Անցնող շաբաթվա այլ կարևոր իրադարձությունները ֆինանսական շուկաների համար
Լուրեր |
ԱՄՆ արդյունաբերական և ծառայությունների ոլորտի PMI ինդեքսը փետրվարին կազմել է 50.4՝ գրանցելով վերջին 17 ամիսների նվազագույն ցուցանիշը։
Սպառողների առաջիկա մեկ տարվա գնաճի սպասումները վերջին 15 ամիսների առավելագույն մակարդակին են, իսկ երկարաժամկետ գնաճի հեռանկարը հասել է 1995թ.-ից ի վեր ամենաբարձր կետին։
Փետրվարին Եվրագոտու երկրների տնտեսական ակտիվությունը շատ թույլ է աճում ընդհանուր պահանջարկի կրճատման ֆոնին, իսկ ծառայությունների ոլորտի աճը հազիվ է փոխհատուցում արդյունաբերական ոլորտի անկումը։ Համախառն PMI ինդեքսը փետրվարին կազմել է 50.2՝ անփոփոխ մնալով նախորդ ամսվա համեմատ։
Ճապոնիայում սպառողական գների ինդեքսը հունվարին տարեկան կտրվածքով աճել է 3.2%-ով՝ գրանցելով վերջին 19 ամիսների ամենաարագ աճը։ Տվյալների հրապարակաումից հետո պարտատոմսերի տոկոսադրույքները կտրուկ աճել են՝ պայմանավորված Ճապոնիայի կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման սպասումներով։
Միացյալ թագավորությունում հունվարին սպառողական գների ինդեքսը տարեկան կտրվածքով աճել 3%՝ գրանցելով վերջին 10 ամիսների առավելագույն ցուցանիշը և գերազանցելով Անգլիայի բանկի կանխատեսումներն ու Reuters-ի հարցման արդյունքները։
ԱՄՆ առկա տների վաճառքի ծավալները 3 հաջորդական ամիսների աճից հետո հունվարին կանխատեսվածից մեծ անկում են գրանցել (4.9%), ինչը պայմանավորված է հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների աճով։
finarm.am
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/13 22:00
Մարտի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/13 19:19
Մարտի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/13 16:40
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
Խաղաղությունն ամեն օրվա հետ ուժեղանալու է։
-
Մարտի 13-ի կարևոր լուրերը
2026/03/13/ 22:00 -
Մարտի 13-ի բիզնես լուրերը
2026/03/13/ 19:19 -
Ներդրումային առաջարկ կանանց համար
2026/03/13/ 18:31 -
Մեկնարկել են իրազեկման մարզային հանդիպումներ. թեման հայտարարագրումն է. ՊԵԿ
2026/03/13/ 17:02 -
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
2026/03/13/ 16:40 -
Հայաստանը՝ միջազգային ներդրողների ռադարում․ Ամերիաբանկը՝ որպես LFG-ի մաս, Լոնդոնի ֆոնդային բորսայում
2026/03/13/ 16:38 -
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
2026/03/13/ 16:17 -
Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ»
2026/03/13/ 16:08 -
ԱՄՆ-ն բարձրացրել է Ադրբեջան մեկնելու նախազգուշացման մակարդակը
2026/03/13/ 15:53 -
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 45 անդամներ հանդես են եկել ՀՀ–ին տրամադրվող աջակցության ավելացման օգտին
2026/03/13/ 15:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին