Meta-ի հարթակներում օրական 600 մլն չաթ է աշխատում
Լուրեր |
Meta-ն կրկնապատկում է բիզնես հաղորդագրությունների թիվը ավելի շատ եկամուտ ստանալու համար, նշել է Մարկ Ցուկերբերգը 2023 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում ընկերության եկամուտների վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնելու ժամանակ: Ցուկերբերգը ասել է, որ կազմակերպությունը ձգտում է օգտագործել արհեստական բանականության հիմքով գեներատիվ բոտեր բիզնեսի՝ հաճախորդների սպասարկումն ապահովելու համար,- գրում է How2b.am-ը:
Meta-ի գործադիր տնօրենը նշել է, որ բիզնեսներն ու օգտատերերը իրենց հարթակներում օրական ավելի քան 600 մլն անգամ փոխանակվում են հաղորդագրություններով: Նա կոնկրետ չի նշել, թե այդ հաղորդագրություններից որնք են մարքեթինգային կամ տեղեկատվական բնույթի, ինչպես օրինակ, երբ կազմակերպությունը պատվերի թարմացման կամ տոմսերի առաքման մասին հաղորդագրություն է ուղարկում:
Ցուկերբերգն ասել է նաև, որ WhatsApp-ի օգտատերերի ավելի քան 60%-ը Հնդկաստանից են: Երկրում կա հավելվածի ավելի քան 500մլն օգտատեր, որոնք բիզնես հարթակի միջոցով ևս հաղորդագրություններ են ուղարկում: Նույնիսկ անհատ ձեռներեցները օգտագործում են WhatsApp Business-ը, որը թույլ է տալիս նրանց կիրառել այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են պրոդուկտների կատալոգները, մեծ թվով հաղորդագրություններ ուղարկելը և այլն:
2023 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում Meta-ն վաստակել է $293 մլն` տարեկան կտրվածքով 53% աճով: Աճն էլ մեծավ մասամբ ապահովել է հենց WhatsApp Business-ը: Հունիսին ընկերությունը հայտարարել է, որ WhatsApp Business-ի ակտիվ օգտատերերի թիվը գերազանցել է ամսական 200 մլնը: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/06 22:00
Փետրվարի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/02/06 19:19
Փետրվարի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Բիզնեսի կուլիսներում՝ Արեգ Գևորգյանի հետ
2026/02/08/ 11:00 -
Փետրվարի 7-ի կարևոր լուրերը
2026/02/07/ 19:19 -
Rexus. շքեղ միջավայր, բացառիկ հնարավորություններ
2026/02/06/ 22:25 -
Փետրվարի 6-ի բիզնես լուրերը
2026/02/06/ 22:00 -
Փետրվարի 6-ի կարևոր լուրերը
2026/02/06/ 19:19 -
Արդյո՞ք Թրամփը վերափոխում է աշխարհակարգը
2026/02/06/ 18:00 -
Նորարարությունը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է կրկնօրինակումը․ ստանդարտ մտածողությունից դուրս գալու պահը
2026/02/06/ 17:55 -
ԶՊՄԿ-ում կիրականացվի վերականգնվող էներգիայի ծրագիր
2026/02/06/ 16:25 -
Պատերազմից դեպի տնտեսական հաշվարկ․ Էկոնոմիկայի նախարարի ասուլիսի առանցքային ուղերձները
2026/02/06/ 15:54 -
Մեքենա վարելու իրավունքը ինքնաշխատ կդադարեցվի, երբ «Արմեդ»-ում առողջական խնդիր գրանցվի
2026/02/06/ 14:38
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 7, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 5, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 5, 2026 Թ․