Մանկական հոգեբանները սարսափած են. ChatGPT-ին ավելի մոտ է մեր երեխաներին, քան կարելի է պատկերացնել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՀՀ առաջատար կառուցապատողները հատուկ առաջարկներով են ներկայացել TOON EXPO MOSCOW 2025-ին. դիտեք ABNews.am կայքում
ԵԱՏՄ անդամ երկրների ՀՆԱ-ն մեկ տարվա ընթացքում աճել է գրեթե 4,5%-ով. Լուկաշենկո
Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունից կրած վնասը գնահատվում է 3 մլրդ ԱՄՆ դոլար. Bloomberg
Ինչպես հարստանալ՝ Ozon Հայաստան հարթակում մեղր վաճառելով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Գերմանիան 26 մլն եվրոյի վարկ և 2 մլն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին
ՌԴ ԿԲ-ն առաջարկել է թվային ռուբլու ներդրումը 2025-ի հուլիսի 1-ի փոխարեն տեղափոխել 2026-ի սեպտեմբերի 1-ին
«Նաիրիտ»-ի ապամոնտաժման և տարածքի մաքրման համար տրամադրվել է $1.5 մլն դրամաշնորհ Համաշխարհային բանկից
Moody’s-ը հաստատել է Հայաստանի Ba3 վարկանիշը՝ «կայուն» հեռանկարով և 5% տնտեսական աճի կանխատեսմամբ
ԱրարատԲանկը 2024թ․-ին ՄՓՄՁ ոլորտի ֆինանսավորմանն ուղղել է ավելի քան 12 մլրդ ՀՀ դրամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Երեք եղանակ, որոնցով գործատուները կարող են թիմերն ավելի արդյունավետ դարձնել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԵԱՏՄ երկրների համախառն ՀՆԱ-ն աճել է՝ 1.6 տրիլիոնից հասնելով 2.6 տրիլիոն դոլարի. Վլադիմիր Պուտին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 99 դեպք. գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 18 մարդ
Ռուսաստանի վարկային քարտերի ընդհանուր պարտքը հասել է 575.9 միլիարդ ռուբլու. Forbes
Հայաստանում առաջին անգամ անցկացվել է շրջանաձև տնտեսության միջազգային ֆորում. դիտեք ABNews.am կայքում
Կառավարությունը լուծարեց Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոցը. գյուղում 0-ից 6 տարեկան երեխա չկա
21 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները ևս 2 ամիս կստանան 300,000-ական դրամի աջակցությունը
Հունիսին ծիրանով բեռնված 626 մեքենա է անցել ՌԴ, իսկ կոնյակով բեռնված՝ 7 մեքենա մեկ օրում. Գևորգ Պապոյան
Հօգուտ ՀՀ-ի կփոխանցվի շուրջ 227 հազար դոլարին համարժեք 87 միլիոն 622 հազար դրամ. դատախազություն
IDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդին. մանրամասները՝ ABNews.am կայքում

Նորարարության շուրջ կանանց միջազգային եզակի կոնֆերանս․ Ֆեմիննո

Հլս 28, 2022 11:43
270

Նորարարության շուրջ կանանց միջազգային եզակի կոնֆերանս, որը տեղի կունենա Հայաստանում հուլիսի 30-31-ին
Տեխնոլոգիաներում, բիզնեսում եւ գիտության մեջ կանանց տաղանդն ու առաջնորությունը տոնող նոր նախաձեռնություն է մեկնարկում Հայաստանում: Հիմնադիրներն այն կոչել են Ֆեմիննո (անգլերեն female` կանացի, եւ innovation` նորարարություն բառերից), որպեսզի շեշտադրեն կնոջ դերը նորարարության մեջ եւ ստեղծեն նոր միջավայր այսպես կոչված սիլիկոնյան սարերում՝ Հայաստանում:
Հուլիսի 30-31-ին Ֆեմիննոն մեկնարկում է իր առաջին կոնֆերանսը՝ որպես նորարարության շուրջ կանանց ամենամեծ միջազգային նախաձեռնություն Հայաստանում եւ ողջ Հարավային Կովկասում: Կազմակերպիչները նպատակ ունեն խթանել կանանց ներուժը, խրախուսել եւ նշանավորել այն արժեքը, որը ստեղծում են վերջիններս նաեւ ոլորտներում, որտեղ գերակշռում են տղամարդիկ: Ավելին, Ֆեմիննոն նաեւ նպատակ ունի դիրքավորել Հայաստանը որպես նոր նորարարական ուղղություն, որտեղ կանայք եւս ունեն իրենց ասելիքը:
«Որպես Ֆեմիննո կոնֆերանսի թեմա ընտրել ենք «#FemaleisNOW» (թարգմանած՝ «Կանանց ժամանակը հիմա է»), որպեսզի հաստատենք, որ «ապագան տեխնոլոգիաներինն է» կամ «ապագան կանանցն է» արտահայտությունների փոխարեն պետք է համաձայնենք, որ «ժամանակը հիմա է»,- բացատրում է ՖԵՄԻՆՆՈ-ի հիմնադիր Սեդա Պապոյանը:
Կոնֆերանսին ներկա են գտնվելու 30+ խոսնակներ աշխարհի տարբեր անկյուններից՝ Կանադա, Իտալիա, Իսպանիա, Նիդերլանդներ, Նիգերիա, Գերմանիա, ԱՄՆ, ԱՄԷ եւ իհարկե Հայաստան: Խոսնակների շարքում են կին եւ տղամարդ մասնագետներ հետեւյալ ոլորտներից՝ բիզնես, գիտություն եւ տեխնոլոգիաներ: Կոնֆերանսին միացել են նույնիսկ Հայաստանում հավատարմագրված դեսպաններ՝ կիսելու իրենց փորձառությունը: Ֆեմիննոյի կազմակերպիչներին հաջողվել է նաեւ հրավիրել ներկայացուցիչների կառավարությունից՝ վստահ լինելու, որ փոփոխությունն իրականություն կարող է դառնալ նաեւ որոշում կայացնողների աջակցությամբ:
Լինելով տարածաշրջանում միակ միջազգային նախաձեռնությունը՝ Ֆեմիննոն աջակցություն է ստացել Հայաստանում գործունեություն ծավալող մի շարք միջազգային ՏՏ ընկերություններից, որոնց շարքերում են՝ Humanize-ը, PMI Science-ը, Adobe-ը, Synopsys-ը, Siemens-ը, Semrush-ը, Miro-ն, ZEVIT-ը, IPONWEB-ը, Align-ը եւ ոչ միայն: Այս ընկերություններից բոլորն առանց բացառության կիսում են նույն արժեհամակարգը՝ աշխատաշուկայում բազմազանության մշակույթի եւ ներգրավածության խթանման հարցում:
Այս եւ այլ ընկերություններ մասնակցելու են Ֆեմիննո երկօրյա աշխատանքի տոնավաճառին, որը տեղի կունենա հենց կոնֆերանսի ժամանակ: Մասնակիցները նաեւ հնարավորություն կունենան զարգացնել իրենց հմտություններն ու նոր գիտելիք ձեռք բերել զուգահեռ անցկացվող վարպետաց դասերից եւ աշխատարաններից:
Բազմազանության մշակույթն ու կնոջ տաղանդի առաջխաղացումը որգեգրելով որպես կարեւոր առաքելություն՝ Ֆեմիննոն կազմակերպում է նաեւ ստարտափ մրցույթ այն

թիմերի համար, որոնք ունեն առնվազն մեկ կին հիմնադիր: Ընտրված մասնակիցների վերջնական ներկայացումը նույնպես տեղի կունենա կոնֆերանսի ընթացքում:
Ֆեմիննոն ներառում է եւս մեկ կարեւոր բաղադրիչ՝ Female Talent Scholarship Fund-ը, որը ստեղծվել է ի պատիվ տաղանդաշատ հայուհի կյանքից անժամանակ հեռացած Սոնա Մնացականյանի, ով ողբերգական ավտովթարի զոհ դարձավ 2022 թվականի ապրիլին: Ընթացքի մեջ գտնվող այս դրամահավաքը ողջ հասույթը նվիրաբերելու է տաղանդավոր հայ կանանց՝ որպես դրամաշնորհ հետեւյալ 3 ուղղություններով՝
վերականգնվող էներգիա, տեխնոլոգիաներ, գիտություն։
Ստորեւ ներկայացված են Ֆեմիննո 2022-ի խոսնակներից մի քանիսը՝
Էնն Մակոսինսկի
Քսանչորսամյա երիտասարդ գյուտարար, գրող եւ հանրային խոսնակ Կանադայից: Նա ունեցել է 5 TEDx ելույթ եւ ներառված է եղել եւ՛ Forbes ամսագրի “30 Under 30”, եւ՛ Times ամսագրի “30 Under 30” ցանկերում:
Ֆրանչեսկա Կավալլո
Մրցանակակիր գրող, New York Times-ի բեսթսելլերների հեղինակ, ձեռնարկատեր եւ ակտիվիստ: Նա ստեղծել է Good Night Stories for Rebel Girls գրքերի շարքը եւ փոդքաստը, ստացել է Publisher’s Weekly StarWatch մրցանակը 2018 թվականին:
Ջումոկ Դադա
Դիզայնի ոլորտում տարիների փորձով եւ ճարտարապետության ոլորտում առաջին կարգի դիպլոմ ստացած Jumoke-ը զարգացրեց իր տեխնոլոգիական հնարավորություններով ապահովված E-Commerce բիզնեսը՝ մի քանի տարում դարձնելով այն բազմամիլիոնանոց բիզնես:
Լարա Սեթրակյան:

News Deeply-ի համահիմնադիր, այժմ նաեւ The New Humanitarian-ի համագործակից Լարան նաեւ աշխատում է որպես Impact Partner Fresco Capital-ում, որը վենչուրային կապիտալի համաշխարհային հիմնադրամ է՝ հիմնված Սինգապուրում: Inc ամսագիրը նրան ներառել է այն կանանց շարքում «ովքեր կարող են գրավել ապագան», միաժամանակ Fast Company-ն նրան անվանել է «Բիզնեսում 100 ամենաստեղծագործ մարդկանցից մեկը»:
Ամենօրյա քննարկումներ, պլանավորումներ, հանդիպումներ, տեսազանգեր, բազմաթիվ անքուն գիշերներ՝ կանանց հրաշալի թիմի ուսերին, որոնց համար հենարան են հանդիսանում մի խումբ ուժեղ տղամարդիկ՝ դարձնելով Ֆեմիննոն նորարարության շուրջ կանանց ամենամեծ կոնֆերանսը Հայաստանում եւ տարածաշրջանում:
Կոնֆերանսը տեղի կունենա Երեւանում, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հուլիսի 30-31-ը։ Տոմսերը վաճառքում են։

Ֆեմիննոյի մասին ավելին իմանալու համար այցելեք կայք՝ www.feminno.com
Մեզ կարող եք գտնել նաեւ սոց. մեդիա հարթակներում Facebook
Twitter
LinkedIn
Instagram