համար
Լուրեր |
Փոխհատուցման ծրագիրը տարածվում է ԱՄՆ-ում 2024-ի հունիսից մինչև 2025-ի մարտը վաճառված շուրջ 37 միլիոն սարքերի վրա։
Տեխնոլոգիական հսկա Apple-ը համաձայնել է վճարել 250 միլիոն դոլար՝ կարգավորելու համար այն կոլեկտիվ հայցը, որով ընկերությունը մեղադրվում էր Apple Intelligence համակարգի հնարավորությունները չափազանցված ներկայացնելու մեջ։ Հայցվորները պնդում էին, որ iPhone 16-ի և Siri-ի նորացված տարբերակի գովազդային արշավը չի համապատասխանել իրականությանը, և օգտատերերը ձեռք են բերել թանկարժեք սարքեր՝ ակնկալելով ֆունկցիոնալություն, որն այդպես էլ լիարժեք չի գործել։
Փոխհատուցման ծրագիրը տարածվում է ԱՄՆ-ում 2024-ի հունիսից մինչև 2025-ի մարտը վաճառված շուրջ 37 միլիոն սարքերի վրա։ Խոսքը iPhone 15 Pro, 15 Pro Max և iPhone 16 մոդելների մասին է։ Օգտատերերը կարող են ակնկալել 25-ից մինչև 95 դոլար փոխհատուցում՝ յուրաքանչյուր սարքի համար։ Ընկերությունը մոտ ժամանակներս կսկսի իրազեկման գործընթացը՝ էլեկտրոնային հասցեների միջոցով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին
2026/05/06/ 17:31 -
Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ (տեսանյութ)
2026/05/06/ 17:26 -
«Էպիկական զայրույթ» թե՞ վերջնական խաղաղություն. Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին
2026/05/06/ 17:25 -
Apple-ի «խելացի» ձախողումը. ընկերությունը 250 միլիոն դոլար կվճարի iPhone-ի օգտատերերին՝ AI-ի գովազդային ստի համար
2026/05/06/ 17:22 -
Երկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10
2026/05/06/ 17:21 -
Օդի աղտոտվածության պատկերը Հայաստանում
2026/05/06/ 17:12 -
Եվրոպական ներդրումային բանկը ընդլայնում է ներկայությունը Հայաստանում
2026/05/06/ 17:10 -
Մոսկվան հրավիրել է Նիկոլ Փաշինյանին՝ Մայիսի 9-ի շքերթին. Երևանը դեռ լռում է
2026/05/06/ 17:06 -
Հայաստանում երկրորդ տարին անընդմեջ գրանցվում է կոռուպցիոն հանցագործությունների թվի նվազում․ Դատախազություն
2026/05/06/ 16:27 -
Հայաստանում դատական գործերի թիվը կրկնապատկվել է
2026/05/06/ 16:15
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․