30 օր պարենային, 60 օր ոչ պարենային ապրանքի վճարման ժամկետ. ՓՄՁ մատակարարներին առևտրային ցանցն այսուհետ կվճարի օրենքով սահմանված ժամկետներում
Լուրեր |
Մատակարար-առևտրային ցանց հարաբերությունները կարգավորող նոր մեխանիզմները հաստատվեցին կառավարության կողմից: Մասնավորապես` խոշոր գործարանները կամ մթերող ընկերությունները 30-օրյա ժամկետում կվճարեն մթերված գյուղմթերքի գումարը մատակարար կազմակերպություններին: Առևտրային ցանցերն էլ մուտքի և ելքի կրիտերիաներ կսահմանեն` վճարման 30-օրյա և 60-օրյա ժամկետներ պահպանելով` համապատասխանաբար պարենային և ոչ պարենային ապրանքների համար:
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքներում փոփոխությունը սահմանում է, որ.
- բանակցային ուժեղ դիրք ունեցող գյուղ արտադրանք ձեռք բերողը մատակարարված ապրանքի դիմաց պետք է վճարի հաշիվ-ապրանքագրի դուրսգրման (դրա բացակայության դեպքում` մատակարարման) պահից 30 օրվա ընթացքում,
- առևտրային ցանցը պետք է իր կայքում հրապարակի հավանական մատակարարի ապրանքի ընտրության նվազագույն պահանջները և սկզբունքները, իրացվող ապրանքատեսակների ցանկը, ապրանքի ցուցադրման պայմանները և պայմանագրի դադարեցման հիմքերը,
- առևտրային ցանցը մատակարարի հետ պետք է պարտադիր կնքի գրավոր պայմանագիր` ներառելով օրենքով սահմանված պարտադիր տեղեկատվությունը,
- առևտրային ցանցի կողմից մատակարարին ապրանքի դիմաց վճարումն իրականացվում է ոչ ուշ, քան.
- սննդամթերքի համար` 30 օրվա ընթացքում,
- ոչ պարենային ապրանքներ համար՝ 60 օրվա ընթացքում:
- բանակցային ուժեղ դիրք ունեցող գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերողի կողմից ժամանակին չվճարելը կհամարվի բանակցային ուժեղ դիրքի չարաշահում և կառաջացնի օրենքով սահմանված պատասխանատվություն
- եթե առևտրային ցանցը մատակարարի նկատմամբ թույլ է տվել վճարումների իրականացման 3 միլիոն կամ ավել դրամի չափով 90 օրացուցային օր կամ ավել ժամկետով կետանց դա կհամարվի բանակցային ուժեղ դիրքի չարաշահում և կառաջացնի օրենքով սահմանված պատասխանատվություն,- մանրամասն՝ այստեղ:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/22 22:00
Դեկտեմբերի 22-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
Լուրեր | 2025/12/22 20:20
Դեկտեմբերի 22-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Դեկտեմբերի 22-ի բիզնես լուրերը
2025/12/22/ 22:00 -
Դեկտեմբերի 22-ի կարևոր լուրերը
2025/12/22/ 20:20 -
Դալան տեխնոպարկը` ուշադրության առանցքում
2025/12/22/ 18:23 -
Հանդիպումների ճիշտ պլանավորում՝ էներգիայի բարձր արդյունավետության համար
2025/12/22/ 18:21 -
Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, գործընկերների հետ շրջայց կատարել «Էրմիտաժ»-ում
2025/12/22/ 18:15 -
Քաղաքացին վարորդական վկայական ստանալու համար մոտ 500 հազար դրամ է փոխանցել անհայտ անձի ու չի ստացել այն (տեսանյութ)
2025/12/22/ 18:13 -
Հայաստանի հետ սահմանի թուրքական «Ալիջան» անցակետում սկսվել են բացման նախապատրաստական աշխատանքները
2025/12/22/ 18:10 -
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարները
2025/12/22/ 18:07 -
«Ստամինա» ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում
2025/12/22/ 17:08 -
Կողք կողքի՝ կրթության ճանապարհին․ IDBank-ի կրթաթոշակների ծրագրի շահառուներն արցախցի ուսանողներն են
2025/12/22/ 16:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Դալան տեխնոպարկը` ուշադրության առանցքում
«Ստամինա» ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում
Նոր ձևաչափ, նոր էներգիա, նոր հնարավորություններ. Flash-ը նշում է 30-ամյակը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 2025 Թ․