Հայաստանն ու Իրանը կարող են եռապատկել «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ծավալները․ դեսպան
Լուրեր |
Հայաստանն ու Իրանը կարող են ավելացնել «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ծավալները։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Երկու երկրների միջև առկա է գազի գիծ և մենք երկու ամիս առաջ երկարաձգեցինք «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագիրը: Դա երկու երկրների հարաբերություններում մեծ և ռազմավարական քայլ էր: Այդ պայմանագրի շնորհիվ մենք կկարողանանք ավելացնել Հայաստանից էլեկտրաէներգիայի ներմուծումը գազի դիմաց, եռապատկել կամ նույնիսկ քառապատկել այն: Շատ լավ ծրագրեր ունենք Հայաստանի հետ: Ունենք երրորդ էլեկտրահաղորդման գիծը, որ, հուսով եմ, առաջիկա ամիսների ընթացքում ավարտին կհասցվի»,- ասել է նա։
Դեսպանը հիշեցրել է, որ նախորդ տարի Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության ծավալը 711 միլիոն դոլար է կազմել։ Նա հույս է հայտնել, որ այս տարի այդ թիվը մոտ մեկ միլիարդի կհասնի:
«Կա նաև Ագարակ-Քաջարան 32 կիլոմետրանոց ճանապարհի նախագիծը, որը նույնպես ռազմավարական կարևորության է և ամենամեծ նախագիծն է, որը կնքվել է Հայաստանի կառավարության և իրանական ընկերությունների միջև: Մենք միշտ խրախուսել ենք ուրիշ իրանական ընկերություններին, որ գան Հայաստան և օգտվեն Հայաստանում աշխատանքի լավ հնարավորություններից, այստեղ արտադրեն և արտահանեն ուրիշ երկրներ: Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ մեր առևտրային և տնտեսական կապերը զարգացման լավ դինամիկա ունեն և մենք վճռականորեն շարունակելու ենք այդ ուղին»,- նշել է Սոբհանին։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
IDBank-ը զգուշացնում է հեռավար աշխատանքի անվան տակ թաքնված զեղծարարությունների մասին
2026/03/23/ 18:21 -
Հայաստանը դեռ պատրաստ չէ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսել․ ԱԳՆ
2026/03/23/ 17:52 -
Casio-ն ներկայացրել է աշխարհի ամենաթանկ հաշվիչը․ ինչու է ռեկորդային թանկ
2026/03/23/ 17:47 -
ՆԳՆ-ում քննարկվել է թմրամիջոցների դեմ պայքարի ռազմավարության իրականացումը
2026/03/23/ 17:44 -
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
2026/03/23/ 17:12 -
1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայի ձեռքբերման համար
2026/03/23/ 16:57 -
Հայտնաբերվել է զենք-զինամթերք և թմրամիջոց
2026/03/23/ 16:44 -
Տարեսկզբից 5 կամ 6 ինքնասպանության փորձի դեպքեր ենք ունեցել․ Արդարադատության նախարար
2026/03/23/ 16:32 -
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ Թրամփի հայտարարությունները որակելով «նահանջ»
2026/03/23/ 16:15 -
Թրամփը հայտարարել է ԱՄՆ–Իրան «կառուցողական» բանակցությունների մասին
2026/03/23/ 16:14
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայի ձեռքբերման համար
25 տարի՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 22, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 21, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 20, 2026 Թ․