Ինչ է անհրաժեշտ եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար. ՊԵԿ-ը պարզաբանում է
Լուրեր |
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ֆիզիկական անձինք 2025 թվականին եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն 2024 թվականի համար:
Նախքան հայտարարագիր ներկայացնելն առաջին հերթին պարտադիր է իրականացնել անձի նույնականացում և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն: Անձի նույնականացման համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման ID քարտ, չունենալու դեպքում՝ կարող եք դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ցանկացած գրասենյակ՝ նախապես ամրագրելով այց։
Անձի նույնականացում կարող եք իրականացնել բջջային հեռախոսի միջոցով (mID), որի համար անհրաժեշտ է նույնականացման քարտով և բջջային հեռախոսով այցելել Ձեզ սպասարկող կամ նախընտրելի այլ բջջային կապի օպերատորի ցանկացած կենտրոն, որտեղ Ձեր բջջային քարտը կփոխարինեն նոր ID SIM քարտով կամ օպերատորին փոխելու դեպքում՝ կտրամադրեն նոր քարտ։ Կարևոր է իմանալ, որ էլեկտրոնային նույնականացումից հետո ինքնաշխատ կակտիվանա էլեկտրոնային ստորագրությունը:
Անձի նույնականացման մյուս տարբերակն իրականացվում է էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով (eID), որի համար անհրաժեշտ է ունենալ մինչև 2023 թվականի փետրվարի 15-ն ստացած էլեկտրոնային չիպ պարունակող վավեր նույնականացման քարտ, որի հետ առանձին ծրարով տրամադրվել են PIN և PUK ծածկագրերը: Անհրաժեշտ է ունենալ նաև ID քարտն ընթերցող սարք, որը կարող եք ձեռք բերել նաև «ԷԿԵՆԳ» ընկերությունից: Այս դեպքում ևս էլեկտրոնային ստորագրությունն ինքնաշխատ կակտիվանա։
Նշված տարբերակներից որևէ մեկով արդեն իսկ գործող կամ ակտիվ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում լրացուցիչ որևէ գործողություն չի պահանջվում:
Կարևոր է իմանալ, որ ՊԵԿ Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ կարող եք մուտք գործել, ինչպես վեբ տարբերակով, այնպես էլ՝ Self Portal բջջային հավելվածի միջոցով, որը հասանելի է՝
Apple App Store-ում՝ iOS-ի համար
Google Play Store-ում՝ Android-ի համար:
https://www.youtube.com/watch?v=9FghLc32Opg
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51 -
ԵԱՏՄ շրջանակում բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը 3 տարով կերկարաձգվի
2025/12/18/ 14:49 -
Դատախազը պահանջել է ցմահ ազատազրկման դատապարտել Վարդանյանին
2025/12/18/ 14:33 -
Շարժակազմը Ադրբեջանի արտադրության նավթամթերքով գալիս է Հայաստան․ Նիկոլ Փաշինյան
2025/12/18/ 14:28
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․