Սիգ ձկնատեսակի համար դրույքաչափը 3 անգամ կբարձրանա. 65 դրամից դառնալով 200 դրամ. արդյոք դա չի բերի գնի բարձրացման
Լուրեր |
2026 թ. հունվարի 1–ից պետք է վճարները կատարվեն տրամադրված չափաքանակների համար։
2026 թ. հունվարի 1–ից ՀՀ–ում 1 կգ սիգի համար դրույքաչափը 65 դրամից կդառնա 200 դրամ։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 19–ին, Սիգի բնօգտագործման վճարների դրույքաչափերի փոփոխությանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը` ներկայացնելով 2025 թ. ապրիլինի օրենսդրական փոփոխությունները, որոնցով վերանայվել են կենսապաշարների բնօգտագործման վճարները։
«Կենսապաշարների բնօգտագործման վճարների վերանայման նպատակն այն է, որ մեր ձկնատեսակների ռեսուրսներն արժևորվեն»,– ընդգծեց նա։
Ավետիսյանը հիշեցրեց, որ դրույքաչափերը վերջին անգամ վերանայվել էին 2006 թվականին։ Նա տեղեկացրեց, որ բոլոր ձկնատեսակների համար դրույքաչափերը մոտ երկու անգամ ավելացել են, բացառություն է կազմում սիգը, որի դեպքում դրույքաչափը 3 անգամ է ավելացել։
Բացի այդ, փոփոխություններ են կատարվել վճարումների կարգի մեջ. եթե հիմա պետք է վճարվի փաստացի օգտագործման համար, ապա 2026 թ. հունվարի 1–ից պետք է վճարները կատարվեն տրամադրված չափաքանակների համար։
«Եթե անձը դիմում ու ստանում է արդյունագործական ձկնորսության համապատասխան իրավունքը, փաստացի կարող է ավելի քիչ չափաքանակ օգտագործել։ Այսինքն, այնպիսի մեխանիզմ է դրվել, որպեսզի յուրաքանչյուրը սպառի այնքան, որքան իրեն անհրաժեշտ է։ Սա արդարացի կլինի»,– ասաց նա։
Ավետիսյանը նշեց, որ այսօր, մասնավորապես, սիգի շուկայական վաճառքի գինը 1000–1500 դրամ է։
«Սիգը նաև պարենային անվտանգության խնդիր է լուծում։ Ես չեմ կարծում, որ դրույքաչափի բարձրացումը կարող է բերել սիգի գնի աճին»,– վստահեցրեց նախարարության ներկայացուցիչը։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման վարչության պետ Սևակ Բալոյանն իր հերթին ավելացրեց, որ նոյեմբերի 20–ից Սևանա լճում սիգի արդյունագործական որսը դադարում է` պայմանավորված ձվադրման ժամանակահատվածի հետ։ Արգելքի ժամանակահատվածը կտևի մինչև մյուս տարվա փետրվարի սկիզբ։
«Արդյունագործական ձկնորսությամբ իրավունք ունեն զբաղվելու միայն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը»,– տեղեկացրեց նա։
Բալոյանը ներկայացրեց նաև հունիս–օգոստոսին Սևանա լճում ԳԱԱ կատարած ուսումնասիրությունները, ըստ որոնց` նկատվել է սիգի պաշարների աճի դրական դինամիկա։ Այս պահին լճում առկա է 1 550 տոննա արդյունագործական տեսակի ձկնային պաշար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշել էր, որ 2025 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը։
«Նոյեմբերի 20-ից հետո Սևանա լճում հայտնաբերված նավակների և որսի միջոցների համար կկիրառվեն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ․ կոչ ենք անում ժամանակին ապահովել դրանց դուրսբերումը»,- նշված է հաղորդագրությունում:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/01/16 22:00
Հունվարի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/01/16 19:19
Հունվարի 16-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Հունվարի 16-ի բիզնես լուրերը
2026/01/16/ 22:00 -
Հունվարի 16-ի կարևոր լուրերը
2026/01/16/ 19:19 -
Տեխնոլոգիական ոլորտի տաղանդավոր մասնագետները՝ աշխատաշուկայի կարևոր մաս
2026/01/16/ 18:53 -
ԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն է
2026/01/16/ 17:43 -
ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր
2026/01/16/ 17:12 -
Կասեցվել է «Արտբեն» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունը
2026/01/16/ 17:07 -
Կառավարությունում շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի փոփոխությունների քննարկումները
2026/01/16/ 17:02 -
Աճուրդի է հանվել Թուփաք Շաքուրի ամենավաղ հայտնի ձայնագրություններից մեկը՝ 1988 թվականից
2026/01/16/ 16:54 -
2025 թվականը կրիպտոշուկայում․ ռեկորդային աճ, մակրոռիսկեր և անցում ինստիտուցիոնալ փուլ
2026/01/16/ 16:13 -
Ազատազրկման փոխարեն ծառայություն և վճար՝ 27-37 տարեկան հետախուզման մեջ գտնվողների համար․ նախագիծ
2026/01/16/ 14:11
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 16, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 15, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․