Ներդրումային ոլորտը օգոստոսի 16-ին
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Ամերիկյան ինդեքսները հինգշաբթի օրը փակվել են դրական ցուցանիշներով: Dow Jones Industrial Average-ը աճել է 1.39%-ով՝ հասնելով 40,563.06 կետի: S&P 500-ի արժեքը ավելացել է 1.55%-ով՝ հասնելով 5,539.91 կետի: S&P 500-ի ֆյուչերսը հինգշաբթի աճել է 0.25%-ով: Ճապոնական Nikkei 225-ը աճել է 0.97%-ով՝ հասնելով 38,077 կետի, Կորեական KOSPI-ն աճել է 2.0%-ով՝ հասնելով 2,697.75 կետի, իսկ Չինական Shanghai Composite-ը նվազել է 0.04%-ով՝ հասնելով 2,876.40 կետի:
Մակրոէկոնոմիկա
1․ Չինաստանի արդյունաբերական արտադրության ծավալը հուլիսին աճել է 5.1%-ով (սպասվածից վատ արդյունք): Մանրածախ վաճառքների ծավալը աճել է 2.7%-ով (սպասվածից ավելի լավ արդյունք): Անսպասելիորեն, Չինաստանում գործազրկությունը աճել է մինչև 5.2%, նախորդ ամսվա 5.0%-ից:
2․ ԱՄՆ-ում առաջին անգամ գործազրկության նպաստ ստանալու համար դիմածների թիվը մեկ շաբաթում նվազել է 7 հազարով՝ հասնելով 227 հազարի: Սպասվում էր 2 հազարով աճ:
3․ Հուլիսի արդյունքներով ԱՄՆ-ում մանրածախ վաճառքների ծավալը կտրուկ աճել է 1%-ով, սպասվում էր 0.4% աճ: Արդյունաբերական արտադրության ծավալը ԱՄՆ-ում հուլիսին նվազել է 0.6%-ով, իսկ շուկան սպասում էր 0.1% աճ:
Ապրանքային շուկաներ
Ոսկու գինը մի փոքր նվազել է, և մետաղը վաճառվում է մոտ 2,455.4 դոլար մեկ ունցիայի համար: Նավթի գնանշումները հինգշաբթի օրը աճել են: Brent նավթի գինը կազմում է 80.8 դոլար մեկ բարելի համար, իսկ WTI-ի գինը՝ մոտ 77.8 դոլար մեկ բարելի համար:
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1․ Ցանցային սարքավորումների արտադրող Cisco-ն իր IV ֆինանսական եռամսյակում (ավարտվել է հուլիսի 27-ին) նվազեցրել է զուտ շահույթը 45%-ով՝ հասնելով 2.2 միլիարդ դոլարի, իսկ հասույթը նվազել է 10%-ով՝ կազմելով 13.6 միլիարդ դոլար: Ապրանքների արտադրության ոլորտում հասույթը նվազել է 15%-ով, իսկ ծառայությունների ոլորտում աճել է 6%-ով: Cisco-ի զուտ շահույթը ամբողջ ֆինանսական տարվա արդյունքներով նվազել է 18%-ով և կազմել 10.3 միլիարդ դոլար:
2․ Ամերիկյան խոշորագույն մանրածախ ցանց Walmart Inc.-ը II եռամսյակում նվազեցրել է զուտ շահույթը 43%-ով՝ հասնելով 4.5 միլիարդ դոլարի: Հասույթը աճել է 4.8%-ով՝ հասնելով 169.3 միլիարդ դոլարի: Անցած եռամսյակում Walmart-ը ձեռք է բերել 33.4 միլիոն սեփական բաժնետոմս 2.1 միլիարդ դոլարի ընդհանուր գումարով։
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/30 22:00
Դեկտեմբերի 30-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Հունվարի 2-ի կարևոր լուրերը
2026/01/02/ 20:27 -
Իսկական առաջնորդ դառնալու ճանապարհը․ ինքնության բացահայտում
2026/01/02/ 18:45 -
Կալանավորվել է Մեղրիի մաքսակետի ղեկավարը
2026/01/02/ 14:22 -
Հունվարի 1-ից ԵԱՏՄ երկրներում փոխվում են ալկոհոլի և ծխախոտի դրույքաչափերը
2026/01/02/ 14:18 -
Հունվարի 1-ի կարևոր լուրերը
2026/01/01/ 20:23 -
Տարեսկզբին նպատակներ դնելու ճիշտ տարբերակը․ առաջնահերթություննե՞ր, թե՞ ցանկություններ
2026/01/01/ 18:34 -
Դեկտեմբերի 31-ի կարևոր լուրերը
2025/12/31/ 20:24 -
Պրոդուկտիվ մնալու բանաձևը՝ Ամանորի օրերին․ տոնական խորհուրդներ աշխատանքի և կյանքի հավասարակշռության համար
2025/12/31/ 16:51 -
Դեկտեմբերի 30-ի բիզնես լուրերը
2025/12/30/ 22:00 -
Դեկտեմբերի 30-ի կարևոր լուրերը
2025/12/30/ 20:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՀՈՒՆՎԱՐԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 2025 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՀՈՒՆՎԱՐԻ 1, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 2025 Թ.