Հայասատանի անշարժ գույքի շուկան գնում է դեպի միջազգայնացում. Armenian Real Estate Globalization Summit 2024
Լուրեր |
Armenian Real Estate Globalization Summit 2024-ի շրջանակում եռակողմ հուշագիր է ստորագրվել Big Projects ընկերության, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի և Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի միջև:
Armenian Real Estate Globalization Summit 2024-ը տեղի կունենա անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենախոշոր ցուցահանդեսի՝ TOON EXPO 2024-ի շրջանակում՝ հոկտեմբերի 25-26-ը՝ Երևանում։ Այն նպատակ ունի դառնալու անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի առանցքային իրադարձությունը Հայաստանում։
Համաժողովի կազմակերպիչներն են՝ Big Projects ընկերությունը, Կառուցապատողների հայկական ասոցիացիան և Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիան: Միջոցառման ընթացքում կքննարկվեն միջազգային շուկայի միտումները, շինարարության ոլորտի զարգացման հեռանկարները, ինչպես նաև հայաստանյան անշարժ գույքի ոլորտի ինտեգրումը գլոբալ շուկաներին։
Համաժողովը կլուսաբանի կարևոր թեմաներ՝ սկսած միջազգային ներդրումներից մինչև քաղաքաշինական նորարարությունները:
Armenian Real Estate Globalization Summit 2024 առաքելությունն է ՀՀ անշարժ գույքի շուկան միջազգային ստանդարտներին մոտեցնելը և՛ կառուցապատման, և՛ ծառայությունների մատուցման ու հարակից ոլորտներում՝ այն դարձնելով ավելի գրավիչ միջազգային ներդրումների համար:
Համաժողովի նպատակն է զարգացնել և ամրապնդել միջազգային կապերը, նպաստել խոշոր կառուցապատման նախագծերին և ստեղծել նոր հնարավորություններ՝ հայաստանյան անշարժ գույքի շուկայի համաշխարհային մակարդակում դիրքավորելու համար, ինչպես նաև նպաստել պետություն-մասնավոր երկխոսությանը:
Առաջատար հայ և միջազգային կառուցապատողներ, ճարտարապետներ և ոլորտի փորձագետներ կներկայացնեն իրենց փորձը՝ շեշտը դնելով ժամանակակից շինարարական տեխնոլոգիաների, բնապահպանական ստանդարտների և արդյունավետ կառավարման մեթոդների վրա:
Այս բացառիկ միջոցառումը նպատակ ունի համախմբել տեղական և միջազգային ոլորտի առաջատար մասնագետներին, ներդրողներին և պետական ներկայացուցիչներին՝ քննարկելու հայաստանյան անշարժ գույքի շուկայի գլոբալացման հնարավորությունները, զարգացումները և մարտահրավերները։
Armenian Real Estate Globalization Summit 2024-ը բացառիկ հարթակ կստեղծի գիտելիքների փոխանակման, համագործակցության և համաշխարհային շուկայի հետ կապերի ամրապնդման համար։
https://youtu.be/W2GRdDxhZdI
Միջոցառումը կընթանա 2 օր՝ հոկտեմբերի 25-ին և 26-ին: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51 -
ԵԱՏՄ շրջանակում բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը 3 տարով կերկարաձգվի
2025/12/18/ 14:49 -
Դատախազը պահանջել է ցմահ ազատազրկման դատապարտել Վարդանյանին
2025/12/18/ 14:33 -
Շարժակազմը Ադրբեջանի արտադրության նավթամթերքով գալիս է Հայաստան․ Նիկոլ Փաշինյան
2025/12/18/ 14:28
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․