Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management
Լուրեր |
MINISO-ն 6.3 մլրդ յուանով (893 մլն դոլար) կգնի չինական սուպերմարկետների ցանցի՝ Yonghui Superstores-ի բաժնետոմսերի 29.4%-ը: Չինաստանի բիզնես միջավայրը վերջերս անբարենպաստ է դարձել անշարժ գույքի շուկայի և տնտեսական աճի անկման հետևանքով, քանի որ չինացի սպառողները դառնում են ավելի զգայուն գների նկատմամբ:Նորաձև ապրելակերպի ապրանքներ վաճառող MINISO-ն կգնի բաժնետոմսեր Սինգապուրում ցուցակված DFI Retail Group-ից և չինական էլեկտրոնային առևտրի հսկա JD.com-ից՝ մեկ բաժնետոմսի դիմաց վճարելով 2.35 յուան. ընկերությունը նախատեսում է վճարումն իրականացնել իր ռեսուրսների և արտաքին ֆինանսավորման միջոցով: DFI Retail Group-ը հանդիսանում է Yonghui-ի գլխավոր բաժնետերը՝ իր 21% բաժնեմասով:
Micron-ի բաժնետոմսերն աճել են 17%-ով, քանի որ չիպեր արտադրող ընկերությունը առաջիկա եռամսյակի համար կանխատեսել է սպասվածից ավել եկամուտ՝ 8.5-8.9 միլիարդ դոլար, ինչը գերազանցում է վերլուծաբանների 8.3 միլիարդ դոլար սպասումները:
Ընկերության ղեկավարները սպասվածից բարձր եկամուտի կանխատեսումը վերագրում են ավելի բարենպաստ գնային միջավայրին, ինչպես նաև տվյալների կենտրոններում օգտագործվող Micron-ի հիշողության չիպերի մեծ պահանջարկին արհեստական բանականության ոլորտում:Ըստ նրանց՝ արհեստական բանականության տվյալների կենտրոններում օգտագործվող բարձր թողունակությամբ հիշողության չիպերի շուկան 2025 թվականին կավելանա մինչև 25 միլիարդ դոլար՝ այս տարվա 5 միլիարդ դոլարի փոխարեն, և Micron-ի HBM չիպերի պահանջարկի աճը հաջորդ տարի մի քանի միլիարդ դոլարի եկամուտ կբերի: Micron-ի մեկ բաժնետոմսի արժեքը սեպտեմբերի 26-ի դրությամբ կազմում է 110 ԱՄՆ դոլար:
ԴԻՄԵՔ ՄԵԶ՝
Limitlessam.com
[email protected]
+374 11 888 118
Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:
Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/06 22:00
Մարտի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/06 19:19
Մարտի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 8-ի կարևոր լուրերը
2026/03/08/ 19:19 -
Մարտի 7-ի կարևոր լուրերը
2026/03/07/ 19:23 -
Hyetalk. Բիզնեսի կուլիսներում՝ Անահիտ Յուզբաշյանի հետ
2026/03/07/ 16:00 -
Մարտի 6-ի բիզնես լուրերը
2026/03/06/ 22:00 -
Մարտի 6-ի կարևոր լուրերը
2026/03/06/ 19:19 -
NIO և ONVO մեքենաները` ՀՀ-ում․ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը N-Motors-ն է
2026/03/06/ 18:33 -
Առջևում հանգստյան օրեր են․ ինչպես չվատնել ժամանակը
2026/03/06/ 18:09 -
Թվային վերլուծություն և ստեղծարարություն․ նոր մտածողություն բիզնեսում
2026/03/06/ 17:55 -
2026թ.-ի փետրվար ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/03/06/ 17:39 -
ԱՄԷ-ից դեպի Մասկատ փոխադրումով երեք օրում տեղափոխվել է 190 ՀՀ քաղաքացի
2026/03/06/ 17:36
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 8, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 7, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 7, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 6, 2026 Թ․
NIO և ONVO մեքենաները` ՀՀ-ում․ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը N-Motors-ն է