Ինչպե՞ս ստանալ արտոնյալ հարկային ռեժիմ՝ ազատ տնտեսական գոտիների միջոցով.How2B
Լուրեր |

Ի՞նչ է ազատ տնտեսական գոտին
Հատուկ կարգավիճակ ունեցող տնտեսական գոտիները ստեղծվում են տվյալ երկրում խթանելու ներդումները, ներկրելու նոր տեխնոլոգիաներ, զարգացնելու պետության համար ռազմավարական հանդիսացող ճյուղերը, և այլն։ Հայաստանում գործում է Ազատ Տնտեսական Գոտիների տեսակը, որի քաղաքականությունը մշակվել է դեռ 2011-ին՝ համահունչ արտահանման զարգացման քաղաքականությանը: Հայաստանում գործում են թվով 4 ազատ տնտեսական գոտիներ։ Տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերությունների համար առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտին, որի գործառնական տեսակը սահմանված է որպես արտադրական և տեխնիկակիրառական՝ բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու մեկնարկը տրվել է 2019 թվականի օգոստոսին։ Գործունեության ժամկետը նախատեսված է 25 տարի: «ԷԿՈՍ» ԱՏԳ ծրագրի նպատակն է երկրում նորարարական ծրագրերի խթանումը, ներդրումների ներգրավումը և նոր աշխատատեղերի ստեղծումը։ Նպատակին հասնելու համար սահմանված քայլերն են՝- ՏՏ ստարտափերի զարգացումը երկրի ներսում
- Այլ երկրներից ՏՏ ստարտափերի ներգրավում
- Տեղի արտադրողների մրցունակության բարձրացում և դեպի միջազգային շուկա ելքի խթանում
Ի՞նչ արտոնյալ պայմաններ է առաջարկում ազատ տնտեսական գոտին
Ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալելու դեպքում ԲՏ և ՏՏ ոլորտում գործող ընկերությունները ունենում են հետևյալ արտոնությունները՝- 0% շահութահարկ
- 0% ԱԱՀ՝ արտաքին առևտրային գործարքների համար
- 0% մաքսատուրքեր

- Հասանելություն «ԷԿՈՍ» ԱՏԳ-ի ծառայություններին. ԱՏԳ-ն տրամադրում է խորհրդատվական ծառայություններ (ներառյալ Հայաստանում բիզնեսի գրանցման, իրավաբանական անձի բացման, բանկային հաշվի բացման վերաբերյալ նախնական խորհրդատվություն), իրավաբանական անձանց հաշվապահական և իրավաբանական աջակցություն։
- Հասանելություն ենթակառուցվածքներին. ԱՏԳ տարածքում (Հրազդան, Կոտայքի մարզ) VPS/VDS և Collocation ծառայություններ մատուցելու համար տվյալների կենտրոնի տեղադրման հնարավորություն։
- Հասանելություն էլեկտրաէներգիային. Արտադրական նպատակներով էլեկտրաէներգիա ձեռք բերելու հնարավորություն բաց շուկայում. (Հայաստանի էներգետիկ բորսա).
- Հասանելություն IT ոլորտի առաջատար մասնագետներին. Տեղական մի շարք բուհեր պատրաստում են մասնագետներ, որոնք համապատասխանում են միջազգային ընկերությունների պահանջներին։ Միաժամանակ, «ԷԿՈՍ» ԱՏԳ-ն համագործակցում է պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են բարձր որակավորում ունեցող մասնագետների հայրենադարձության և ինտեգրման հարցերով։
- Հավաստագրի ժամկետի երկարացման հնարավորություն. ԱՏԳ ռեզիդենտի հավաստագիրը ևս երեք անգամ 5 տարի ժամկետով երկարացնելու հնարավորություն, ինչը տալիս է նաև մինչև 20 տարի բոլոր հարկային և մաքսային արտոնություններից օգտվելու և ԱՏԳ տարածքում երկարաժամկետ գործունեություն պլանավորելու հնարավորություն։
Ովքե՞ր կարող են դառնալ ԱՏԳ անդամ
Ազատ տնտեսական գոտուն կարող են միանալ ՓԲԸ-ները, ԲԲԸ-ները, ԱՁ-ները և ներկայացուցչությունները, որոնք գործում են հետևյալ ոլորտներում՝Տեղեկատվության և հաղորդակցության ոլորտ,
- Ծրագրային ապահովման մշակում (J62.01)
- Տվյալների հիմնապաշարների և տեղեկատվական ռեսուրսների մշակում և կիրառում (J63.11.1)
- Օպերատիվ ռեժիմում կրիպտոարժույթների՝ բիտկոյների և այլ ալտկոյնների ստեղծում (J63.11.2)
Մշակող արդյունաբերություն (ներառում է ավելի քան 160 ենթատիպեր),
- Համակարգիչների և ծայրամասային սարքվածքների արտադրություն. (C26.2)
- Հիմնական դեղագործական արտադրանքի և պատրաստուկների արտադրություն (C21)
- Շինարարություն և շինանյութերի արտադրություն
- Թանկարժեք մետաղների և այլ տեսակների արտադրություն (C24.4)
Ջրամատակարարման, կոյուղու և թափոնների կառավարում։
- Ոչ վնասակար թափոնների հավաքում (E38.11)
- Թափոնների տեսակավորում և մշակում երկրորդային հումքի ստացման համար (E38.32)
- Ջարդոնի մասնատում (E38.31)
- Թափոնների վնասազերծում և այլ մշակում (E39)
Ինչպե՞ս դառնալ ԱՏԳ անդամ
Ազատ տնտեսական գոտում ռեզիդենտի կարգավիճակ ստանալու համար ՀՀ պետական ռեգիստրում գրանցված բիզնեսը, որը գործում է վերոնշյալ ոլորտներում, պետք է կատարի հետևյալ քայլերը՝- խորհրդատվություն «ԷԿՈՍ» ԱՏԳ-ի օպերատորից, որի ընթացքում մանրամասն ներկայացվում է ընկերության գործունեության նկարագիրը,
- համապատասխանության գնահատում՝ ռեզիդենտի կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված հավաստագրման չափանիշներին համապատասխանության գնահատում, ինչը անցկացվելու է «ԷԿՈՍ» ԱՏԳ-ի մասնագետների կողմից,
- հայտի ներկայացում՝ Էկոնոմիկայի նախարարություն՝ համապատասխան փաստաթղթերի փաթեթով, որի քննարկումը տևում է 5 — 15 աշխատանքային օր,
- հաստատում Նախարարությունից, որից հետո հայտը ուղարկվում է Կառավարություն։
- հաստատում Կառավարությունից՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո կնքվում է ԱՏԳ շահագործման պայմանագրի և «ԷԿՈՍ» ԱՏԳ-ում գտնվող տարածքների վարձակալության պայմանագիր: Այսինքն պետական գրանցում արդեն իսկ ունեցող բիզնեսը ԱՏԳ ռեզիդենտ դառնալուց հետո գործունեություն պետք է ծավալի ազատ տնտեսական գոտում՝ հասանելիություն ունենալով առկա ենթակառուցվածքներին,
- հավաստագրի ստացում՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից՝ ԱՏԳ ռեզիդենտների ցուցակում ընդգրկման համար:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ

Լուրեր | 2025/10/21 21:00
Հոկտեմբերի 21-ի բիզնես լուրերը

Լուրեր | 2025/10/21 20:20
Հոկտեմբերի 21-ի կարևոր լուրերը
-
Հոկտեմբերի 21-ի բիզնես լուրերը
2025/10/21/ 21:00 -
Հոկտեմբերի 21-ի կարևոր լուրերը
2025/10/21/ 20:20 -
5 կարևոր քայլ, որ պետք է հաշվի առնել ազատ աշխատանք սկսելուց առաջ
2025/10/21/ 18:40 -
Հայաստանում 2025-ի առաջին կիսամյակում զուտ օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքերի աճ է գրանցվել
2025/10/21/ 16:50 -
Կոնվերս Բանկը BACEE-ի հոբելյանական 50-րդ համաժողովի Ադամանդե հովանավորն է
2025/10/21/ 15:51 -
Հայաստանի առևտրային բանկերում հաճախորդների թիվն ավելացել է ավելի քան 8%-ով
2025/10/21/ 15:44 -
Ֆինանսական գրագիտության դաս Idram Junior-ի հետ
2025/10/21/ 15:22 -
Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ
2025/10/21/ 14:45 -
Մոտ ժամանակներս տեղի կունենա հանդիպում Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և վերագործարկման համար. Ռուբինյան
2025/10/21/ 14:07 -
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխած անձը կալանավորվել է
2025/10/21/ 13:03
Բաժանորդագրվել

Փոխարժեք
Տեսանյութեր

ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 2025Թ․

ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 2025Թ.

«ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԸՆԴ ՓԱՐԹՆԵՐՍ». ԱՇԽԱՐՀԻ ՏԱՐԲԵՐ ԱՆԿՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՏԵԿՏԻՎՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՆ

ԻՆԵԿՈԲԱՆԿԻ ՀԵՏ ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ SALESFORCE-Ը ԳԱԼԻՍ Է ՀԱՅԱՍՏԱՆ

IDBANK-Ը ԵՊՀ «ՓՈԽԱԿԵՐՊՎՈՂ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ
