ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2025թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսների ՀՀ բանկային համակարգում դրամարկղային շրջանառության տվյալները։
Մուտքերը վերոնշյալ ժամանակահատվածում կազմել են 8.58 տրիլիոն, ինչը 2024թ.-ի համադրելի ցուցանիշից պակաս է 3.1%-ով։ Ելքերը 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ նվազել են 3%-ով և կազմել 8.6 տրիլիոն։
Ելքերը գերազանցել են մուտքերը 20.2 մլրդ-ով։

