IDBank-ը Cashless Forum Uzbekistan 2025-ում․ տեխնոլոգիաներ, որ փոխում են բանկային փորձառությունը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Իտալիայի ՀՆԱ-ն 2025-ի առաջին եռամսյակում աճել է 0.3%-ով
Հարկերից խուսափելու 3 դեպքով պետությանը պատճառվել է 179 միլիոն դրամի վնաս
Nvidia-ի եկամուտն աճել է 12%-ով
2024թ. հունվար-մարտին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 39.4%-ով
«Խելացի ականջակալը» փոխարինելու է սմարթֆոնին. OpenAI-ի գաղտնի զենքը. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՀՀ տնտեսական ակտիվության աճի տեմպը մնում է ցածր մակարդակում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սարդարապատի բիզնես դասերը՝ ինչպես հաղթեցինք 1918-ին և ինչ կարող ենք անել 2025-ին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մայիսի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 12,000 արցախցի
Tesla-ի վաճառքները ԵՄ-ում ապրիլին նվազել են 52.6%-ով
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում արտահանումը նվազել է 60․4%-ով
Հայաստանի պետական պարտքը ապրիլի վերջի դրությամբ կազմում է 13.6 մլրդ դոլար
Իրանում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
5 միլիարդ դոլարի անկում. ինչու է Հայաստանի առևտուրը կրճատվում այս տեմպերով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ոլորտներն են այսօր Հայաստանի տնտեսությունը տանում առաջ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ֆրանսիան նախատեսում է հյուպատոսական բաժին բացել Գորիսում
ԱրարատԲանկը՝ Wonder Kid Academy-ի աստղագիտական լաբորատորիայի ստեղծման աջակից. դիտեք ABNews.am կայքում
Ucom-ի աջակցությամբ անցկացվեց միջազգային դրոնների «Mini Whoop Drone Racing 2025»  մրցարշավ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կոնվերս Բանկը դրամային պարտատոմսեր է տեղաբաշխում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Թրամփը ԵՄ-ից ներմուծվող ապրանքների 50% մաքսատուրքերը հետաձգել է մինչև հուլիսի 9-ը

Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets

Դկտ 23, 2024 16:00
37

Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը Danielyan Sweets և Danielyan Bakery բրենդների ներքո պատրաստում է տարատեսակ տորթեր ու թխվածքներ, բարձրորակ հացաբուլկեղեն, հացային արտադրանքներ ու քաղցրավենիքներ:  Դանիելյաններն արտադրություններ և վաճառասրահներ ունեն Սպիտակում, Վանաձորում, Արթիկում և Երևանում։

Արտադրության գործընկերը Հայաստանի լիզինգային շուկայի առաջատար Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ ընկերությունը համալրվել է հացաբուլկեղենի, խմորեղենների ու հրուշակագործության մեջ օգտագործվող գործընթացները ավտոմատացնող սարքավորումներով, ինչպես նաև սառնարանային տեխնիկայով, արտադրական վառարաններով, ջեռոցներով:

«Մեր բոլոր ձեռնարկությունների հիմքը Սպիտակ քաղաքում է։ Երկրաշարժից անմիջապես հետո ենք սկսել զբաղվել բիզնեսով. ամեն ինչ սկսել ենք փոքր տնակից։ Աշխատանքները սկսել ենք մեկ պարկ ալյուրից, ունեինք մի քանի կտոր արտադրանք, վաճառում էինք ու ստացված գումարն արդեն օգտագործում էինք զարգացման համար: Հիմա արտադրությունը սկսելուց առաջ ուսումնասիրում ենք շուկան, տեղի գները, պահանջները և փորձում շուկային համապատասխան առաջարկներ անել։ Հաճախորդների հետ մաքսիմալ ազնիվ ենք, գուցե հենց դա էլ մեր հաջողության գրավականն է: Ակբա Լիզինգի հետ համագործակցությունը սկսել ենք մի քանի տարի առաջ. դիմեցինք և սկսեցինք համագործակցությունը, որը մինչև այսօր էլ շարունակվում է։ Այն պահից սկսած, երբ սկսեցինք համագործակցել Ակբա Լիզինգի հետ, մեր ձեռնարկությունները սկսեցին ընդլայնվել ու տարածվել: Կարծում եմ, որ Հայաստանում շատ մեծ հնարավորություններ կան աշխատելու համար, ու ես ինքս էլ գիտեմ, որ ինչքան շատ աշխատեմ, այդքան շատ գումար կգեներացնենք, ավելի շատ արտադրամասեր կբացենք»,- նշել է Danielyan Sweets և Danielyan Bakery ընկերությունների հիմնադիր Տիգրան Դանիելյանը։ 

Առաջիկայում Danielyan Sweets-ն ու Danielyan Bakery-ն վաճառասրահ կբացեն նաև Գյումրիում. աշխատանքներ են իրականացվում Հայաստանի սահմաններից դուրս գործունեություն ծավալելու համար:   

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։