Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը
Լուրեր |
Եվ այոոո՜, «Ոզնի» 2024-ը համարում ենք ստացված մրցաշար։ Evocabank-ի մասնակցությամբ կայացավ պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը:
Ինչպես կարդացել ես Evoca-ի նախորդ բլոգում , Բանկը նվիրաբերել էր 10 մլն դրամ Հայաստանում «Ոզնի» ֆինանսական գրագիտության մրցաշարի իրականացման համար։ Մրցույթին մասնակցում էին 10-12-րդ դասարաններում սովորող հարյուրավոր աշակերտներ։
«Ոզնի» մրցաշարը կայացավ 3 փուլով՝ վարկանիշավորման, կիսաեզրափակիչ և եզրափակիչ։ Եզրափակիչ փուլի խաղի ընթացքում մասնակիցները լուծում էին իրավիճակային խնդիրներ և ներկայացնում լուծումները։
Մրցույթի ավարտից հետո ժյուրիի կողմից ընտրվեցին 1-ին, 2-րդ և 3-րդ պատվավոր հորիզոնականները զբաղեցնողները: Ժյուրիի կազմում հանդես եկան նաև Evocabank-ի Հիփոթեքային վարկավորման բաժնի ղեկավար Զարուհի Զախարյանը և Թումանյան մասնաճյուղի կառավարիչ Դավիթ Ասատրյանը։
Հաղթող թիմերն են «Գնարբուկ»-ը (Սիսիանի ավագ դպրոց), «Կալիստո»-ն (Վանաձորի պետական համալսարանի քոլեջ) և «Ֆին-ՆԷՄ»-ը (Նոյեմբերյանի ավագ դպրոց). նրանք համապատասխանաբար զբաղեցրել են 1-ին, 2-րդ և 3-րդ պատվավոր հորիզոնականները:
Եզրափակիչ փուլի մասնակից բոլոր թիմերն ու նրանց մարզիչները ստացան մրցանակների հատուկ փաթեթներ ֆինանսական գրագիտության և խնայողությունների թեմաներով: Նախատեսված լինելով 10-12-րդ դասարաններում սովորողների համար՝ մրցաշարը հասցրել է մեծ հետաքրքրություն առաջացնել պատանիների շրջանում և իր շուրջը համախմբել տնտեսագիտական ու բնագիտամաթեմատիկական առարկաներով հետաքրքրվողներին:
Հիշեցնենք, որ Evocabank-ը համարվում էր մրցաշարի գլխավոր հովանավորը։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
TurboQuant․ նոր ալգորիթմ, որը փոխում է ԱԲ հիշողության սահմանները
2026/03/27/ 14:26 -
Կոնվերս Բանկ. «Դրիմ Բրիջմեն Ինթերնեյշնլ Սքուլ»-ի հաջողության պատմությունը
2026/03/27/ 14:02 -
ՆԱՏՕ-ի անդրադարձը՝ հայ-ադրբեջանական գործընթացին
2026/03/27/ 13:07 -
Բացահայտվել է կեղծ բժշկական փաստաթղթով զորակոչից խուսափելու փորձ
2026/03/27/ 13:05 -
Թատրոնի ապագան կախված է թատրոնի մարդկանց ազնվությունից․ ԿԳՄՍ նախարարի շնորհավորանքը
2026/03/27/ 12:19 -
Սյունիքում գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ (տեսանյութ)
2026/03/27/ 12:15 -
AI NEWS | Նոր գործարաններ, նոր գործակալներ, նոր տեխնոլոգիական մրցակցություն
2026/03/27/ 12:03 -
Արհեստական բանականությունն ընդդեմ արդար քննությունների․ ԱՄՆ համալսարանները պայքար են սկսել
2026/03/27/ 11:44 -
Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվն աճում է․ քանի դեպք է արձանագրվել
2026/03/27/ 11:39 -
Ադրբեջանի տարածքով դեպի ՀՀ ապրանքների տարանցման արգելքի վերացումը հեռանկարներ է բացում տարածաշրջանի լիարժեք բացահայտման համար. փոխվարչապետ
2026/03/27/ 11:36
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Կոնվերս Բանկ. «Դրիմ Բրիջմեն Ինթերնեյշնլ Սքուլ»-ի հաջողության պատմությունը
AI NEWS | Նոր գործարաններ, նոր գործակալներ, նոր տեխնոլոգիական մրցակցություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 26, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 26, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 25, 2026 Թ.