Ներդրումային ոլորտը սեպտեմբերի 24-ին
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Ամերիկյան ցուցիչները երկուշաբթի օրը փակվել են դրական արդյունքներով. Dow Jones Industrial Average-ը աճել է 0.15%-ով՝ հասնելով 42124.65 կետի: S&P 500-ի արժեքը բարձրացել է 0.24%-ով՝ հասնելով 5716.21 կետի: S&P 500-ի ֆյուչերսը երեքշաբթի օրը ավելացել է 0.08%-ով: Ճապոնական Nikkei 225-ը նվազել է 0.60%-ով՝ հասնելով 38102 կետի, կորեական KOSPI-ն աճել է 1.12%-ով՝ հասնելով 2631.27 կետի, իսկ չինական Shanghai Composite-ը աճել է 3.93%-ով՝ հասնելով 2856.98 կետի՝ պայմանավորված խթանող միջոցներով, ներառյալ բանկերի պահուստային պահանջների նորմայի (RRR) նվազեցմամբ 0.5%-ով:
Մակրոէկոնոմիկա
1. Եվրագոտու գործարար ակտիվության ինդեքսի նախնական գնահատականը օգոստոսի արդյունքներով կազմել է 44.8 կետ (-2.1 ամսական կտրվածքով), ինչը 0.9%-ով ավելի վատ է կանխատեսումներից:
2. ԱՄՆ-ի արդյունաբերական գործարար ակտիվության ինդեքսը սեպտեմբերին նախնական գնահատմամբ կազմել է 47 կետ (-1.9% ամսական կտրվածքով), ինչը 1.6%-ով ցածր է կանխատեսվածից: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի համախառն PMI-ն գնահատվել է 54.4 կետ՝ 0.1%-ով բարձր կանխատեսումներից:
Ապրանքային շուկաներ
Ոսկին վաճառվում է նախորդ օրվա մակարդակում՝ $2628.1 մեկ ունցիայի համար: Նավթի գնանշումները երկուշաբթի նվազել են. Brent նավթի գինը կազմում է $74.6 մեկ բարելի համար, իսկ WTI-ն՝ մոտ $71.2:
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1. Լրատվամիջոցների տվյալներով, Boeing-ի հազարավոր աշխատակիցներ արձակուրդի են մեկնել գործադուլի շարունակման պատճառով: Առավել շատ վաճառվող 737 MAX ինքնաթիռի արտադրությունը դադարեցվել է: Գործադուլավոր աշխատակիցները ստացել են իրենց վերջին աշխատավարձը շաբաթվա ընթացքում, քանի որ Boeing-ի և իր խոշորագույն արհմիության միջև բանակցությունները փակուղի են մտել: Մոտ 33 հազար աշխատակիցներ ԱՄՆ-ի հյուսիս-արևմուտքում մերժել են նախնական համաձայնագիրը, որն առաջարկում էր աշխատավարձի 25%-անոց աճ 4 տարվա ընթացքում՝ պահանջելով 40%:
2. Լրատվամիջոցների համաձայն, Qualcomm-ը փորձել է ձեռք բերել իր մրցակից Intel-ին, ինչը կարող է դառնալ վերջին տարիների խոշորագույն գործարքներից մեկը: Intel-ի գնահատված արժեքը կազմում է մոտ $90 միլիարդ: Նույնիսկ եթե Intel-ը համաձայնվի գործարքին, այն կարող է առաջացնել հակամենաշնորհային հետաքննություն:
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/18 22:00
Դեկտեմբերի 18-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2025/12/18 20:00
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Դեկտեմբերի 18-ի բիզնես լուրերը
2025/12/18/ 22:00 -
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/12/18/ 20:00 -
Տարեվերջյան ծանրաբեռնվածությանը դիմակայելու խորհուրդներ․ նոր տարի՝ նոր տրամադրություն
2025/12/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․