Apple-ն աշխատակիցներին արգելել է օգտվել ChatGPT-ից
Լուրեր |
Apple ընկերությունն իր աշխատակիցներից պահանջել է դադարեցնել ChatGPT չատբոտի կիրառումն իրենց աշխատանքում, այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Աշխատակիցներին արգելվել է նաև օգտագործել Microsoft-ի Copilot ծրագիրը, որն ավտոմատացնում է ծրագրավորման կոդի ստեղծումը և նույնպես հիմնված է արհեստական բանականության վրա, ինչպես GhatGPT-ն։
Apple-ի ղեկավարությունը մտահոգված է, որ արհեստական բանականության վրա հիմնված ծառայությունները կարող են հավաքել զգայուն տեղեկություններ, որոնք Apple-ի աշխատակիցները կարող են վերբեռնել այդ ծառայությունների սերվերներ: Բանն այն է, որ չատբոտերը որոշ տվյալներ են ուղարկում իրենց մշակող ծրագրավորողներին, որոնք վերջիններս օգտագործում են հարթակի ֆունկցիոնալությունը բարելավելու համար։
Մարտին ChatGPT-ում հայտնաբերվել էր ծրագրային սխալ, որի պատճառով օգտատերերը կարող էին տեսնել չատբոտից այլ մարդկանց օգտվելու վերաբերյալ տվյալները։ Այդ ժամանակից ի վեր ChatGPT-ի ստեղծողները ծառայությանն ավելացրել են գործառույթ, որը թույլ է տալիս անջատել տեղեկամատյանների (log) պահպանումը:
Այնուամենայնիվ, Apple-ը պատրաստ չէ ռիսկի ենթարկել իր գաղտնի մշակումները, ուստի չատբոտերի օգտագործումն աշխատանքում այժմ ամբողջությամբ արգելված է։
Ավելի վաղ ChatGPT-ից օգտվել իրենց աշխատակիցներին արգելել էին JPMorgan Chase-ը և Verizon-ը, իսկ Amazon-ն իր աշխատակիցներին խորհուրդ էր տվել օգտագործել միայն արհեստական բանականության վրա հիմնված ներքին գործիքներ՝ արտահոսքից խուսափելու համար։
Ըստ լուրերի՝ Apple-ը մշակում է արհեստական բանականության սեփական մոդելը, որը կկարողանա աշխարհին ներկայացնել մոտ ապագայում։
Նշենք, որ OpenAI ընկերությունն արդեն թողարկել է ChatGPT չատբոտ iOS-ի անվճար բջջային հավելված։ Ծրագրակազմն աջակցում է ձայնի մուտքագրում՝ շնորհիվ Whisper AI խոսքի ճանաչման մոդելի, և կարող է նաև սինխրոնացնել զրույցի պատմությունը բոտի վեբ տարբերակի հետ: Թեև հավելվածը ներկայումս պաշտոնապես հասանելի է միայն ԱՄՆ-ում, մյուս երկրներում դրա գործարկումը կսկսվի առաջիկա շաբաթների ընթացքում։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/30 22:00
Դեկտեմբերի 30-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Հունվարի 2-ի կարևոր լուրերը
2026/01/02/ 20:27 -
Իսկական առաջնորդ դառնալու ճանապարհը․ ինքնության բացահայտում
2026/01/02/ 18:45 -
Կալանավորվել է Մեղրիի մաքսակետի ղեկավարը
2026/01/02/ 14:22 -
Հունվարի 1-ից ԵԱՏՄ երկրներում փոխվում են ալկոհոլի և ծխախոտի դրույքաչափերը
2026/01/02/ 14:18 -
Հունվարի 1-ի կարևոր լուրերը
2026/01/01/ 20:23 -
Տարեսկզբին նպատակներ դնելու ճիշտ տարբերակը․ առաջնահերթություննե՞ր, թե՞ ցանկություններ
2026/01/01/ 18:34 -
Դեկտեմբերի 31-ի կարևոր լուրերը
2025/12/31/ 20:24 -
Պրոդուկտիվ մնալու բանաձևը՝ Ամանորի օրերին․ տոնական խորհուրդներ աշխատանքի և կյանքի հավասարակշռության համար
2025/12/31/ 16:51 -
Դեկտեմբերի 30-ի բիզնես լուրերը
2025/12/30/ 22:00 -
Դեկտեմբերի 30-ի կարևոր լուրերը
2025/12/30/ 20:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՀՈՒՆՎԱՐԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 2025 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՀՈՒՆՎԱՐԻ 1, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 2025 Թ.