Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management. մանրամասները՝ ABNews.am կայքում
Թուրքիայում սոցցանցի ավելի քան 27.000 հաշիվ է արգելափակվել
Ինչպե՞ս գտնել բիզնես գաղափար, որը իսկապես կաշխատի քեզ համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Վատիկանում Կարդինալների կոնկլավը ընտրեց Հռոմի նոր պապին՝ կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոյին ԱՄՆ-ից
Հայաստանում ապրում է Հայրենական մեծ պատերազմի մասնակից շուրջ 30 վետերան
2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0․4%-ով
Պետական բյուջեից տարածքների վարձակալության համար հատկացվող միջոցները կրճատվել են շուրջ 123 մլն դրամով
2025-ի հունվար-մարտին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 36․3%-ով
2025-ի հունվար-մարտին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է 2,6%-ով
2018-2024 թթ. պետությանն է վերադարձվել 536 մլն ԱՄՆ դոլարի գույք և դրամական միջոց. ՀՀ գլխավոր դատախազ
2025թ-ի հունվար-մարտին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 66,2%-ով
Women In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանց. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025-ի հունվար-մարտին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 18․5%-ով
2025-ի հունվար-մարտին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 23․7%-ով
Թրամփը մայիսի 8-ը ԱՄՆ-ում պաշտոնապես հռչակել է Հաղթանակի օր
Ինչպես կփոխհատուցվեն սոցիալական ծախսերը նոր կարգով. պարզաբանում է ՊԵԿ-ը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Գերմանիան այժմ պաշտոնապես ունի նոր կանցլեր. ով է նա. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառու. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025-ի հունվար-ապրիլին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 2.7%-ով. մանրամասները՝ ABNews.am կայքում

Կանանց զբաղվածության առումով աշխարհում առաջին տեղում Հայաստանն է

Մրտ 3, 2024 14:45
95

Աշխարհում աշխատող տղամարդկանց թիվը 1,5 անգամ գերազանցում է աշխատող կանանց թվին, և միայն ինը երկրներում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն ավելի շատ են աշխատում: Կանանց զբաղվածության համաշխարհային առաջատարներից են Հայաստանը, Թուրքմենստանը և Բուրունդին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Համաշխարհային բանկի բաց վիճակագրական տվյալները։

Նշվում է, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունը տեղեկությունները հրապարակել է բավականին ուշացումով: Հրապարակված վիճակագրությունն արտացոլում է զբաղվածությունը 2022 թվականի վերջի դրությամբ։

Այսպես, կանանց զբաղվածության առումով աշխարհում առաջին տեղում է Հայաստանը, այստեղ այդ ցուցանիշը կազմում է 52,76 տոկոս։ Գրեթե հետ չի մնում ևս մեկ հետխորհրդային երկիր՝ Թուրքմենստանը (52,61%)։ Երրորդ հորիզոնականում է աֆրիկյան պետությունը, որն աշխարհի ամենաքիչ զարգացած երկրների շարքում է՝ Բուրունդին (51,96%):

Կանանց զբաղվածության մասնաբաժինը գերազանցում է տղամարդկանց զբաղվածությունը ևս վեց երկրներում։ Դրանք են՝ Մոզամբիկը (51,63%), Հարավային Սուդանը (51,30%), Զիմբաբվեն (50,68%), Բելառուսը (50,15%), Բարբադոսը (50,10%) և Լիտվան (50,06%): Ռուսաստանը կանանց զբաղվածության 49% մասնաբաժնով հայտնվել է 22-րդ տեղում։

Ամենաքիչը կանայք աշխատում են Եմենում: Այնտեղ միայն յուրաքանչյուր 12-րդ աշխատողն է գեղեցիկ սեռի ներկայացուցիչ։