Ինչու է կրճատվել Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը
Լուրեր |
2024 թվականի առաջին եռամսյակում (հունվար-մարտ) Հայաստան է այցելել 435 775 զբոսաշրջիկ։ Վիճակագրական կոմիտեի հաշվարկներով՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 14 206-ով կամ 3.2%-ով։
Տվյալները վկայում են, որ նվազման գլխավոր պատճառը Ռուսաստանի քաղաքացիների հոսքի կրճատումն է։ Այսպես, այս տարվա առաջին եռամսյակում որպես զբոսաշրջիկ Հայաստան է այցելել 184 317 Ռուսաստանի քաղաքացի, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվել է 51 703-ով կամ 21.9%-ով։
Հայաստան այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թվի կրճատումն ավելի մեծ կլիներ, եթե այլ երկրների ուղղությամբ աճ գրանցված չլիներ։ Մասնավորապես 32.6%-ով աճել է որպես զբոսաշրջիկ Հայաստան ժամանած Իրանի քաղաքացիների թիվը, 15.5%-ով՝ Վրաստանի քաղաքացիների, 2.7 անգամ՝ Հնդկաստանի։
Հայաստան ժամանած զբոսաշրջիկների կազմում, ըստ քաղաքացիության, գերակշռում են Ռուսաստանի, Հայաստանի (որոնք ապրում են արտերկրում, բայց ունեն Հայաստանի քաղաքացիություն), Վրաստանի, Իրանի, Հնդկաստանի քաղաքացիները։ Աշխատանքի նպատակով Հայաստան ժամանած Հնդկաստանի քաղաքացիները զբոսաշրջիկ չեն համարվում։
14%-ով աճել է Հայաստանից մեկնած զբոսաշրջիկների թիվը
2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանից 380 770 մարդ մեկնել է արտերկիր զբոսաշրջության նպատակով։ Նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ այս ցուցանիշն աճել է 14%-ով։
Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության (International Recommendations for Tourism Statistics 2008, Compilation Guide, UN WTO, Madrid, November 2010)՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով:
Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:
Հոդվածն ամբողջությամբ՝ hetq.am-ում Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/17 19:19
Մարտի 17-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 17-ի բիզնես լուրերը
2026/03/17/ 19:19 -
IDBank-ը և Idram-ը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» կրթական հիմնադրամի հետ
2026/03/17/ 16:53 -
Ինչ ազդեցություն կունենա Մերձավոր Արևելքի հակամատությունը ՀՀ ֆինանսական դաշտի վրա․ ԿԲ պարզաբանումներ
2026/03/17/ 16:47 -
IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերը
2026/03/17/ 16:42 -
Apple-ի նոր ականջկալները քննադատության են արժանացել․ ինչու են բողոքում գնորդները
2026/03/17/ 16:35 -
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ. ինչ հարցեր են քննարկվել
2026/03/17/ 16:26 -
Իտալիան քննարկում է միջուկային էներգիայի վերականգնումը
2026/03/17/ 15:56 -
2026-ից ԱԲ դասընթացներ կներառվեն դպրոցականների ավելի քան 80%-ի համար
2026/03/17/ 15:21 -
Չորրորդ Doing Digital Forum-ը կանցկացվի «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագրով
2026/03/17/ 14:34 -
Բժշկուհին մեղադրվում է երիկամի ապօրինի վաճառքին օժանդակելու համար
2026/03/17/ 14:32
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 17, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․