Երևանում բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը 2023թ. սեպտեմբերին նվազել է 34.75%-ով
Լուրեր |
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. սեպտեմբեր ամսին Հայաստանում իրականացվել է անշարժ գույքի առուվաճառքի 3,807 գործարք, ինչը 2022թ. համադրելի ցուցանիշից պակաս է 299-ով կամ 7.28%-ով։ Երևանում անշարժ գույքի առուվաճառքի գործարքների թիվը նվազել է 27.31%-ով կամ 378-ով և և կազմել 1,006։
Բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը Հայաստանում նվազել է 21.26%-ով կամ 281-ով և կազմել 1,041։ Երևանում բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը նվազել է 34.75%-ով կամ 326-ով և կազմել 612։
Ինչ կայանում է 2023թ. երրորդ եռամսյակի տվյալներին, ապա Հայաստանում անշարժ գույքի առուվաճառքի գործարքների թիվը 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 392-ով կամ 3.08%-ով և կազմել 12,323։ Երևանում անշարժ գույքի առուվաճառքի թիվը 2023թ.հուլիս-սեպտեմբերին նվազել է 15.89%-ով կամ 657-ով և կազմել 3,477։
Հայաստանում բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը 2023թ. երրորդ եռամսյակում նվազել է 15.82%-ով կամ 644-ով և կազմել 3,427։ Երևանում սույն ցուցանիշը նվազել է 21.55%-ով կամ 599-ով և կազմել 2,180։
2023թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանում անշարժ գույքի առուվաճառքի գործարքների թիվը 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 9.66%-ով կամ 3,856-ով և կազմել 36,051։ Միևնույն ժամանակ, Երևանում անշարժ գույքի առուվաճառքի գործարքների թիվը նվազել է 26.29%-ով կամ 3,532-ով և կազմել 9,902։
Բնակարանների առուվաճառքների գործարքների թիվը Հայաստանում 2023թ.-ի հունվար-սեպտեմբերին նվազել է 24.66%-ով կամ 3,210-ով և կազմել 9,805։ Երևանում այս ցուցանիշը նվազել է 30.4%-ով կամ 2,638-ով և կազմել 6,040։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/24 13:54
Վրաստանը 105 օտարերկրացու է արտաքսել
Արտաքսված անձանց մուտքը հանրապետություն արգելված է։
-
Չինաստանի «Գլոբալ քաղաքակրթության նախաձեռնությունը» և դրա նշանակությունը միջազգային համագործակցության ու Հայաստան–Չինաստան կրթական կապերի զարգացման համատեքստում
2026/03/24/ 14:08 -
Հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում
2026/03/24/ 14:03 -
Էներգիան թանկ է, օրենքները՝ խիստ․ ինչու է Եվրոպան հետ մնում արհեստական բանականության ոլորտում
2026/03/24/ 13:56 -
Վրաստանը 105 օտարերկրացու է արտաքսել
2026/03/24/ 13:54 -
Որ ոլորտում են ամենաբարձր աշխատավարձերը․ Հայաստանի աշխատաշուկայի պատկերը 2025-ին
2026/03/24/ 13:03 -
GreenInvest.ai՝ ներդրում ծառի միջոցով
2026/03/24/ 12:40 -
Վաղաժամկետ մարվեցին ՀԷՑ-ի վարկային ամբողջ պարտավորությունները․ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ
2026/03/24/ 12:36 -
Համայնքային ոստիկանները բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերել
2026/03/24/ 12:17 -
Հայաստանյան քաղաքական դաշտում երկու օրակարգ կա․ ԱԺ նախագահ
2026/03/24/ 11:35 -
Երևանում մեկնարկել է «Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ը
2026/03/24/ 11:33
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 23, 2026 Թ․
1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայի ձեռքբերման համար
25 տարի՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 22, 2026 Թ.