Evocabank. 2024 թվականի ամփոփում
Լուրեր |
2024 թվականը Evocabank-ի համար նորարարությունների, համագործակցությունների և ֆինանսական աճի տարի էր։
Evocabank-ը 2024-ին արձանագրեց ֆինանսական ցուցանիշների աճ՝ ավելի ամրապնդելով իր դիրքերը և ներկայանալով թվային ու նորարարական լուծումներով:
Բանկի ակտիվները 2023 թվականի համեմատ աճեցին 24%-ով՝ հասնելով 552 մլրդ ՀՀ դրամի։ Վարկային պորտֆելը գրանցեց 31% աճ՝ կազմելով 277 մլրդ դրամ։ Ընդհանուր պարտավորություններն աճեցին 24%-ով՝ կազմելով 468 մլրդ դրամ։ Հաճախորդներից ներգրավված միջոցներն ավելացան 20%-ով՝ հասնելով 362 մլրդ դրամի, իսկ ընդհանուր կապիտալն աճեց 21%-ով՝ կազմելով 84 մլրդ դրամ։ Բանկի զուտ շահույթը կազմեց 14.6 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ 32%-ով ավել։
Տարվա ընթացքում Բանկը ներկայացրեց մի շարք նորարարական նախագծեր, ներառյալ՝ Mastercard Digital քարտերը, UnionPay Gold և UnionPay Business քարտերը, Idram Open QR, UBPay-ը և այլն։
Evocabank-ն ամրապնդեց իր միջազգային համագործակցությունները՝ ներգրավելով 10 մլն ԱՄՆ դոլար IFC-ից, 12 մլն եվրո EIB Global-ից, 10 մլն ԱՄՆ դոլար OFID-ից, 10.35 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ Symbiotics Investments-ից, 10 մլն ԱՄՆ դոլար The Black Sea Trade and Development Bank (BSTDB)-ից, և այլ գործընկերներից։ Բանկը նաև կնքեց նոր համագործակցության պայմանագրեր Al Fardan Exchange-ի, BACEE-ի և այլ միջազգային ընկերությունների հետ։
Բանկը նաև համալրեց իր մրցանակների թիվը՝ ստանալով նորերը միջազգային հեղինակավոր ամսագրերի կողմից և ոչ միայն։
Global Finance հեղինակավոր ամսագիրը 8-րդ տարին անընդմեջ Evocabank-ին ճանաչել է որպես Լավագույն թվային սպառողական բանկը Հայաստանում։ Իսկ Global Banking & Finance Review ամսագիրը Բանկին արդեն 4 տարի համարում է Հայաստանի լավագույն թվային բանկը: Evoca-ն 4 տարի անընդմեջ համարվում է Հայաստանի լավագույն ՓՄՁ բանկը ըստ Global Finance-ի:
Global Business and Finance Magazine-ը 2 մրցանակ Է շնորհել՝ 2024-ին Հայաստանի ամենաարագ աճող և ամենանորարար թվային բանկ:
2024-ին Բանկը ստացել է նաև «Լավագույն վեբ դիզայն» և «Լավագույն բջջային նորարարական բանկային հավելված» մրցանակները Armenia Digital Awards 2024-ի կողմից:
Եվ այս ամենը Բանկի հաջողությունները փաստող մրցանակների միայն մի մասն է:
2024 թվականի ամփոփումը մանրամասն կարող եք դիտել այս հղումով: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/11/02 20:20
Նոյեմբերի 2-ի կարևոր լուրերը
Լուրեր | 2025/11/01 20:17
Նոյեմբերի 1-ի կարևոր լուրերը
-
4.1 մագնիտուդով երկրաշարժ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք
2025/11/02/ 20:25 -
Նոյեմբերի 2-ի կարևոր լուրերը
2025/11/02/ 20:20 -
Սխալվել, բայց շարունակել. ինչպես են հաջողակ գործարարները սովորել չվախենալ կորցնելուց
2025/11/02/ 19:10 -
Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում փրկարարները հայտնաբերել են հոկտեմբերի 27-ից որոնվող երեխայի դին. ՆԳՆ
2025/11/02/ 19:00 -
Ուսանողները Դիլիջան էին մեկնել գիտաճանաչողական այցով. որևէ ուսանողի կյանքին վտանգ չի սպառնում. ԲՊՀ
2025/11/02/ 18:53 -
Ճգնաժամը որպես սկիզբ. ինչպես են դժվար ժամանակները ստեղծում նոր բիզնես գաղափարներ
2025/11/02/ 11:35 -
Նոյեմբերի 1-ի կարևոր լուրերը
2025/11/01/ 20:17 -
Փոքր թիմեր, մեծ ազդեցություն. նոր դարաշրջանի բիզնեսի բանաձևը
2025/11/01/ 19:06 -
«Ուղղությունն ընտրում ես դու»․ նոր ակցիա ԱրարատԲանկի Mastercard Word Travel քարտապանների համար
2025/11/01/ 17:05 -
Հեքիաթի տունը Լոռիում
2025/11/01/ 14:45
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
ՎԵՐԱԲԱՑՎԵՑ UCOM-Ի ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԿՈՄԻՏԱՍ 8 ՀԱՍՑԵՈՒՄ
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ