ՀՀ-ում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներն աճել են 9%-ով, առավել շատ գործարք գրանցվել է Երևանում
Լուրեր |
Հանրապետությունում 2023թ.-ի օգոստոսին անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 219 221 գործարք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9%-ով՝ (18 717գործարք),- գրում է aysor.am-ը:
Ըստ Կադաստրի պետական կոմիտեի՝ օգոստոսին անշարժ գույքի գրացված գործարքների առավել բարձր տոկոսաչափը գրանցվել է Երևան քաղաքում՝ 27,9%, որը 3,6 %-ով ավելի քիչ է նախորդ տարվա նույն ամսի համեմատ։ Երևանին զիջում է Կոտայքի մարզը՝ 20,1%, Արարատը՝ 8,8%, Արմավիրը՝ 8,6%: Առավել ցածրը՝ Վայոց ձորի մարզում է գրանցվել՝ 2,1 %:
Երևան քաղաքում այս տարվա օգոստոսին անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումների քանակի առավել բարձր տոկոսաչափն արձանագրվել է Կենտրոնում՝ 19,3%, ցածրը՝ 0,8 % Նուբարաշենում։
Անշարժ գույքի նկատմամբ իրականացված ընդհանուր գործարքներից առավել բարձր տոկոսաչափը գրացվել է օտարման՝ 38,6% գործարքները, այնուհետև առաջնային գրանցում՝ 15,9%, ժառանգություն՝ 17,3%, գրավադրում 13%, վերագրանցում՝ 9%, վարձակալություն՝ 4,2%։ Առավել ցածր տոկոսաչափը գրացվել է օրինականացման գործարքների նկատմամբ՝ 1,9%։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Defance Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01 -
Ինչպե՞ս է տարածաշրջանային անկայունությունն ազդում ՀՀ տնտեսության վրա
2026/05/05/ 15:55 -
Նոր փոփոխություն՝ 65 տարեկանից բարձր աշխատակիցներ համար․ ինչ է որոշել ԱԺ-ն
2026/05/05/ 15:54 -
«Հյուսիս–հարավ»-ը շատ կարևոր ենթակառուցվածքային նախագիծ է․ ԱԶԲ
2026/05/05/ 15:51
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․