Կրիպտոարժույթների ներթափանցման նոր հորիզոններ. ամենօրյա գործարքներ, կրթություն և վստահություն
Լուրեր |
Binance-ը՝ աշխարհի առաջատար բլոկչեյն էկոհամակարգի և կրիպտոարժույթի ենթակառուցվածքի մատակարարը, ներկայացնում է 2024 թվականի առաջին կիսամյակի տվյալները կրիպտոարժույթների ներթափանցման, տեղեկացվածության և վստահության աճի արդյունքների վերաբերյալ:
Ըստ BTC Map-ի տվյալների՝ կրիպտոարժույթներ ընդունող վաճառողների թիվը 2022 թ.-ի հոկտեմբերից մինչև այս տարվա ապրիլն աճել է 42%-ով՝ ապացուցելով կրիպտոարժույթների լայն տարածումն ու գրավչությունը։ Deloitte-ի վերջին հետազոտության համաձայն, կրիպտոարժույթն ընդունելու կորն աճում է փոքր բիզնեսից մինչև խոշոր կորպորացիաներ, քանի որ վաճառողներին գրավում է կրիպտոարժույթով վճարումների առավելությունները, ներառյալ նոր հաճախորդներ ներգրավելը և գործարքների վճարների նվազեցումը:
Կրիպտոարժույթների առօրյա կյանքում ինտեգրվելու մեկ այլ անհերքելի նշան կրիպտոբանկոմատների տարածումն է: Կրիպտո բանկոմատների համաշխարհային շուկան ընդամենը մեկ տարվա ընթացքում արձանագրել է 64 տոկոս աճ՝ 2022 թվականի 115 միլիոն դոլարից ավելանալով մինչև 2023 թվականի 181 միլիոն դոլարը: Ըստ Chainalysis-ի՝ stablecoin-ներն արդեն գերազանցել են այլ կրիպտոարժույթների օգտագործմանը: Ամերիկյան դոլարի հետ կապված դրանք առանցքային դեր են խաղում ամենօրյա գործարքներում, հատկապես արժեքի պահպանման և միջսահմանային փոխանցումները հեշտացնելու համար:
Կրթություն և վստահություն
Ամբողջ աշխարհում աճող թվով բարձրագույն ուսումնական հաստատություններ առաջարկում են բլոկչեյնի դասընթացներ և մասնագիտություններ՝ պատրաստելով մասնագետների նոր սերունդ՝ աշխատելու կրիպտոարժույթների ոլորտում: Համաձայն Համաշխարհային բլոկչեյն բիզնես խորհրդի՝ այժմ 1970 դասընթաց է առաջարկվում ավելի քան 70 երկրում:
Consensys-ի և YouGov-ի հարցումը ցույց է տվել, որ ամբողջ աշխարհում հարցվածների 92%-ը լսել է կրիպտոարժույթների մասին, իսկ 50%-ը պնդում է, որ հասկանում է, թե ինչ է դա: ԱՄՆ-ի ընտրողների «Պարադիգմ» հարցման արդյունքներով, ԱՄՆ ընտրողների 19%-ը կրիպտոարժույթ ունի, իսկ 69%-ը դժգոհ է ներկայիս ֆինանսական համակարգից, ինչը կարող է վկայել այլընտրանքային ֆինանսական գործիքների աճող պահանջարկի մասին:
Աճում է հետաքրքրությունը նաև Բինանսի նկատմամբ
2024 թվականի սկզբից Բինանսի հարթակում գրանցվել է ավելի քան 30 միլիոն նոր օգտատեր, իսկ ամենօրյա այցելությունները և առևտրի ծավալները զգալիորեն աճել են։ Պլատֆորմում պահվող հաճախորդների ակտիվների արժեքն առաջին անգամ գերազանցել է 100 միլիարդ դոլարը: Spot առևտրի ծավալները 2024 թվականի մարտին աճել են 121%-ով՝ հասնելով մինչև 1,12 տրիլիոն դոլար, մինչդեռ ածանցյալ գործիքների առևտրի ծավալներն աճել են 89,7%-ով՝ մինչև 2,91 տրիլիոն դոլար:
2024 թվականը շրջադարձային տարի է կրիպտոարժույթների արդյունաբերության համար կրիպտոարժույթների ընդունման ու տեղեկացվածության կտրուկ աճի առումով՝ հաստատելով, որ թվային ակտիվները դառնում են առօրյա կյանքի անբաժանելի մասը: Կրիպտոարդյունաբերությունը զարգանում է ցիկլերով, արագ աճի ժամանակաշրջաններով, որոնք, որպես կանոն, պայմանավորված են շուկայի երկարատև վերելքներով: Դրանք հանգեցնում են ընդունման, իրազեկման և կրթությանը միտված քայլերի, ինչը, անկասկած, արտացոլվելու է 2024 թվականի շուկայական ցիկլում: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Փետրվարի 11-ի կարևոր լուրերը
2026/02/11/ 19:19 -
ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Տեառնընդառաջ» և «Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» հուշադրամները
2026/02/11/ 17:53 -
Աշխատանքային միջավայրում հոգեկան առողջության պահպանման 5 արդյունավետ մոտեցում
2026/02/11/ 17:44 -
Բժիշկների վարձատրությունը նոր համակարգում․ վերահաշվա՞րկ, թե՞ կրճատում
2026/02/11/ 17:28 -
Վենսի այցը նշանակալի քայլ է, որի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին. ԱՄՆ դեսպանատուն
2026/02/11/ 17:18 -
Հայաստանում YouTube-ի դրամայնացումը կակտիվացվի ապրիլի վերջ-մայիսի սկզբին
2026/02/11/ 17:14 -
Փետրվարի 15-ից Հայաստանում կգործարկվի 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարը
2026/02/11/ 17:10 -
Ձմեռային արկածները շարունակվում են Myler-ում․ Idram&IDBank
2026/02/11/ 16:12 -
Ո՞ր բանկին է շահավետ տոկոսով գումար տրամադրել 2026 թվականին
2026/02/11/ 15:41 -
ԱրարատԲանկի աջակցությամբ նոր ձևաչափով կկայանա ԿարդաLove 5-րդ հոբելյանական փառատոնը
2026/02/11/ 15:08
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 11, 2026 Թ․
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Ձմեռային արկածները շարունակվում են Myler-ում․ Idram&IDBank
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 10, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 10, 2026 Թ․