Մարզերում եկամտային հարկի վերադարձի համակարգը սահմանափակող նախագիծը հետաձգվեց
Լուրեր |
Հարկային օրենսգրքում առաջարկվող լրացումները վերաբերում են տնտեսվարողների կամ ֆիզիկական անձանց կողմից բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու դեպքում հիպոտեկային վարկի սպասարկման տոկոսները եկամտային հարկից ետ վերադարձնելու համակարգի վերանայմանը:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 4-ի նիստում Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը:
Առաջարկվող լրացման նպատակն է զարգացնել մարզային քաղաքաշինական եւ տնտեսական ակտիվությունը: Նախագծով 2027 թվականի հունվարի 1-ից եկամտահարկի վերադարձն առաջարկվում է հանել մայրաքաղաքին հարակից Արարատի, Արմավիրի, Արագածոտնի եւ Կոտայքի մարզերում ձեռք բերված, կառուցված կամ կառուցվող անշարժ գույքերի դեպքում, իսկ մյուս մարզերում` 2029 թվականի հունվարի 1-ից:
Ըստ փոխնախարարի` համակարգի կիրառելիությունը կնպաստի պետական բյուջեից տրամադրվող եկամտային հարկի գումարների ծավալի ավելացմանը եւ քաղաքաշինական ներդրումային ծրագրերի խրախուսման մեծացմանը: Արման Պողոսյանը շեշտել է, որ նախագիծը չունի որեւէ հետադարձության նորմ, եւ բոլոր այն քաղաքացիները, որոնք մաս կկազմեն այս համակարգում, նրանց վրա որեւէ խստացում չի իրականացվի:
Այս նախագծով առաջարկվում է եւս մեկ փոփոխություն. 2025 թվականի հունվարի 1-ից հետո կնքվող պայմանագրերի մասով եռամսյակի համար վերադարձվող առավելագույն սահմանաչափը նախկին 1,5 մլն ՀՀ դրամի փոխարեն նվազեցվում է` դառնալով 750.000 ՀՀ դրամ:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է, որ Քաղաքաշինության եւ Կադաստրի կոմիտեների իրենց գործընկերների հետ նախագծի շուրջ առաջ եկած մի շարք հարցերին եւ խնդիրներին առավել ճշգրիտ լուծումներ տալու համար նպատակահարմար է հարցի քվեարկությունը հետաձգել 2 ամիս ժամկետով:
Հիմնական զեկուցողի համար առաջարկն ընդունելի է եղել: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51 -
ԵԱՏՄ շրջանակում բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը 3 տարով կերկարաձգվի
2025/12/18/ 14:49 -
Դատախազը պահանջել է ցմահ ազատազրկման դատապարտել Վարդանյանին
2025/12/18/ 14:33 -
Շարժակազմը Ադրբեջանի արտադրության նավթամթերքով գալիս է Հայաստան․ Նիկոլ Փաշինյան
2025/12/18/ 14:28
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․