Ucom-ը խթանում է տիեզերական ճարտարագիտության ուսուցումը
Լուրեր |
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և CIPR Aerospace-ի հիմնադիր տնօրեն Մարի Հրաչուհի Բողոսյանը Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվ․ պետական համալսարանի մասնաճյուղին կից Ա.Հ. Երիցյանի անվան վարժարանին և «Արեգնազան» կրթահամալիրին հանձնեցին «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթները՝ փոքր արհեստական արբանյակով, վերգետնյա կայանով, պարաշյուտով և գործնական ուղեցույցներով համալրված։
Դպրոցների ուսուցիչները նախապես վերապատրաստվել են CIPR Aerospace-ի մասնագետների կողմից ուսումնական փաթեթի թեմաներով և հիմա արդեն հնարավորություն ունեն իրական արբանյակներով դասեր անցկացնել աշակերտների համար։
Ucom-ը շարունակում է աջակցել CIPR Aerospace կենտրոնի «Տիեզերք 1.0» ուսումնական ծրագրին, որի մեկնարկը արդեն տրվել է Վանաձորում և Օձունում։ Նախաձեռնության նպատակն է տիեզերական ինժեներական կրթությունը դպրոցականների և ուսուցիչների համար հասանելի դարձնել՝ իրագործելով «Դասարանից՝ ուղեծիր» գաղափարը։
«Ucom-ում մենք մեծ նշանակություն ենք տալիս տեխնոլոգիական կրթությանը և ամեն ինչ անում ենք, որ ավելի ու ավելի մեծ թվով երեխաներ դեռ դպրոցից սկսած ծանոթանան աշխարհի ամենաառաջատար տեխնոլոգիաներին։ Այս ծրագրի միջոցով մենք աշակերտներին հնարավորություն ենք տալիս դպրոցական նստարանին նստած աշխատել իրական արբանյակների նմուշների հետ և մտածել այնպես, ինչպես մտածում են ՆԱՍԱ-ի ու Սփեյս-Էքս-ի ինժեներները», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
CIPR Aerospace-ը, որը հիմնադրել է տիեզերական ճարտարագիտության մասնագետ, ՆԱՍԱ-ում ավելի քան 20 տարվա փորձ ունեցող Մարի Հրաչուհի Բողոսյանը, վերջին տարիներին մշակել է Հայաստանի առաջին CubeSat-ը, CanSat-ը և PocketQube-ը, ինչպես նաև տիեզերագիտության ու ավիատիեզերական ինժեներության ուսումնական ծրագրեր՝ դպրոցների և համալսարանների համար:
«Մեր թիմը շարունակաբար զարգացնում է տիեզերագիտության և ավիատիեզերական ինժեներության ուսումնական մոդելներ, որոնք թույլ են տալիս դպրոցականներին իրական գործիքակազմով ուսումնասիրել այս ոլորտը։ Այս փաթեթով աշակերտները ստանում են ինչպես տեսական, այնպես էլ գործնական ինժեներական գիտելիք՝ արբանյակների, վերգերտնյա կայանների և տվյալների հավաքագրման իրական փորձ։ Շնորհակալ ենք Ucom-ին՝ ծրագրի տարածումն ապահովելու և դպրոցներին այս հնարավորությունը տրամադրելու համար»,– նշել է CIPR Aerospace-ի հիմնադիր և տնօրեն Մարի Հրաչուհի Բողոսյանը։
Նախաձեռնությունը միտված է STEM կրթության խորացմանը, ավիատիեզերական ճարտարագիտության առաջին քայլերի ձևավորմանը, մարզային դպրոցների տեխնոլոգիական ներուժի ամրապնդմանը, ինչպես նաև ապագա ինժեներների համար պրակտիկայի և կարիերայի նոր հնարավորությունների ստեղծմանը։
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/15 20:00
Ապրիլի 15-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/04/15 19:19
Ապրիլի 15-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
Լուրեր | 2026/04/15 17:34
Եվրոպան քննարկում է «Եվրոպական ՆԱՏՕ» ստեղծելու հարցը
Ներկայումս քննարկվում են գործնական հարցեր։
-
Career City Fest-ի օրակարգը հասանելի է. շտապե՛ք գրանցվել
2026/04/15/ 22:02 -
Ապրիլի 15-ի կարևոր լուրերը
2026/04/15/ 20:00 -
Ապրիլի 15-ի բիզնես լուրերը
2026/04/15/ 19:19 -
Հաջողությունը սկսվում է պատասխանատվությունից․ ինչպես գործել, երբ ամբողջ թիմը քեզ է նայում
2026/04/15/ 18:33 -
Եվրոպան քննարկում է «Եվրոպական ՆԱՏՕ» ստեղծելու հարցը
2026/04/15/ 17:34 -
Մոլդովան 2027 թվականի ապրիլին դուրս կգա ԱՊՀ-ից
2026/04/15/ 17:32 -
Կենսաթոշակների մակարդակը գերազանցել է նվազագույն սպառողական զամբյուղը․ վարչապետ
2026/04/15/ 17:11 -
ՀՀ օդային տարածքում արգելվում են ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքները․ հայտնի են ժամկետներն ու պատճառները
2026/04/15/ 16:43 -
Իրանի հարձակումների հետևանքով վիրավորվել է առնվազն 399 ամերիկացի զինծառայող
2026/04/15/ 16:39 -
Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը ունի նաև պարտադիր իրավական ուժ․ վարչապետ
2026/04/15/ 15:26
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․
ՓՈՂ NEWS․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 14, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 14, 2026 Թ․
Աթենք․ վստահության հասցե․ արտադրամասից ցուցափեղկ՝ վստահության շղթա