Ի՞ նչ փոփոխությունների են ենթարկվել բնակարանների գները Հայաստանում
Լուրեր |
Լեռնային Ղարաբաղից հարկադիր տեղահանվածների հոսքը հանգեցրել է Հայաստանում բնակարանների վարձակալության գների կտրուկ աճի։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է Silver REA անշարժ գույքի գործակալության ղեկավար Անդրանիկ Արությունովը։
Գները երկու-երեք անգամ աճել են, ինչը պայմանավորված է մարդկանց աննախադեպ հոսքով, պարզաբանել է փորձագետը։
«Պարզապես, բավարար բնակարանային ֆոնդ չկա։ Օրինակ, Երևանում ներկայումս չափազանց դժվար է վարձով բնակարան գտնելը։ Պատկերը փոխվել է նաև Երևանին հարակից քաղաքներում։ Այս քաղաքներում բնակարանները վարձով են տրվում նույն գներով, ինչ երկու ամիս առաջ տալիս էին Երևանում», - հավելել է նա։
Փորձագետը տեղեկացրել է, որ hարկադիր տեղահանվածների մեջ շատ են Երևանի կենտրոնում բնակարաններ վարձակալողները։
«Շատերը կարճ ժամանակով են վարձակալում՝ 1-3 ամսով։ Սա հարկադիր տեղահանվածների վճարունակ մասն է։ Բնակչության անվճարունակ մասն օգտվել է պետության կողմից տրամադրվող բնակարաններից։ Ոմանք բնակություն են հաստատել հարազատների մոտ, մի մասն էլ Երևանում սեփական բնակարան է ունեցել», - նշել է նա։
Ըստ նրա, հարկադիր տեղահանվածները դեռ շահագրգռված չեն բնակարան գնելու հարցում, դա կարող է առաջանալ, օրինակ, եթե պետական ծրագրեր մտցվեն՝ կախված դրանց հասանելիությունից։
«Ինչ վերաբերում է Ռուսաստանից ժամանածների պահանջարկին, ապա նրանց 30-40%-ը ժամանակի ընթացքում լքել է Հայաստանը։ Մյուս մասը գնացել է մարզեր, քանի որ կարող են հեռավար աշխատել, ուստի գոհ են մայրաքաղաքից դուրս կյանքից»,- եզրափակել է Արությունովը։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/16 22:00
Մարտի 16-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/16 19:19
Մարտի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 16-ի կարևոր լուրերը
2026/03/16/ 22:00 -
Քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքերի հետագա բարելավման քայլերը
2026/03/16/ 19:32 -
Մարտի 16-ի բիզնես լուրերը
2026/03/16/ 19:19 -
Ամունդի-Ակբա. գլոբալ ներդրումային շուկաների նոր կանխատեսումները
2026/03/16/ 19:13 -
IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավ
2026/03/16/ 18:42 -
Հայաստանում ադրբեջանական բենզինի ծավալը փոքր է երկրի ընդհանուր վառելիքային պաշարի համեմատ
2026/03/16/ 18:17 -
Հայկական դիզայնը՝ «Օսկար»-ի կարմիր գորգին
2026/03/16/ 18:14 -
Ծախսերի 50% վերադարձ խելացի անասնաշենքի կառուցման դեպքում
2026/03/16/ 18:09 -
Մեկնարկում է Ղարաբաղից տեղահանվածների ինքնազբաղվածության ծրագիրը
2026/03/16/ 18:07 -
Վայոց ձորի թեմի առաջնորդը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից
2026/03/16/ 18:06
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․