Ամանորյա հոգատարություն սահմանամերձ գյուղերին. ԱրարատԲանկի նվերները՝ 400 երեխայի
Լուրեր |
ԱրարատԲանկի աշխատակիցները, գործադիր մարմնի ղեկավարները և խորհրդի անդամները միավորվել են ամանորյա բարի նախաձեռնության շուրջ՝ նվերներ պատրաստելով Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերում բնակվող 400 երեխայի համար։
Նախաձեռնությունն իրականացվել է «Բարի մամա» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ, որի շնորհիվ սահմանամերձ գյուղերի երեխաների նամակները հասել են բանկի աշխատակիցներին:
Բանկի թե՛ գլխամասային գրասենյակի, թե՛ մասնաճյուղերի աշխատակիցներն անձամբ են ընտրել, գնել և փաթեթավորել նվերները։ Այս օրերին նվերները ճանապարհին են դեպի Սյունիքի մարզի ինը սահմանամերձ գյուղեր՝ Խոզնավար, Շուռնուխ, Որոտան, Քարաշեն, Կոռնիձոր, Բարձրավան, Արավուս, Խնձորեսկ և Խնածախ։
Հատուկ ուշադրություն է դարձվել Խոզնավար և Խնածախ գյուղերի մանկապարտեզներին։ 22 փոքրիկների համար ուղարկվել են գրենական պիտույքներ, խաղալիքներ և զարգացնող խաղեր՝ մանկապարտեզներում օգտագործելու համար։
https://www.youtube.com/watch?v=jibe7kYRCiA
«Մեր աշխատակիցների անմիջական մասնակցությունը այս նախաձեռնությանը վկայում է, որ կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը մեզ համար ոչ միայն ռազմավարական ուղղություն է, այլ նաև անկեղծ նվիրում։ Հատկապես կարևորում ենք սահմանամերձ համայնքների երեխաների հանդեպ ուշադրությունը, և հուսով ենք, որ մեր նվերները կօգնեն ստեղծել տոնական տրամադրություն», - նշել է Գործադիր տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական Աննա Ալավերդյանը:
Նախաձեռնությունը ԱրարատԲանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շարքից է։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
ԱՄՆ-ը ավարտել է Վենեսուելային նավթի վաճառքից ստացված 500 մլն դոլարի փոխանցումը
2026/02/04/ 17:12 -
Հայաստանում քեշբեք ստացող կենսաթոշակառուների թիվը գերազանցել է 400 հազարը
2026/02/04/ 17:09 -
ՊԵԿ-ը հիշեցնում է հատուկ հարկման համակարգերի ընտրության վերջնաժամկետը
2026/02/04/ 17:07 -
2025-ին Հայաստանում նվազել է ավանդների և փոխառությունների դոլարայնացման մակարդակը
2026/02/04/ 15:59 -
Ամերիկյան տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ․ ճնշման քաղաքականություն, հետևանքներ և իրական ազդեցություն
2026/02/04/ 15:50 -
Քրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել. կատարվել են մեծամասշտաբ խուզարկություններ, կան ձերբակալվածներ
2026/02/04/ 14:38 -
«Գավառի մանկատան» նախկին տնօրենին մեղադրանք է ներկայացվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար
2026/02/04/ 12:51 -
Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան գողացած երիտասարդին. նրա մոտ թմրամիջոց է եղել (տեսանյութ)
2026/02/04/ 12:46 -
Ադրբեջանն ու Իսրայելը պայմանավորվել են համագործակցել արհեստական բանականության ոլորտում
2026/02/04/ 12:41 -
ՏԿԵ նախարարությունում քննարկվել են վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության օրենսդրական նախաձեռնությունները
2026/02/04/ 12:39
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 3, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 3, 2026 Թ․
Ամունդի-Ակբան ամփոփում է 2025թ․-ը և ներկայացնում է 2026թ․-ի ներդրումային հեռանկարները
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 2, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 2, 2026 Թ․