Evoca-ն ներգրավել է 10.35 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ Symbiotics Investments-ից
Լուրեր |
Շվեյցարական ներդրումային կազմակերպությունից ստացած վարկային միջոցներն ուղղվելու են Հայաստանում միկրո, փոքր և միջին բիզնեսների ֆինանսավորմանը:
Evocabank-ը Symbiotics S.A. շվեյցարական ներդրումային ընկերության միջոցով ներգրավել է 10.35 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Գումարը տրամադրվել է լյուքսեմբուրգյան Micro, Small & Medium Enterprises Bonds S.A.-ի` Symbiotics Investments-ի կողմից հովանավորվող պարտատոմսերի թողարկման հարթակի կողմից:
Վարկային միջոցներն ուղղվելու են Հայաստանում միկրո, փոքր և միջին բիզնեսների ֆինանսավորմանը: Այս նախաձեռնության նպատակն է շուկայում բարելավել բիզնես միջավայրը՝ խթանելով առողջ մրցակցությունը, որն էլ իր հերթին թիրախային ոլորտում կնպաստի տնտեսական ակտիվությանը։
«Երեք տարի շարունակ համագործակցելով Symbiotics շվեյցարական ներդրումային ընկերության հետ՝ մենք կարողացել ենք մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանում ՄՓՄՁ հատվածի զարգացմանը: Այս անգամ Evoca-ն Symbiotics-ից ներգրավել է 10.35 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որը կրկին ուղղվելու է Հայաստանում միկրո, փոքր և միջին բիզնեսների ֆինանսավորմանը: Հավատարիմ մնալով Բանկի առաքելությանը՝ մենք մշտապես ստեղծում ենք հնարավորություններ տեղական բիզնեսների համար՝ ընդլայնելու իրենց գործունեությունը, ստեղծելու նոր աշխատատեղեր և եկամտի աղբյուրներ»,- նշել է Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը։
«Վարկային միջոցները տրամադրվել են ՀՀ դրամով, ինչը հազվադեպ առաջարկ է արտասահմանյան ներդրողների շրջանում: Մենք ուրախ ենք, որ այս միջոցները հնարավորություն կտան Evocabank-ին ընդլայնելու իր վարկային պորտֆելը տեղական արժույթով», նշել է Symbiotics Investments-ի Կովկասի տարածաշրջանի ղեկավար Ալեքսանդր Ֆանդոն։
Symbiotics-ի հետ համագործակցությունը Evoca-ն սկսել է 2022 թվականին՝ նեգրավելով 7.5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ 2023 թվականին Բանկը ներգրավել է 2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
Evocabank-ը շարունակաբար համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ՝ ստեղծելով զարգացման բարենպաստ պայմաններ միկրո, փոքր և միջին բիզնեսների համար:
Evocabank-ի մասին
Լինելով mobile-first բանկ՝ Evocabank-ը մատուցում է արագ, պարզ ու նորարար ծառայություններ և առանձնանում տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ: Բանկը 7 տարի անընդմեջ ճանաչվել է «Լավագույն թվային սպառողական բանկը Հայաստանում» և 4 տարի անընդմեջ՝ որպես «Լավագույն ՓՄՁ բանկը Հայաստանում» Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից։ Բանկը շարունակաբար ներդնում և կիրառում է նորարարություններ` առաջարկելով հաճախորդներին նորագույն տեխնոլոգիաների լավագույն լուծումները: Evocabank-ը ՀՀ-ում գրանցված առաջին առևտրային բանկն է` 1990թ., և ներկայումս ունի գլխամասային գրասենյակ և 13 մասնաճյուղ:
Վեբ կայք՝ evoca.am
Symbiotics-ի մասին
Symbiotics-ը ազդեցիկ ներդրումներ կատարելու համար շուկա մուտք գործելու առաջատար հարթակ է, որն ուղղված է զարգացող և սահմանամերձ տնտեսությունների մասնավոր շուկաներին: Կազմակերպությունն առաջարկում է ներդրումների, ակտիվների կառավարման և կապիտալի ստեղծման ու զարգացման ծառայություններ: 2005 թվականից ի վեր Symbiotics Investments-ը նախագծել և կնքել է 10 միլիարդ ԱՄՆ դոլարի շուրջ 7,900 գործարք 97 երկրների 598 ընկերությունների համար:
Վեբ կայք՝ symbioticsgroup.com Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/05 22:00
Դեկտեմբերի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
Լուրեր | 2025/12/05 20:20
Դեկտեմբերի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
«Սլավմեդ»-ը Հայաստանում առաջինն է ներդրել ռոբոտային վիրաբուժության համակարգ
2025/12/06/ 12:39 -
Հոդերի սիմֆոնիան. երբ ամեն ձայն կարևոր է | MedTime 8
2025/12/06/ 12:12 -
Դեկտեմբերի 5-ի բիզնես լուրերը
2025/12/05/ 22:00 -
Դեկտեմբերի 5-ի կարևոր լուրերը
2025/12/05/ 20:20 -
Ինչու է փողը մեզ վրա հոգեբանական ազդեցություն ունենում․ ինչպես խուսափել սեփական «ես»-ը կորցնելուց
2025/12/05/ 19:00 -
Ինչ փոփոխություններ են կատարվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում
2025/12/05/ 18:58 -
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովին
2025/12/05/ 18:07 -
Ucom-ի աջակցությունը տիեզերական ճարտարագիտության զարգացմանը, թվային անվտանգությունը, HUAWEI թավշյա AI խաղալիքը և Ucom-ի Uplay հարթակը
2025/12/05/ 17:51 -
ԵԱՍՄ հիմնարկի պատասխանատուն կտուգանվի աղբ այրելու համար. ԲԸՏՄ
2025/12/05/ 17:12 -
Հայաստանում պարենային ապրանքները նոյեմբերին թանկացել են 3,8%-ով․ որ ապրանքախմբերում է գրանցվել ամենաբարձր աճը
2025/12/05/ 17:07
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 2025 Թ․