AN Audit-ից Nexia Armenia. 20 տարվա վստահության ուղի
Լուրեր |
Արդեն 20 տարի ֆինանսական ծառայությունների ոլորտում վստահելի և առաջատար գործընկեր AN Audit ընկերությունը դարձել է Nexia աուդիտորական-խորհրդատվական համաշխարհային ցանցի լիիրավ անդամ և այսուհետ գործելու է որպես Nexia Armenia:
Երկու տասնամյակի ընթացքում AN Audit-ը Հայաստանում տրամադրել է բարձրակարգ հաշվապահական, աուդիտորական, հարկային և ֆինանսական խորհրդատվության ծառայություններ՝ դառնալով հուսալի և կայուն գործընկեր։
Միանալով Nexia համաշխարհային ցանցին ՝ ընկերությունը հնարավորություն է ձեռք բերում առաջարկելու ավելի լայնածավալ և ինտեգրված ծառայությունների փաթեթ, ներառյալ տրանսֆերային գնագոյացում, բիզնեսի գնահատում, բիզնեսի կառավարման համակարգերի ներդրում, կայուն զարգացման հաշվետվությունների պատրաստում՝ միջազգային բարձր չափանիշներին համապատասխան։
Սա կարևորագույն շրջադարձ է նաև ընկերության գործընկերների համար, քանի որ արդյունքում վերջիններս կունենան բոլոր անհրաժեշտ ռեսուրսները՝ արդյունավետ գործելու թե՛ տեղական, թե՛ միջազգային շուկաներում:
Այս կարևոր իրադարձության առիթով հոկտեմբերի 11-ին հանդիսավոր միջոցառում՝ կայացավ նշանավորելով Nexia Armenia-ի պատմության նոր փուլը: Միջոցառմանը հրավիրված էին ընկերության գործընկերները, պետական գերատեսրությունների ներկայացուցիչներ, ոլորտի առաջատարներ, ինչպես նաև հյուրեր Nexia-ի գլխամասային գրասենյակից, Վրաստանից Տաջիկստանից, և բալթյան երկրներից ։ Միջոցառումը լավ հնարավորություն էր փոխադարձ կապերի զարգացման համար։
Nexia Armenia-ի մասին
Նախկինում հայտնի որպես AN Audit, Nexia Armenia-ն հանդիսանում է աուդիտորական, հաշվապահական, հարկային և ֆինանսական խորհրդատվության ամբողջական ծառայություններ տրամադրող ընկերություն: Աշխարհի խոշոր տասնյակում ընդգրկված Nexia աուդիտորական-խորհրդատվական ընկերությունների ցանցի մաս կազմելով՝ Nexia Armenia-ն իր գործընկերներին առաջարկում է ծառայությունների համապարփակ փաթեթ` ապահովելով բիզնեսի սպասարկումը նաև ՀՀ-ից դուրս:
https://youtu.be/LVtlFpqGy4c Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/01 22:00
Ապրիլի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/01 19:19
Ապրիլի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 1-ի կարևոր լուրերը
2026/04/01/ 22:00 -
Ապրիլի 1-ի բիզնես լուրերը
2026/04/01/ 19:19 -
ԵՄ և ԵԱՏՄ անդամակցությունը համատեղելի չէ. վարչապետ
2026/04/01/ 19:10 -
Արագ բիզնես վարկ Evocabank-ի կողմից
2026/04/01/ 18:16 -
Հանցագործությունների վիճակագրությունը Հայաստանում՝ 2025 թվականին
2026/04/01/ 17:57 -
IDBank-ն արժանացել է Commerzbank-ի STP Excellence Award 2025 մրցանակին
2026/04/01/ 17:36 -
Ինչ հարցեր են քննարկվել Սահմանադրական բարեփոխումների նիստում
2026/04/01/ 16:46 -
Leasing Expo 2026․ Լիզինգը՝ որպես բիզնեսի իրական աճի գործիք
2026/04/01/ 16:26 -
Իրանական հարվածների պատճառով Քուվեյթի ազգային բանկը կփակի իր կենտրոնական գրասենյակը. հնարավոր ազդեցությունը
2026/04/01/ 16:19 -
Եվրահանձնաժողովը առաջարկել է Ուկրաինային հատկացնել 45 մլրդ եվրո
2026/04/01/ 16:15
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 1, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 1, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 31, 2026 Թ.
ՓՈՂ NEWS․ ՄԱՐՏԻ 31, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 30, 2026 Թ․