Հայաստանի 1,000 խոշոր հարկատուների 81.4%-ը Երևանից է. 2024թ. հունվար-մարտ․B24
Լուրեր |
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024թ. հունվար-մարտ ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ 1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 387.11 մլրդ դրամ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշից ավել է 6 մլրդ դրամով կամ 1.58%-ով։ ՀՀ 1,000 խոշոր հարկ վճարողներից բացարձակ մեծամասնությունը գրանցված է Երևանում։
Խոսքը գնում է 814 ընկերության մասին կամ՝ ընկերությունների 81.4%։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ Երևանյան ընկերությունների թիվն աճել է 1-ով։ Երևանյան ընկերությունների կողմից մուծվել է 321.19 մլրդ դրամ կամ 1,000 խոշոր հարկ վճարողների մուծած հարկերի 82.99%։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է մուծված հարկերի ծավալի աճ 6.22%-ով կամ 18.8 մլրդ դրամով։ Երևանյան ընկերությունների առաջատար եռյակը հետևյալն է՝ «Մոբայլ Սենթր Արթ», «Գազպրոմ Արմենիա», «Գրանդ Տոբակո»։
Մարզերում գրանցված ընկերությունների կողմից մուծվել է հարկերի 16.99% կամ 65.78 մլրդ դրամ հարկ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշից պակաս է 12.94 մլրդ դրամով կամ 16.44%-ով։
Կոտայքի մարզը ներկայացված է 47 ընկերությամբ (-13 ընկերություն)։ Կոտայքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 12.73 մլրդ դրամ կամ 3.29%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 16.78%-ով կամ 2.57 մլրդ դրամով։ Կոտայքի մարզի խոշորագույն հարկատուն Գազպրոմ Արմենիա ՓԲԸ Տրանսգազ ընկերությունն է։
Արարատի մարզը ներկայացված է 32 ընկերությամբ (+4 ընկերություն): Արարատի մարզում գործող ընկերությունների կողմից մուծվել է 13.03 մլրդ դրամ կամ 3.37%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 13.58%-ով կամ 2.05 մլրդ դրամով։ Արարատի մարզի խոշորագույն հարկատուն Ինտերնեյշնլ Մասիս Տաբակն է։
Սյունիքի մարզը ներկայացված է 13 ընկերությամբ (-9 ընկերություն)։ Սյունիքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 19.52 մլրդ դրամ կամ 5.04%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 8.06%-ով կամ 1.71 մլրդ դրամով։Սյունիքի մարզի խոշորագույն հարկատուն ԶՊՄԿ-ն է։
Արմավիրի մարզը ներկայացված է 29 ընկերությամբ (+7 ընկերություն)։ Արմավիրի մարզում գործող ընկերությունների կողմից մուծվել է 9.65 մլրդ դրամ կամ 2.49%։ Մուծված հարկերի ծավալն աճել է 9.31%-ով կամ 0.82 մլրդ դրամով։ Արմավիրի մարզի խոշորագույն հարկատուն ՀԱԷԿ-ն է։
Լոռու մարզը ներկայացված է 18 ընկերությամբ (փոփոխություն չկա)։ Լոռիում գործող ընկերությունների կողմից մուծվել է 3.95 մլրդ դրամ կամ 1.02%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 28.98%-ով կամ 1.61 մլրդ դրամով։ Լոռու մարզի խոշորագույն հարկատուն Թեղուտն է։
Շիրակի մարզը ներկայացված է 20 ընկերությամբ (+2 ընկերություն)։ Շիրակում գործող ընկերությունների կողմից մուծվել է 3.8 մլրդ դրամ կամ 0.98%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 31.64%-ով կամ 1.76 մլրդ դրամով։ Շիրակի մարզի խոշորագույն հարկատուն «Բագարիո-Գոլդ» ընկերությունն է։
Արագածոտնի մարզը ներկայացված է 9 ընկերությամբ (-1 ընկերություն)։ Արագածոտնում գործող ընկերությունների կողմից մուծվել է 1.16 մլրդ դրամ կամ 0.30%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 68.21%-ով կամ 2.49 մլրդ դրամով։ Արագածոտնի մարզի խոշորագույն հարկատուն Արմենիա Վայն ընկերությունն է։
Տավուշի մարզը ներկայացված է 5 ընկերությամբ (+1 ընկերություն)։ Տավուշում գործող ընկերությունների կողմից մուծվել է 0.53 մլրդ դրամ կամ 0.14%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 60.51%-ով կամ 0.81 մլրդ դրամով։ Տավուշի մարզի խոշորագույն հարկատուն Իջևանի գինու-կոնյակի գործարանն է։
Գեղարքունիքի մարզը ներկայացված է 9 ընկերությամբ (+6 ընկերություն)։ Գեղարքունիքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 1.18 մլրդ դրամ կամ 0.31%։ Մուծված հարկերի ծավալն աճել է 95.56%-ով կամ 0.58 մլրդ դրամով։ Գեղարքունիքի մարզի խոշորագույն հարկատուն Պտղատու Այգի ընկերությունն է։
Վայոց ձորի մարզը ներկայացված է 3 ընկերությամբ (+1 ընկերություն)։ Վայոց ձորում գործող ընկերությունների կողմից մուծվել է 0.29 մլրդ դրամ կամ 0.07%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 81.45%-ով կամ 1.27 մլրդ դրամով։ Վայոց ձորի մարզի խոշորագույն հարկատուն ՌաֆԷլԳրիգ ընկերությունն է։
Այլ՝ 1 ընկերություն, 72.3 մլն դրամ։
b24.am Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/30 22:00
Դեկտեմբերի 30-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Հունվարի 2-ի կարևոր լուրերը
2026/01/02/ 20:27 -
Իսկական առաջնորդ դառնալու ճանապարհը․ ինքնության բացահայտում
2026/01/02/ 18:45 -
Կալանավորվել է Մեղրիի մաքսակետի ղեկավարը
2026/01/02/ 14:22 -
Հունվարի 1-ից ԵԱՏՄ երկրներում փոխվում են ալկոհոլի և ծխախոտի դրույքաչափերը
2026/01/02/ 14:18 -
Հունվարի 1-ի կարևոր լուրերը
2026/01/01/ 20:23 -
Տարեսկզբին նպատակներ դնելու ճիշտ տարբերակը․ առաջնահերթություննե՞ր, թե՞ ցանկություններ
2026/01/01/ 18:34 -
Դեկտեմբերի 31-ի կարևոր լուրերը
2025/12/31/ 20:24 -
Պրոդուկտիվ մնալու բանաձևը՝ Ամանորի օրերին․ տոնական խորհուրդներ աշխատանքի և կյանքի հավասարակշռության համար
2025/12/31/ 16:51 -
Դեկտեմբերի 30-ի բիզնես լուրերը
2025/12/30/ 22:00 -
Դեկտեմբերի 30-ի կարևոր լուրերը
2025/12/30/ 20:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՀՈՒՆՎԱՐԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 2025 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՀՈՒՆՎԱՐԻ 1, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 2025 Թ.