Կայացել է ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը
Լուրեր |
2025-ի հունիսի 19-ին «Դվին» հյուրանոցային համալիրի «Հարթակ հոլլ» դահլիճում կայացավ ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը: «ԱրարատԲանկը 2024թ․-ին ամրապնդել է իր դիրքը՝ որպես վստահելի, մրցունակ, ռազմավարական առաջնահերթությունների ուղղությամբ կայուն զարգացում ապահովող ֆինանսական հաստատություն»,- անցած տարվա գործունեության արդյունքներն ամփոփելիս նշել է ԱրարատԲանկի վարչության նախագահ Մհեր Անանյանը։
ԱրարատԲանկի Խորհրդի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանի խոսքով․ «2024թ․-ը ոչ միայն հետագա աճի և լավ ցուցանիշների, այլև մեր գործընկերների, հաճախորդների հետ հարաբերություններն է՛լ ավելի ամրապնդելու, աշխատակիցների նկատմամբ առավել հոգատար լինելու տարի էր։ Պատասխանատվության բարձր մշակույթ ձևավորելու և հաստատության գործունեությունն առավել թափանցիկ դարձնելու նպատակով Բանկը Բաժնետեր-Խորհուրդ-Գործադիր փոխհարաբերություններում խորացրել է իր կորպորատիվ կառավարման մշակույթը։ Հաշվի առնելով հաճախորդների փոփոխվող կարիքները՝ նախորդ տարվա ընթացքում մենք ընդլայնեցինք թվային ծառայությունները, հետևողականորեն ներմուծեցինք թվային մտածողություն։ Հավատացած ենք, որ 2024թ․-ին ևս մեկ քայլ արեցինք՝ մեր հանդեպ ցուցաբերված վստահությունն արդարացնելու ուղղությամբ»։
Չնայած այն բոլոր մարտահրավերներին, որոնք ժամանակ առ ժամանակ ազդեցություն և հետևանքներ կարող են ունենալ բանկային համակարգի վրա, 2024 թվականը ԱրարատԲանկի համար շարունակական հաջողությունների տարի էր՝ ինչպես նոր ինստիտուցիոնալ գործակցությունների, այնպես էլ ձեռքբերումների տեսանկյունից: Ընդլայնվել է բանկի միջազգային գործընկերությունը, իրականացվել են աջակցության տարաբնույթ ծրագրեր, արձանագրվել է ֆինանսական ցուցանիշների աճ։
2024թ․-ի տարեկան արդյունքներով Բանկի ակտիվները կազմել են 419,489 մլն ՀՀ դրամ։ Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 4.0%-ով կամ 15,993 մլն ՀՀ դրամով: Բանկի ակտիվների վերջին տասը տարիների միջին աճի տեմպը կազմել է 11.7%։ Ընդհանուր ակտիվներում եկամտաբեր ակտիվների տեսակարար կշիռը կազմել է 85.8%:
2024թ․-ի տարեվերջի դրությամբ հաճախորդներին տրված վարկերի մնացորդը կազմել է 218,114 մլն ՀՀ դրամ: 2023թ.-ի համեմատ ցուցանիշի ավելացումը կազմել է 8.8% կամ 17,574 մլն ՀՀ դրամ: 2024թ․-ին Բանկի ընդհանուր վարկային պորտֆելը կազմել է ընդհանուր ակտիվների 52.0%-ը, նախորդ տարվա 49.7 %-ի դիմաց, ինչը պայմանավորված է վարկավորման բավականին բարձր տեմպերի հետ։ Բանկի կողմից տրամադրված բոլոր վարկատեսակների գծով արձանագրվել է ծավալների ավելացում (մանրածախ վարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 16.1%-ով, իսկ կորպորատիվ վարկերը` 0.7%-ով):
2024թ.-ի ավարտին Բանկի պարտավորությունները կազմել են 349,659 մլն ՀՀ դրամ` նախորդ տարվա համեմատ աճելով 1.6%-ով կամ 5,466 մլն ՀՀ դրամով:
Ժամկետային ավանդները հաշվետու տարվա ավարտին կազմել են 147,093 մլն ՀՀ դրամ կամ ընդհանուր պարտավորությունների շուրջ 42.1%-ը և 2023թ.-ի համեմատ ավելացել են 31.5%-ով։ Մեկ տարվա ընթացքում ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներն աճել են 27.5%-ով, իսկ իրավաբանական անձանց ավանդները՝ 53.9%-ով:
2024թ.-ի վերջի դրությամբ Բանկի սեփական կապիտալը կազմել է 69,830 մլն ՀՀ դրամ, որը նախորդ տարվա վերջի համեմատ աճել է 10,526 մլն ՀՀ դրամով կամ 17.7%-ով: Հաշվետու տարվա ընթացքում իրականացվել է շահաբաժինների վճարում։ Ընդհանուր կապիտալի ցուցանիշի փոփոխությունը հիմնականում պայմանավորված է 2024թ.-ի տարեկան գործունեության արդյունքում գեներացված 12,191 մլն ՀՀ դրամ զուտ շահույթով։ Կապիտալի վրա դրական ազդեցություն է ունեցել նաև արժեթղթերի վերագնահատման պահուստների փոփոխությունը։
2024թ.-ի ընդհանուր կապիտալի փոփոխության արդյունքում մեկ բաժնետոմսի հաշվեկշռային արժեքը կազմել է 37,276 ՀՀ դրամ՝ 2023թ.-ի 31,657 ՀՀ դրամ ցուցանիշի համեմատ աճելով 17.7%-ով։
2024թ․-ին Բանկի կողմից ստացված զուտ տոկոսային և նմանատիպ եկամուտները կազմել են 20,730 մլն ՀՀ դրամ՝ 2023թ․ համեմատ ավելանալով 3,897 մլն ՀՀ դրամով կամ 23.2%-ով:
2024թ․-ին Բանկի զուտ շահույթը կազմել է 12,191 մլն ՀՀ դրամ, ավել լինելով նախորդ տարվա ցուցանիշի համեմատ 1,366 մլն ՀՀ դրամով կամ 12.6%-ով։
«2024թ.-ին ԱրարատԲանկի գործունեությունն ուղղված է եղել լավագույն միջազգային և նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ ՓՄՁ վարկավորման, առևտրի ֆինանսավորման, ներդրումային և թվային բանկինգի ուղղություններով առաջատար դիրքեր գրավելուն»,- ամփոփելով խոսքը՝ նշել է Մհեր Անանյանը:
Արդեն ավանդույթ է դառնում ԱրարատԲանկի բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողովին ֆինանսական ցուցանիշներից զատ ներկայացնել նաև կորպորատիվ սոցիալական ծրագրերի մասին տեսահաշվետվությունը։
2024-ին ԿՍՊ շրջանակում իրականացվել են տասնյակից ավելի ծրագրեր ռազմավարության առանցքում գտնվող ուղղություններով՝ կրթություն, բնապահպանություն, առողջապահություն, սոցիալական ձեռնարկատիրություն։
https://www.youtube.com/watch?v=pRP_A-WUypU
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից
*գովազդ
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51 -
ԵԱՏՄ շրջանակում բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը 3 տարով կերկարաձգվի
2025/12/18/ 14:49 -
Դատախազը պահանջել է ցմահ ազատազրկման դատապարտել Վարդանյանին
2025/12/18/ 14:33 -
Շարժակազմը Ադրբեջանի արտադրության նավթամթերքով գալիս է Հայաստան․ Նիկոլ Փաշինյան
2025/12/18/ 14:28
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․