Ոսկու, պլատինի և պալադիումի ձուլակտորների վրա արտահանման տուրք կսահմանվի. Վահան Քերոբյան
Լուրեր |
Ոսկու, պլատինի և պալադիումի ձուլակտորների վրա կսահմանվի արտահանման տուրք՝ հաշվի առնելով այն, որ այս առևտրով զբաղվող ընկերությունները պետք է որոշակի մասնակցություն ունենան ՀՀ բյուջեին:
Այս մասին Ազգային ժողովի նիստին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:
«Առաջարկում ենք այս երեք տեսակի ապրանքների վրա սահմանել արտահանման տուրք մոտավորապես իրենց շուկայական արժեքի 0,8-1 տոկոսի սահմաններում՝ կախված՝ այդ պահին շուկայական ինչ գին է, սակայն պետտուրքի մասին օրենքում դա ֆիքսված գին է, ասենք՝ 1 կգ ոսկու համար դա մոտավորապես 200 հազար դրամ է, մոտավորապես 1 տոկոսն է: Պետք է նշեմ, որ վերջին ժամանակահատվածում այս տիպի առևտուրն էական աճ է արձանագրել, և կարիք կա հնարավորինս արագ դա կարգավորել: Մինչ այժմ մենք, ըստ էության, շատ սերտ աշխատել ենք այս գործունեությամբ զբաղվող ընկերությունների և ՊԵԿ գործընկերների հետ, որպեսզի ապահովենք այս գործունեությամբ զբաղվող ընկերությունների հաշվապահական շահութաբերությունը, որպեսզի դրանից էլ բխեն բյուջեի եկամուտները: Հիմա կարիք կա դա ինստիտուցիոնալացնել և, ըստ էության, մենք առաջարկում ենք այս տուրքերի միջոցով սա ֆիքսել»,- ասել է նախարարը: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/01/30 22:00
Հունվարի 30-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
Լուրեր | 2026/01/30 19:19
Հունվարի 30-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվում Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/01/30 18:32
Մարիամ Փաշինյանը բիզնես է սկսել
Նրա գործընկերը և մյուս 50%-ի սեփականատերը Դիանա Արզումանյանն է։
-
Փետրվարի 1-ի կարևոր լուրերը
2026/02/01/ 19:25 -
Անհատական պատասխանատվություն՝ ընդհանուր արդյունքի ներսում
2026/02/01/ 17:54 -
Հունվարի 31-ի կարևոր լուրերը
2026/01/31/ 19:19 -
Ներքին վերափոխում՝ մասնագիտական աճի նպատակով․ ինչից սկսել և ուր գնալ
2026/01/31/ 18:13 -
Սիրտը լուռ չի լինում․ ինչպես ճանաչել վտանգի ազդակները | MedTime 11
2026/01/31/ 12:12 -
Հունվարի 30-ի բիզնես լուրերը
2026/01/30/ 22:00 -
Փաթեթավորումից այն կողմ․ ինչ է իրականում գնում սպառողը
2026/01/30/ 19:27 -
Հունվարի 30-ի կարևոր լուրերը
2026/01/30/ 19:19 -
Մարիամ Փաշինյանը բիզնես է սկսել
2026/01/30/ 18:32 -
Առողջության համընդհանուր ապահովագրություն. կարևոր պարզաբանումներ՝ ԱԺ քննարկումից
2026/01/30/ 17:17
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՀՈՒՆՎԱՐԻ 31, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 30, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 30, 2026 Թ․
Իդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն Հայաստանում
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 29, 2026 Թ․