ԱրարատԲանկը ֆինանսական տարին ամփոփում է բարձր ցուցանիշներով
Լուրեր |
«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի «Հրաչյա Թամրազյանի անվան» դահլիճում տեղի է ունեցել ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը։
2023թ․-ին ԱրարատԲանկը բարձր ցուցանիշներով է ամփոփել ֆինանսական տարին՝ հաղթահարելով ընթացիկ մարտահրավերները, այդ թվում՝ ներելով պատերազմի հետևանքով Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների վարկային պարտավորությունները և իրականացնելով նաև աջակցության տարաբնույթ ծրագրեր։
Այս մասին հայտարարել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ վարչության նախագահ Մհեր Անանյանը՝ բանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովին ամփոփելով անցած տարվա գործունեության արդյունքները: Նրա խոսքով՝ 2023թ․-ի տարեկան արդյունքներով Բանկի ակտիվները կազմել են 403,497 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համեմատ ապահովելով ցուցանիշի 12.9% աճ։ Բանկի ակտիվների վերջին տասը տարիների միջին տարեկան աճի տեմպը կազմել է 12.4%։
2023թ.-ի ավարտին Բանկի պարտավորությունները կազմել են 344,192 մլն ՀՀ դրամ նախորդ տարվա համեմատ աճելով 12.8%-ով կամ 39,161 մլն ՀՀ դրամով։ Ժամկետային ավանդները հաշվետու տարվա ավարտին կազմել են 111,832 մլն ՀՀ դրամ կամ ընդհանուր պարտավորությունների շուրջ 32.5%-ը։ Ընդ որում միայն ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներն տարվա ընթացքում աճել են 34.3%-ով։
https://youtu.be/iNTc7N-_O5A
2023թ.-ին Բանկի ընդհանուր վարկային պորտֆելը կազմել է ընդհանուր ակտիվների 49.7%-ը, նախորդ տարվա 46.6%-ի դիմաց, ինչը պայմանավորված է վարկավորման բավականին բարձր տեմպերի հետ։ Ընդհանուր վարկային պորտֆելում ավելացել է ֆիզիկական անձանց վարկերի տեսակարար կշիռը 1.2%-ով և կազմել 48.5%։
2023թ.-ի ընթացքում ԱրարատԲանկն իր ներդրումային քաղաքականության շրջանակներում շարունակեց իրականացնել ակտիվ գործունեություն արժեթղթերի շուկայում ապահովելով համապատասխան ցուցանիշների շարունակական աճ և 2023թ.-ի վերջի դրությամբ Բանկի ներդրումային արժեթղթերի պորտֆելը կազմել է 54,086 մլն ՀՀ դրամ՝ 2022թ.-ի համեմատ աճելով 5.0%-ով կամ 2,628 մլն ՀՀ դրամով։
«Ամփոփելով խոսքս՝ պետք է նշեմ, որ 2023թ.-ին, չնայած բազմաթիվ տնտեսական և աշխարհաքաղաքական մարտահրավերներին, ԱրարատԲանկը շարունակեց կայուն զարգանալ՝ ապահովելով ակտիվների, վարկային պորտֆելի, կապիտալի և եկամուտների աճ, ինչպես նաև ընդլայնելով համագործակցությունը միջազգային գործընկերների հետ»,- նշել է ԱրարատԲանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ Մհեր Անանյանը
Երկրորդ տարին անընդմեջ ԱրարատԲանկի բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողովին ֆինանսական ցուցանիշներից զատ ներկայացվում են նաև ոչ ֆինանսական ցուցանիշները՝ սոցիալական ծրագրերը։ 2023 թվականին կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում իրականացվել է թվով 11 սոցիալական ծրագիր՝ վերհանելով, հասցեագրելով և լուծելով կրթական, առողջապահական և բնապահպանական խնդիրներ։ Սոցիալական ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 100 մլն ՀՀ դրամ։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/05 22:00
Դեկտեմբերի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
Լուրեր | 2025/12/05 20:20
Դեկտեմբերի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Դեկտեմբերի 6-ի կարևոր լուրերը
2025/12/06/ 20:20 -
2026-ի բիզնես-թրենդները՝ արհեստական բանականությունից մինչև հաճախորդի վարք
2025/12/06/ 18:06 -
«Սլավմեդ»-ը Հայաստանում առաջինն է ներդրել ռոբոտային վիրաբուժության համակարգ
2025/12/06/ 12:39 -
Հոդերի սիմֆոնիան. երբ ամեն ձայն կարևոր է | MedTime 8
2025/12/06/ 12:12 -
Դեկտեմբերի 5-ի բիզնես լուրերը
2025/12/05/ 22:00 -
Դեկտեմբերի 5-ի կարևոր լուրերը
2025/12/05/ 20:20 -
Ինչու է փողը մեզ վրա հոգեբանական ազդեցություն ունենում․ ինչպես խուսափել սեփական «ես»-ը կորցնելուց
2025/12/05/ 19:00 -
Ինչ փոփոխություններ են կատարվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում
2025/12/05/ 18:58 -
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովին
2025/12/05/ 18:07 -
Ucom-ի աջակցությունը տիեզերական ճարտարագիտության զարգացմանը, թվային անվտանգությունը, HUAWEI թավշյա AI խաղալիքը և Ucom-ի Uplay հարթակը
2025/12/05/ 17:51
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 2025 Թ․