Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2023» հանդեսը
Լուրեր |
2023-ին ՀՀ կենտրոնական բանկը Լիտվայի և Լեհաստանի դրամահատարանների հետ համագործակցության արդյունքում թողարկել է հինգ տեսակի հոբելյանական արծաթե հուշադրամներ` համալրելով հուշադրամների «Հայոց պետականություն», «Անվանի անհատներ», «Մշակույթ», «Սպորտ» թեմատիկ շարքերը: Բացի այդ, 2023-ին հայկական դրամի ներդրման 30-ամյակի շրջանակներում ՀՀ կենտրոնական բանկի և Մեծ Բրիտանիայի արքայական դրամահատարանի համագործակցմամբ թողարկվել է շրջանառու հիշատակային մետաղադրամների նոր շարք:
«Հայոց պետականություն» թեմատիկ շարքի ներքո Լիտվայի դրամահատարանում հատված «Ազգային դրամի 30 տարին» արծաթե հուշադրամը շարունակել է ազգային արժույթի ներդրման պատմությանը նվիրված հուշադրամների շարքը: Հուշադրամը հատվել է` պահպանելով ձևավորված սկզբունքը. հարթ և համարակալված դրամաշուրթով: Հուշադրամի դիմերեսին և դարձերեսին պատկերված են ՀՀ թղթադրամների վրա կիրառվող պաշտպանական տարրեր (գիլյոշ), իսկ ՀՀ կենտրոնական բանկի պատկերանիշը և ՀՀ դրոշը ներկայացվել են գունավոր տամպոտպագրության տեխնոլոգիայի կիրառմամբ:
Մեծ Բրիտանիայի արքայական դրամահատարանում հատված շրջանառու հիշատակային մետաղադրամների նոր շարքը ներառում է 6 տեսակի` 10, 20, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքով մետաղադրամներ: Նշվածներն իրենց տեխնիկական բնութագրերով, ինչպես նաև դարձերեսի դիզայնով, որտեղ պատկերված են անվանական արժեքներն ու ազգային զարդանախշեր, կրկնում են նույն անվանական արժեքով շրջանառու մետաղադրամները: Մետաղադրամների դիմերեսին ՀՀ ազգա յին դրա մի 30-ամյա կի պատկերանիշն է:
Նմանօրինակ մետաղադրամները, որպես կանոն, դրամանիշերի հավաքորդների շրջանում առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում: 2023 թ. ՀՀ կենտրոնական բանկի թողարկած չորս արծաթե հուշադրամները հատվել են Լեհաստանի դրամահատարանում:
« Ազգային դրամի 30 տարին» հուշադրամը, ինչպես նաև շրջանառու հիշատակային մետաղադրամների շարքը` բաղկացած 6 տեսակի մետաղադրամներից: Հուշադրամի և շրջանառու հիշատակային մետաղադրամների թողարկումներով ընդգծվել է 30-ամյա հայկական դրամի` որպես Հայաստան պետության առանձնահատուկ խորհրդանիշի կարևորությունը հայ հասարակության տնտեսական, քաղաքական, մշակութային կյանքում: Տարին հոբելյանական էր նաև հայ կինոյի համար. նշվում էր հիմնադրման 100-ամյակը:
Այդ հոբելյանական իրադարձությունն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2023 թվականի օրացույցում: ՀՀ կենտրոնական բանկը, հայկական կինոարվեստն արժևորելով որպես հայ ժողովրդի մշակութային կենսական բաղադրիչ, ինչպես նաև նշանավորելով հայ կինոյի ավանդույթների հանրայնացումն ու կինոժառանգության փոխանցումը սերունդներին, թողարկել է հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակին նվիրված հուշադրամ: Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից հայ կինոյի 100-ամյակի շրջանակում կազմակերպված հանդիսավոր միջոցառումներից մեկի պատվավոր հյուրն էր ՀՀ կենտրոնական բանկը:
Հավատարիմ մնալով ավանդույթին` նշանավորելու հայ անվանի արվեստագետների ստեղծագործական ներդրումը հայ և համաշխարհային մշակույթի մեջ, ՀՀ կենտրոնական բանկը 2023 թ. թողարկել է հայտնի հայ գեղանկարիչ և քանդակագործ Հակոբ Հակոբյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ: Անվանի նկարչի ծննդյան հոբելյանի առիթով Հայաստանի ազգային պատկերասրահի կողմից կազմակերպված «Հոգու հայելի» ցուցահանդեսին մասնակցել է նաև ՀՀ կենտրոնական բանկը` հարգանքի տուրք մատուցելով Հակոբյանների ընտանիքին:
«Անվանի անհատներ» թեմայի ներքո տարվա ուշագրավ թողարկումներից է հայ հանրաճանաչ մարմնամարզիկ, ժամանակակից Օլիմպիական խաղերի հայ առաջին չեմպիոն Հրանտ Շահինյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամը: 2023 թ. հայ մարզասերների համար հիշարժան էր մեկ այլ իրադարձությամբ ևս. 50 տարի առաջ «Արարատ» ֆուտբոլային թիմը նվաճեց միաժամանակ և ԽՍՀՄ գավաթը, և ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը:
Հայկական ֆուտբոլի երկրպագուների հուշերում «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակի ոգևորությունը վերապրելու և դա սերունդներին փոխանցելու նպատակով թողարկվել է ««Արարատ-73»-ի ոսկե դուբլի 50-ամյակ» հուշադրամը: Այդ հոբելյանի կապակցությամբ ՀՀ կենտրոնական բանկը հյուրընկալել և մեծարել է «Արարատ-73»-ի հանրահայտ ֆուտբոլիստներ Էդուարդ Մարկարովին, Սերգեյ Պողոսյանին, Սերգեյ Բոնդարենկոյին, Նորայր Մեսրոպյանին և Արկադի Հարությունյանին:
ՀՀ կենտրոնական բանկը 2023 թվականին հայկական դրամի ներդրման 30-ամյակի կապակցությամբ հրատարակել է «ՀՀ դրամանիշերը» գիրքը, որը ներառում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից 1993–2023 թթ. թողարկված ինչպես հուշադրամների, այնպես էլ թղթադրամների և մետաղադրամների նկարագրությունը, դրանց լուսանկարները, տարբեր դրամագիտական մրցույթներում ստացած մրցանակները:
Գրքում ներկայացված տեղեկատվությունը հետաքրքիր ու օգտակար կլինի դրամագիտական ոլորտի մասնագետներին և ընթերցողների լայն շրջանակին:
«Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2023» հանդեսին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․