Siemens Energy-ն դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում
Լուրեր |
Siemens Energy-ն կդադարեցնի գործունեությունը Ռուսաստանում,- գրում է Интерфакс-ը ՝ վկայակոչելով ընկերության երրորդ եռամսյակի հաշվետվությունը։ Ընկերությունը սկսել է երկրում բիզնեսի վերակազմավորման գործընթաց, որը նախատեսում է ավարտել մինչև 2022 թվականի վերջ:
Siemens-ն ընդգծել է, որ ԵՄ պատժամիջոցները հուլիսի 10-ից հետո սկսել են էական ազդեցություն ունենալ Ռուսաստանում նրա բիզնես գործունեության վրա, ուստի նպատակահարմար չէ շարունակել աշխատանքը երկրում։ 2022 ֆինանսական տարվա վերջում ընկերությունը պատրաստվում է կորցնել մոտ 400 միլիոն եվրո եկամուտ Ռուսաստանի հետ կապված գործառնություններից։ Սակայն հաջորդ տարի ՝ երկրից հեռանալուց հետո, ֆինանսական լուրջ բացասական հետևանքներ չեն սպասվում։
Այժմ Siemens Energy-ն էլեկտրաէներգիայի սարքավորումների հիմնական մատակարարներից է։ Ընկերությանը, մասնավորապես, պատկանում է Siemens Transformers-ը և 65 տոկոսը ՝ Russian Power Machines - Siemens Gas Turbine Technologies-ի հետ համատեղ ձեռնարկությունում: Բացի այդ, Siemens Energy-ի մաս հանդիսացող Siemens Gamesa-ն եղել է Enel Russia-ի գործընկերը Ռուսաստանում վերականգնվող էներգետիկայի նախագծերի իրականացման գործում:2022 թվականի ամռանը ընկերությունը հայտնվեց միջազգային օրակարգի կենտրոնում, քանի որ հրաժարվեց ռուսական Գազպրոմին վերադարձնել Կանադայում վերանորոգված գազատուրբինը։ Siemens-ը որոշումը բացատրել է Ռուսաստանի դեմ կանադական պատժամիջոցներով։ Մինչ օրս երկիրը համաձայնել է սարքավորումներ տրամադրել Ռուսաստան առաքման համար, իսկ Siemens Energy-ն հայտարարել է, որ դրա փոխադրման փաստաթղթերն ամբողջությամբ պատրաստված են։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/30 22:00
Դեկտեմբերի 30-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Հունվարի 2-ի կարևոր լուրերը
2026/01/02/ 20:27 -
Իսկական առաջնորդ դառնալու ճանապարհը․ ինքնության բացահայտում
2026/01/02/ 18:45 -
Կալանավորվել է Մեղրիի մաքսակետի ղեկավարը
2026/01/02/ 14:22 -
Հունվարի 1-ից ԵԱՏՄ երկրներում փոխվում են ալկոհոլի և ծխախոտի դրույքաչափերը
2026/01/02/ 14:18 -
Հունվարի 1-ի կարևոր լուրերը
2026/01/01/ 20:23 -
Տարեսկզբին նպատակներ դնելու ճիշտ տարբերակը․ առաջնահերթություննե՞ր, թե՞ ցանկություններ
2026/01/01/ 18:34 -
Դեկտեմբերի 31-ի կարևոր լուրերը
2025/12/31/ 20:24 -
Պրոդուկտիվ մնալու բանաձևը՝ Ամանորի օրերին․ տոնական խորհուրդներ աշխատանքի և կյանքի հավասարակշռության համար
2025/12/31/ 16:51 -
Դեկտեմբերի 30-ի բիզնես լուրերը
2025/12/30/ 22:00 -
Դեկտեմբերի 30-ի կարևոր լուրերը
2025/12/30/ 20:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՀՈՒՆՎԱՐԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 2025 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՀՈՒՆՎԱՐԻ 1, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 2025 Թ.