Ովքե՞ր և ինչպե՞ս պետք է ներկայացնեն եկամուտների հայտարարագիր. How2B
Լուրեր |
Ինչպես «դասական» անեկդոտներից մեկի մեջ է ասվում՝ բան չի փոխվել, ուղղակի թղթաբանությունն է շատացել: Շատանում է թղթաբանությունը նաև ՀՀ քաղաքացիների համար. մինչև 2025թ. ՀՀ բոլոր քաղաքացիները պարտավորված կլինեն ներկայացնել եկամուտների հայտարարագիր: «Բարեփոխումն» ընթանում է փուլերով, բայց հիմա հասել է ամենամասշտաբային փուլերից մեկը, ու հնարավոր է՝ մինչև մայիսի 1-ը հայտարարագիր պետք է ներկայացնեք նաև ԴՈՒՔ: How2B-ի այս հոդվածում կօգնենք պարզել՝ արդյո՞ք դա Ձեզ վերաբերում է, թե՞ դեռ ոչ:
Ի՞նչ է եկամուտների հայտարարագիրը
Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականներին փուլային եղանակով ներդրվում է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը: Ծրագրով նախատեսվում է, որ մինչև 2026 թվականը ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց հարկվող և չհարկվող բոլոր եկամուտները։ Եկամուտների հայտարարագրման համակարգն առաջին անգամ կիրառության մեջ է դրվել Մեծ Բրիտանիայում 1799 թվականին։ Ներկայումս եկամուտների հայտարարագրեր ներկայացնում են այնպիսի երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ճապոնիան, ՄԲ-ն։ Եկամուտների հայտարարագրման նպատակը, ըստ օրենքը ընդունողների, ՀՀ պետական և համայնքների բյուջեների նկատմամբ ֆիզիկական անձանց ունեցած պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողության սահմանումն է և կոռուպցիայի դեմ պայքարի իրականացումն է։ Ստորև ներկայացնենք, թե ովքեր պետք է մինչև սույն թվականի մայիսի 1-ը հայտարարագրեն իրենց եկամուտները։ Մանրամասները՝ How2B կայքումՀետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Փետրվարի 4-ի կարևոր լուրերը
2026/02/04/ 19:19 -
Աշխատանքային սխեմաներ, որոնք ժամանակն է վերանայել
2026/02/04/ 18:53 -
Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը Աբու Դաբիում ստացել են «Զայեդ» մրցանակը
2026/02/04/ 18:11 -
ԱՄՆ-ը ավարտել է Վենեսուելային նավթի վաճառքից ստացված 500 մլն դոլարի փոխանցումը
2026/02/04/ 17:12 -
Հայաստանում քեշբեք ստացող կենսաթոշակառուների թիվը գերազանցել է 400 հազարը
2026/02/04/ 17:09 -
ՊԵԿ-ը հիշեցնում է հատուկ հարկման համակարգերի ընտրության վերջնաժամկետը
2026/02/04/ 17:07 -
2025-ին Հայաստանում նվազել է ավանդների և փոխառությունների դոլարայնացման մակարդակը
2026/02/04/ 15:59 -
Ամերիկյան տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ․ ճնշման քաղաքականություն, հետևանքներ և իրական ազդեցություն
2026/02/04/ 15:50 -
Քրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել. կատարվել են մեծամասշտաբ խուզարկություններ, կան ձերբակալվածներ
2026/02/04/ 14:38 -
«Գավառի մանկատան» նախկին տնօրենին մեղադրանք է ներկայացվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար
2026/02/04/ 12:51
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 3, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 3, 2026 Թ․
Ամունդի-Ակբան ամփոփում է 2025թ․-ը և ներկայացնում է 2026թ․-ի ներդրումային հեռանկարները
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 2, 2026 Թ․